Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է: Երկար, մոտ 125 կմ է, առավելագույն լայն.՝ մոտ 51 կմ, մակերեսը՝ 3760 կմ², խոր.` մինչև 451 մ, ջրհավաք ավազանը՝ մոտ 17,8 հզ. կմ²: Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրտված է, հաճախ՝ զառիթափ ափերով: Հս-արլ-ում Արճեշի ծոցն է, լճում՝ Լիմ, Կտուց, Աղթամար, Արտեր կղզիները: Վ. լ-ի գոգավորությունը նախամիոցենում (պալեոգեևի վերջում՝ մոտ 25 մլն տարի առաջ) առաջացած բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է՝ անթրոպոգենում վերափոխված գետային էրոզիայով: Գրաբենի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ: ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի (հս-ից և արմ-ից) արգելափակման հետ: Տեկտոն. շարժումները շարունակվում են նաև ներկայումս:

Լիճ են թափվում մոտ 30 գետ ու գետակներ, որոնցից առավել խոշորներն են Արճեշը, Բերկրիև (Բանդիմահի), Մարմետը, Խոշաբը (Հայոց ձոր), ՀԵրիշատը (հրիշատ) և այլն: Լճից արմ. մի քանի մանր գետակներ, միախառնվելով Կարմունջ գ-ի մոտ (արմ-ում), լիճ են թափվում որպես ջրվեժ: Սնումը խառն է: Վ. լ. թեև գտնվում է ցամաքային կլիմ. գոտում, ամենախիստ ձմեռներին անգամ ամբողջությամբ չի սառցակալում (համատարած սառցակալում եղել է 698-ին) և զգալիորեն մեղմացնում է շրջապատի կլիման: Սառցակալում են միայն լճի հս-արլ. և հվ-արլ. ծայրամասային ծանծաղ շրջանները: Գերիշխում են տեղական և բրիզ քամիները: Ջուրն աղի է (19-22 ‰), պարունակում է կալիումի, նատրիումի կարբոնատներ, քլորիդներ և սուլֆատներ, ունի մաքրիչ հատկություն, թափանցիկ է, գույնը՝ կոբալտային, առավոտյան և երեկոյան ժամերին՝ տարբեր երանգների: Օրգ. աշխարհն աղքատ է: Ձկներից կա միայն տառեխ, թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հս-արմ-ից՝ Նազիկ լճից: Վ. լ-ին բնորոշ են մակարդակի տարբեր. տատանումներ, որի հետևանքով որոշ բնակավայրեր (հին Արճեշ ք.), հս-արմ. 3 կղզիներ (Արծկե, Ծիպան, Տոքյան) ծածկվել են ջրով: 1838-40-ին լճի մակարդակը բարձրացել է 3-4 մ-ով: Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն, օգտագործվում էին նավակներ ու առագաստանավեր, որոնք հիմնականում զբաղվում էին բեռների փոխադրմամբ ու ձկնորսությամբ: Այժմ լճի մակարդակը գտնվում է բարձրացման փուլում, կա լաստառաքում (Դատվան-Վան): Ափերին են Արծկե, Ականց, Բերկրի, Վան, Ոստան, Դատվան, Խլաթ և այլ բնակավայրեր, շրջապատում կան հայկ. մշակույթի բազմաթիվ հուշարձաններ: Լիճն ունի ջրաէներգիայի մեծ պաշար:

ՎԱՐԱՆԴԱ, գետ ԼՂՀ-ում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայից՝ 1780 մ բարձր-ից, Արաքս է թափվում ծ.մ. 90 մ բարձր, վրա: Երկար. 81,2 կմ է, ջրհավաք ավազանը՝ 501,2 կմ²: Սնումը հիմնականում անձրևային (59 %) և ստորերկրյա (31 %) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 50 %-ը: Տարեկան միջին ծախսը 0,67 մ³/վ է (Կարմիր շուկա գ.), հոսքը՝ 21,2 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՎԱՐԱՐԱԿ, Գորիս, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնագագաթի հվ-արլ. լանջից՝ 2750 մ բարձր-ից: Երկար. 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 146 կմ²: Սնումը խառն է. ստորերկրյա (76 %), ձնաանձրևային (24 %), վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,95 մ³/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: X դ. կեսերին գետի վրա կառուցվել է համանուն ջրանցքը:

ՎԱՐԱՐՈՒՄ, գետի ջրային ռեժիմի կանոնավոր փուլ, բնութագրվում է տարվա ընթացքում ամենամեծ ջրաբերությամբ, ջրի երկարատև բարձր մակարդակով, որը հաճախ ուղեկցվում է հունից ջրի ողողատ դուրս գալով: Դա կրկնվում է տարվա միևնույն սեզոնին՝ տարբեր ուժգնությամբ ու տևողությամբ: Վ-ման սկիզբը, վերջը և տևողությունը պայմանավորված են գետի սնման աղբյուրներով և ջրհավաք ավազանի բարձրությամբ: Հայկ. լեռնաշխարհի գետերին (Եփրատ, Կուր, Արաքս և այլն) բնորոշ է գարնանային Վ-ների փուլը, որի ժամանակ հաճախ դիտվում է գետի ջրի առավելագույն ծախս: Այդ ընթացքում Վ. ձևավորվում է անձրևներից, հալոցքային ու ստորերկրյա ջրերից: ՀՀ գետերով Վ-ների սեզոնում անցնում է ջրի տարեկան հոսքի 30-80 %-ը: Վ-ման հոսքի ամենամեծ ծավալը (տարեկան հոսքի 60-70 %) դիտվում է Արփա, Որոտան, Մեղրի, Ողջի, Ձկնագետ, Վարդենիս գետերում, ամենուրեք ծավալը (տարեկան հոսքի 25-30 %)՝ Մեծամոր, Ազատ, Կարճաղբյուր և այլ ստորերկրյա սնմամբ գետերում: ՀՀ տարածքի գետերում Վ-ման հոսքի ծավալի առավելագույն արժեք դիտվել է 1963, 1968, 1969-ին, նվազագույնը՝ 1961-ին: ՀՀ տարածքի Արաքսի ավազանի գետերում Վ-ման հոսքի 35-80%-ը հալոցքային է, 5-25 %-ը՝ անձրևային, 30-40 %-ը ստորերկրյա ջրերից է: ՀՀ տարածքի Կուրի ավազանի գետերում Վ-ման հոսքի 30-35 %-ը անձրևային է, 25-40 %-ը՝ հալոցքային, 10-25 %-ը ստորերկրյա ջրերից է:

ՀՀ-ում ամենավաղ Վ-ներն սկսվել են փետրվարի 20-ին (1960), ամենաուշը՝ ապրիլի 9-ին (1946): Արաքսի ավազանի գետերում Վ-ման միջին տևողությունը մոտ 90 օր է, Կուրի ավազանում՝ մոտ 100 օր: Ստորերկրյա սնման գետերում Վ-ման տևողությունը 50-65 օր է, հալոցքային ջրերով և սառցաբծերից սնվող գետերում (Գեղարոտ, Մանթաշ, Մեղրի, Վարդենիս, Ողջի)՝ մոտ 120 օր: ՀՀ գետերում Վ-ման ալիքի բարձրացման միջին տևողությունը 20-30 օր է (սառցաբծերից և ձնաբծերից սնվող գետերում՝ 35-45 օր, երբեմն՝ 60 օր), ալիքի նվազման միջին տևողությունը՝ մոտ 50 օր: Առանձին օրերի ջրի մակարդակը սովորականից բարձրանում է 100-150 սմ

ՎԱՐԴԱՔԱՐԻ (ՀՈՌՈՄԻ) ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Շիրակի մարզում՝ Կարկաչուն գետի վրա՝ Վարդաքար գ-ի մոտ՝ 1600 մ