Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է հանձնվել 1976-ին: Երկար. 7 կմ է, լայն.՝ 2,5-3 կմ, մակերեսը՝ 10,8 կմ2, խոր.՝ 73 մ, ջրատարողությունը՝ 276 մլն մ3, օգտակարը՝ 237 մլն մ3: Պատվարը հողալիցքային է, բարձր.՝ 89 մ: Ս. ջ-ից տարեկան 30 մլն մ3 ջուր տրվում է Սպանդարյանի ջրէկին, 27 մլն մ3՝ ոռոգման համար, 165 մլն մ3 տեղափոխվում է Կեչուտի ջրամբար, ապա՝ Սևանա լիճ:

ՍՊԱՆԴԱՐՑԱՆԻ ՋՐԱՆՑՔ Սիսիանի ջրանցք, ՀՀ Սյունիքի մարգում: Սկիզբ է առնում աղբյուրներից, Որոտանի ձախ վտակներ Սառնակունքից և Ծղուկից: Շահագործման է հանձնվել 1940-ին, վերակառուցվել 1949-ին: Երկար. 36,8 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ/վ՝. Ջրառը կատարվում է պատվարային եղանակով: Ոռոգում է Սյունիքի մարզի Սառնակունք, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի գ-երի և Սիսիան ք-ի հողատարածքները:

ՍՊԻՏԱԿԱՋՐԻ ՍԵԼԱՎ, ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը: Սկիզբ է առնում Իջևանի լեռնաշղթայի հվ-արլ. լանջերից: Երկար. 10 կմ է, ջրհավաք ավազանը՝ 18,5 կմ2: Ավազանում հեշտ հողմահարվող կրաքարեր, դոլոմիտներ, մերգելներ, ավազաքարեր, տուֆափշրաքարեր են, որոնք էլ պայմանավորում են սելավային կոշտ հոսքի բարձր պարունակությունը: Սելավները առաջանում են տեղատարափ անձրևներից և կրկնվում 2-3 տարին մեկ: Առավել ուժեղ սելավներ եղել են 1937, 1959, 1960, 1962, 1964, 1965-ին: Ավերիչ էր 1960-ի սելավը, որը քանդել է կամուրջը, Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու 120 մ հատվածը ծածկել 2 մ հաստությամբ բերվածքով: Հակասելավային կառույցներից են խոշոր կամրջային անցումը և որոշ հատվածների ափապաշտպան հենապատերը:

ՍՏՈՐԻՆ ՀՐԱՁԴԱՆԻ ՋՐԱՆՑՔ, սկիզբ է առնում Արտաշատի ջրանցքից (Երևանի սահմաններում): Շահագործման է հանձնվել 1957-ին: Քարե փակ ջրանցույցով (երկար.՝ 25 մ, բարձր. 3 մ) անցնում է Հրազդանի աջ ափ, հասնում մինչև Արմավիրի մարզի տարածք: Երկար, մոտ 50 կմ է, ջրթողունակությունը՝ 14 մ3/վ: Ջրանցքը ՀՀ ջրատեխ. խոշոր համակարգերից է՝ բաղկացած մի քանի խոշոր ջրանցքներից:

Ջրանցքի երկրորդ հերթը (երկար.՝ 1,1 կմ, ջրթողունակությունը՝ 8 մ/վ. շահագործման է հանձնվել 1962-ին) լրացուցիչ ջուր է ստանում Քասաղ գետից: Սևանա լճի ջրերի օգտագործումը սահմանափակելու նպատակով կառուցվել են Արևաշատի (1967), Ռանչպարի (1986) ջրհան կայանները: Ջրանցքը ոռոգում է Երևանի և մերձակա, Արմավիրի մարզի հողատարածքները:

ՍՈՒԼԵՄԱ, գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիսի աջ վտակը: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հվ. լանջերից: Երկար. 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ2՝. Ս-ի ավազանում տեղատարափ անձրևներից առաջանում են սելավներ, որոնք կրկնվում են 2-3 տարին մեկ: Ավերիչ սելավ եղել է 1969-ի ապրիլի 1-ին, որը մեծ վնաս է հասցրել Հորս, Շատին, Թառաթումբ և Գետափ գ-երին (ողողել է 10 հա հողատարածք, ճանապարհներ, քշել տարել է անասուններ, մեղվափեթակներ, քանդել ջերմոցը, ջրաչափ, կայանը և այլն): Ս-ի հունի առանձին հատվածներում կառուցված են կամրջային անցումներ և ափապաշտպան պատնեշներ:

ՎԱՆԱՁՈՐ, գետ ՀՀ Լոռու մարզում, Փամբակի աջ վտակը: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Մայմեխ լեռնագագաթի հս. լանջերից՝ 2800 մ բարձր-ից, Վանաձոր ք-ի տարածքում միանում է Տանձուտին. Երկար.՝ 16 կմ է, ջրհավաք ավազանը՝ 120 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ լայնացած: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 0,52 մ/վ է: Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն:

ՎԱՆԱ ԼԻՃ (հնում' Տոսպա լիճ, Ռշւոունյաց ծով, Բզնունյաց ծով, Աղթամար, աքքադ. սեպագրերում՝ Նաիրի երկրի ծով), ւսնհոսք աղի լիճ Հայկ. լեռնաշխարհի Սպանդարյանի ջրամբարը Արտեր կղզին Վանա լճում հվ-ում: Գտնվում է Հայկ. Տավրոսի հս-արլ. մասի, Նեմրութ և Սիւիան լեռնազանգվածների, Կորդվաց, Ծաղկանց լեռների, Վասպուրականի լեռնաշղթայի միջև՝ 1720 մ բարձր, վրա: Վանա լիճը