Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գ-երի հողատարածքները: 1988֊ի երկրաշարժից ավերվել է, վերակառուցվել և շահագործման է հանձնվել 1998-ին:

ՇԻՐԱԿԱԱՈէՏԻ ՋՐՀԱՆ ԿԱՏԱՆ, ՀՀ Լոռու մարզում՝ Շիրակամուտ գ-ի մոտ՝ Չիչխան գետի ափին: Շահագործման է հանձնվել 1989-ին՝ Չիչխան գետի ջրերը Շիրակամուտի ջրանցք տեղափոխելու պատակով: Ջրի ելքը 1․6 մ3/վ է:

ՇԻՐԱԿԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Շիրակի մարզում: Սկիզբ է առնում Ախուրյան գետից՝ Կապս գ-ի մոտ: Շահագործման է հանձնվել 1925-ին: Ոռոգման համակարգի Երկար. 46,3 կմ է, մայր ջրանցքինը՝ 2,նկմ (2,6 կմ թունել): Գլխամասում ջրթողունակությունը 6,6 մ3/վ է: Ոռոգում է Շիրակի մարզի շուրջ 9,8 հզ. հա հողատարածք:

Շ. ջ-ի բացման արարողությանը մասնակցել է Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հաս. գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆ. Նանսենը, որն իր «Խաբված ժողովուրդ» գրքում գրել է նաև այդ մասին:

ՇՆՈԴ, գետ ՀՀ Լոռու մարզում, Դերերի աջ վտակը: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հս. լանջերից: Երկար. 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ2: Կտրելով հրաբխ. սարավանդը՝ առաջացնում է 1,5 կմ երկար, և մոտ 100 մ խոր. կանիոն: Ունի խիստ մասնատված V-աձև հովիտ: Տարե¬ կան միջին ծախսը 0,8 մ3/վ է: Ջրհավաք ավազանի մեծ մասն անտառապատ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՈՂՋԻ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Կապուտջուղ լեռնագագաթի հվ-արլ. լանջից՝ 3530 մ բարձրից: Արաքս է թափվում ծ. մ. 350 մ/բարձր. վրա: Երկար. 82 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1175 կմ2 (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 43 կմ հ. 788 կմ2)։ Վերին հոսանքում հոսում է սառցադաշտային հովտով, Քաջարանի մոտ հովիտն ընդարձակվում է, այնուհետև կտրում է Խուստուփ-Կատարի լեռնազանգվածը՝ առաջացնելով 600-800 մ/խոր. կիրճ: Կապան ք-ի տարածքում հովիտը վերածվում է լայն գոգավորության, առաջացնում գետային դարավանդներ: Գետային ցանցը խիտ է' 1.6 կմ/կմ2: Ավազանում կա 842 գետակ (13-ը՝ 10ծմփց երկար): Ձախից ընդունում է Գեղի, Աճանան, Արծվանիկ, աջից՝ Գեղանուշ, Բաղացջուր և այլ վտակներ: Սնումը հիմնականում հալոցքային (67 %) և ստորերկրյա (25 %) է, վարարումը՝ ապրիլ-հուլիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 58 %-ը: Տարեկան միջին ծախսը 9.6 մ3/վ է, հոսքը՝ 302,4 մլն մ3 (Կապան ք.): Հորդացումների ժամանակ վերածվում է սելավի՝ առաջացնելով մեծ ավերածություններ: 1956-ի սելավի առավելագույն ծախսը եղել է 322 մ3/վ (տարեկան միջինը գերազանցել է 33,5 անգամ): 1972-ին Ո-ի սելավաբեր վտակներն իրենց բերվածքներով ծածկել են Կապանի մայրուղին: Կապանի սահմաններում Ո-ի ափերին կառուցվել են ափապաշտպան հենապատեր: Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակներով:

ՈՍԿԵՊԱՐ (ստորին հոսանքում՝ Զողաս), գետ ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի Չաթին լեռնագագաթի հս. լանջից՝ 1975 մ բարձր՛ից: Վերին և միջին հոսանքներում լեռնային է, քարքարոտ, ստորինում վերածվում է տաշտակաձև, դարավանդային հովտի: Երկար. 59 կմ է, ջրհավաք ավազանը՝ 510 կմ2 (ՀՀ-ում համապատասիսանաբար՝ 33 կմ և 443 կմ2)։ Սնումը հիմնականում անձրևային (43 %) և հալոցքային (34 %) է, վարարումը՝ ապրիլ-հուլիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 71 %-ը: Տարեկան միջին ծախսը 1,32 հ/3 է (Ոսկեպար գ.), առավելագույնը՝ 62,2 մ3 (21.6.1986): Ստորին հոսանքում կառուցված է Ջողասի ջրամբարը։

ՈՐՈՏԱՆ, Բարգուշատ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը: Կազմավորվում է երկու գետակներից, որոնք սկիգբ են առնում Սյունիքի բարձրավանդակի արմ. երկու փոքր լճերից՝ 3062 մ/բարձր. վրա: Երկար. 179 (ՀՀ-ում՝ 119) կմ է, ջրհավաք ավազանը՝ 2525 կմ2: Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գոգավորություններով, որոնք հերթափոխվում են խորը կիրճերով և կանիոններով: Ամենախորը (650-700 մ) ՀարԺիս-Տաթևի կանիոնն է, որտեղ գտնվում