Կան բազմամետաղային, արծաթի (Գյումուշխանե) հանքավայրեր: Առանձին լեռնագագաթներ ծածկված են հավերժ, ձյունով, առկա են անթրոպոգենի սառցապատման հետքեր: Համակարգի Գիրեսուն, Ջիգաևա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները կտրտված են Խարշատ, Դագիրման, Յանբուլու և այլ գետերի հովիտներով: Անցանելի է միայն Ձիգանայի լեռնանցքը (2025 մ): Սև ծովին հարող լանջերը (տարեկան տեղումները՝ մինչև 3000 մմ) ծածկված են մերձարևադարձային սաղարթավոր, խառը, ավելի բարձր՝ փշատերև անտառներով, հվ. լանջերը՝ չորասեր ծառատեսակներով ու թփուտներով: 2000 մ-ից բարձր մերձալպյան և լեռնամարգագետնային բուսածածկույթ է:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնաճյուղերից՝ Սևանա լճի և Թարթառի վերին հոսանքի ավազանի միջև՝ ՀՀ Գեղարքունիքի մարգում: Ձգվում է հվ-արմ. ուղղությամբ, հվ-արլ-ից Եզրավորում Սևանի գոգավորությունը: Երկար. 40 կմ է, միջին բարձր.՝ 2700 մ առավելագույնը՝ 3423 մ (Ծարասար): Կենտր. մասը կազմված է միոպլիոցենի հրաբխածին, իսկ ծայրամասերը՝ կավճի և պալեոգենի Նստվածք, և հրաբխածին ապարներից: Ա.Ս.լ. ունի անհամաչափ կառուցվածք, արմ. լանջերը թույլ թեքությամբ իջնում են Մասրիկի դաշտ, հակադիր լանջերը զառիթափ են՝ մասնատված Թարթառի վտակներով: Կան ոսկու մեծ պաշարներ, շահագործվում է Սոթքի ոսկու հանքավայրը. Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 500- 700 մմ: Բնորոշ են լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային լանդշաֆտները, արլ. լանջերին հանդիպում են կաղնու, հաճարենու և բոխոլ անտառներ:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռն, համակարգ Հայկ. լեռնաշխարհում: Տես Հայկական Տավրոս.
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԼԵՌ, Գոմշասար, Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3724 մ)՝ Փոքր Կովկասի լեռնահամակարգի կենտր. մասում: Կազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի: Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքեր, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր:
ԱՐՄԱՂԱՆ, հանգած հրաբուխ Գեղամա լեռնավահանի հվ-արլ. լանջին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Կոնաձև է, բարձր.՝2829 մ (հարաբեր.՝400 մ): Ունի մոտ 400 մ տրամագծով, 50 մ խոր. խառնարան, որը վերածվել է լճակի: Կազմված է անթրոպոգենի անդեզիտաբազալտներից, հրաբխ. խարամից, ավազից ու մոխրից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային, մերձալպյան է:
ԱՐՍԻԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Արսյաց լեռներ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակի հս-ում: Ձգվում է հս-արլ-ից հվ-արմ.: Երկար, մոտ 150 կմ է, առավելագույն բարձր.՝ 3165 մ (Արսիան լ.): Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, տեղ-տեղ՝ հրաբխ. ապարներից: Արմ. մասը խիստ կտրտված է ճորոխի վտակներով, արլ. լանջերն աստիճանաբար ձուլվում են Արդահանի գոգավորությանը: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ խստաշունչ ու ձնառատ, ամառը՝ զով, տարեկան տեղումները՝ 500-900 մմ: Լանջերն անտառածածկ են, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ:
ԱՐՏԱՆԻՇ ԹԵՐԱԿՂԶԻ Սևանա լճի հս. ափին՝ Արտանիշի և Շորժայի ծոցերի միջև: Սևանի լեռնաշղյտայից բաժանված է ջրաբերուկային հարթությամբ: Տարածքը 25 կմ2 է, առավելագույն բարձր.՝ 2461 մ (Արտանիշ լ.): Կազմված է վերին կավճի և պալեոգենի կրաքարերից: Ափերին կան լճային դարավանդների հետքեր: Կլիման չափավոր ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառատափաստանային:
ԱՐՏԵՆԻ Մեծ և Փոքր, մեկուսի հանգած հրաբխ. լեռնազանգված Արագածի հվ-արմ. ստորոտին: Ընդհանուր հիմքով (տրամագիծը՝ մոտ 10 կմ) Մեծ Ա. (2047 մ) և Փոքր Ա. (1753 մ), գագաթներ են՝ կազմված նեոգենի լիպարիտային լավաներից ու դրանց տարատեսակներից: Ա-ից սկիզբ են առնում լավային հոսքեր, որոնցից ամեևահզորը վանակատով ու պեռլիտային շեղջաքարով Արագածի պեռլիտի հանքավայրն է: Ա-ի վրա հայտնաբերվել են հին քարի դարի կայանների մնացորդներ: «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն) բնորոշ են մինչ-