Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՒՐՄԻԱ, Կապուտան, Ռեզայե, անհոսք աղի լիճ Հայկ. լեռնաշխարհի հվ-արլ-ում՝ 1275 մ բարձր, վրա: Երկար. 140 կմ է, լայն.՝ մինչև 65 կմ, մակերեսը՝ 5,8 հզ. կմ², խոր.՝ մինչև 15 մ, ջրհավաք ավազանը՝ 50 հզ. կմ² (40 հզ. կմ² Հայկ. լեռնաշխարհում): Գտնվում է տեկտոն. իջվածքում: Լճի գոգավորությունը անթրոպոգենում լավային լեզվակով ամբարտակվել է, ափամերձ գոտին գրեթե ամբողջությամբ ծածկված է լավային թմբերով, քարացրոններով, լճային դարավանդներով (1440-1520 մ): Լճի մակարդակի տատանումները մեծ են, աղիությունը՝ 150-250‰: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է: Ու. թափվող գետերից խոշոր են Վարարատը, Մարին, Թավրիզը և այլն: Լճում կա մոտ 60 կղզի (Արքայից, Ձիերի և այլն): Կան միայն մանր խեցգետնազգիներ: Նավարկելի է: 1967-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգ. պարկի մեջ:

ՓԱՄԲԱԿ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի հվ-արմ. լանջերից՝ 2880 մ բարձր֊ից: Երկար. 10 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26 կմ². Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում լայնացած: Սնումը հիմնականում ձնաանձրևային է: Տարեկան միջին ծախսը 0,19 մ³/վ է (Փամբակ գ.), հոսքը՝ 6 մլն մ³: Սելավային գետ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՓԱՄԲԱԿ, գետ ՀՀ Լոռու մարզում: Սկիզբ է առնում Ջաջուռի թամքոցի արլ. լանջից՝ 2100 մ բարձր-ից: Երկար. 92 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1370 կմ²: Ձախից ընդունելով Չիչխան վտակը՝ հոսում է արլ. նեղ, աստիճանաբար լայնացող հովտով, ապա Գայլաձորի կիրճով, որտեղ արագահոս է, ունի մեծ անկում, և միախառնվելով Ձորագետին՝ կազմավորում է Դեբեդը։ Միջին հոսանքում լավ արտահայտված են կուտակումային և էրոզայիև դարավանդները: Սնումը հիմնականում հալոցքային (39%) և ստորերկրյա (33%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 64%-ը: Տարեկան միջին ծախսը 12 մ³/վ է, առավելագույնը՝ 171 մ³/վ (23.6.1976), հոսքը՝ 373 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՓԱՐՎԱՆԱ, Թափարվան, գետ Ջավախքի բարձրավանդակի հս-ում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Փարվանա լճից: Երկար. 74 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2280 կմ²։ Գետի ծախսը գետաբերանի մոտ (գ. Խերթվիս) մոտ 19 մ²/վ է, տարեկան հոսքը՝ 597մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ:

ՓԱՐՎԱՆԱ, լիճ Ջավախքի բարձրավանդակում՝ Ջավախքի և Սամսարի լեռնաշղթաների միջև՝ 2074 մ բարձր, վրա: Ունի հրաբխային ծագում: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է: Առավելագույն մակարդակը մայիսին է: Նոյեմբերից ապրիլ սառցակալում է: Փ-ից սկիզբ է առնում Փարվանա գԵտը:

ՔԱՆԱՔԵՌԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, Երևանում: Շահագործման է հանձնվել 1949-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի անտատնտեսությանը, Առինջի տնտեսությանը և Երևանի բուսաբ. այգուն ոռոգման ջրով ապահովելու նպատակով: Սնվում է Քանաքեռի ջրէկի ջրանցքից: Տեղադրված են 3 ջրհան պոմպեր, մղման բարձր.՝ 100 մ է, ջրի ելքը՝ 1.15 մ³/վ։

ՔԱՇՈՒՆԻ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 2080 մ բարձրից: Երկար. 34 կմ է, ջրհավաք ավազանը՝ 136 կմ² (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 27 կմ և 104 կմ²)։ Գետահովիտը V-աձև է: Սնումը հալոցքային է, վարարումը՝ մայիս-հունիսին: Գետահովիտն ունի ռեկրեացիոև նշանակություն:

ՔԱՌԱՍՈՒՆԱԿՆ, սառնորակ (7,3- 9°C) աղբյուրների խումբ ՀՀ Կոտայքի մարզում՝ Հատիս հրաբխ. լեռնազանգվածի հվ. ստորոտին՝ Ակունք և Կաթնաղբյուր գ-երի միջև: Ք-ի աղբյուրները (ընդհանուր ելքերը՝ մոտ 1450 լ/վ) դասվում են խմելու բարձրորակ ջրերի շարքը: Ջրհավաք ավազանը Գեղամա լեռնավահանի արմ. լանջն է: Ջրերն օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար:

ՔԱՍԱՂ, գետ ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում, Մեծամորի ձախ վտակը: Սկիզբ է առնում Արագածի հս-արլ. և Փամբակի լեռնաշղթայի հվ-արմ. լանջերից՝ 2100 մ բարձր-ից: Երկար. 89 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1480 կմ²։ Ապարանի ջրամբարից մինչև Օշական գ. հոսում է կանիոնով (խոր.՝ 100-150 մ), գետահովիտն ստորին հոսանքում դուրս է գալիս Արարատյան դաշտ, ընդարձակվում և առաջացնում ընդարձակ արտաբերման կոն: Վտակներն են Գեղարոտը, Շաղվարդը, Ամբերդը և այլն: Սնումը խառն է. գերակշռում է ստորերկրյան (51 %), վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 52%-ը, լինում են ամառային հորդացումներ: Տարեկան միջին ծախսը 7,44 մ³/վ է, առավելագույնը՝ 188 մ³/վ (14.4.1953), հոսքը՝ 238 մլն մ³ (Աշտարակ): Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՔԱՍԱՂ-էՋՄհԱԾՆԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Քասաղի ձախ ափին՝ Օշական գ-ի մոտ: Շահագործման է հանձնվել 1967-ին՝ Օշական, Նորակերտ և Բաղրամյան գ-երի հողատարածքները ոռոգելու