Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կոներ (Եռաբլուր, Դավթի բլուր ևն): Կան կերակրի աղ, տրավերտիններ, կրաքար, մարմար և այլն: Կլիման չոր ցամաքային է, ամառը՝ շոգ, արևոտ (արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2700 ժ), ձմեռը՝ չափավոր ցուրտ՝ ոչ հաստատուն ձնածածկույթով: Հունվարի միջին ջերմաստիճանը -4-ից -6°C է (նվազագույնը՝ -33°C, Արմավիր ք.), հուլիսինը՝ 24-26°C (առավելագույնը՝ 42°C, Արարատ ք.): Գարունը կարճատև է (50-60 օր), աշունը՝ տևական, տաք («ոսկե աշուն»): Տարեկան տեղումները 200-350 մմ են: Բարձր գոլորշունակության (մոտ 1000 մմ) պատճառով խոնավության հաշվեկշիռը բացասական է, գործակիցը՝ 0,3: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Գետերը (Արաքսը՝ Հրազդան, Ազատ, Վեգի վտակներով) տարանցիկ են, բացի Մեծամորից: Կան հեղեղաբեր գետեր՝ Գետառ, Ջրվեժ, Արածո և այլն: Մակերևույթը պատված է ջրանցքների (Արմավիրի, Արտաշատի, Արազդայանի, Ստորին Հրազդանի և այլն) ցանցով: Տարածքում են նաև Մեծամոր լիճն ու Ազատի ջրամբարը. Ա. դ. ունի հանք. (Արարատ) և արտեզյան ջրերի մեծ պաշարներ: Գերակշռում են հումուսից աղքատ գորշ հողերը, աղուտ-ալկալի, ցածրադիր ողողատներում՝ գերխոնավ հողերն ու ճահճուտները: Ոռոգովի երկրագործության պայմաններում ձևավորվել են մշակովի-ոռոգելի հողեր՝ ծածկված խաղողի և պտղատու այգիներով, բանջարաբոստանային մշակաբույսերով: Չորացվել են ճահիճները, բարելավվել աղուտները: Լանդշաֆտը կիսաանապատային է, կան անապատային տեղամասեր: Տիրապետում են կիսաանապատային չորասեր բուսատեսակները՝ օշինդրի, ուղտափշի գերակշռությամբ, անապատային աղասեր բույսերը (օշան, գեղածնկիկ), ցածրադիր, ճահճապատ տարածություններում՝ եղեգնի մացառուտները: Տարածված կենդանիներն են կինճը, եղեգնակատուն, ջրասամույրը: Շատ են սողունները, միջատները: ՀՀ առավել յուրացված գյուղատնտ. և որդան կարմիրի տարածման միակ շրջանն է:

Ա. դ. հնագույն ժամանակներից եղել է հայկ. պետականության ու մշակույթի օրրանը: Հայկ. լեռնաշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է, այստեղով են անցել միջպետ. տարանցիկ, առևտր. ճանապարհները: Ա. դ-ում են հիմնադրվել Հայաստանի Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Դվին, Երևան մայրաքաղաքները: Ա. դ-ում են Հայոց հոգևոր կենտրոնը (302-ից)՝ էջմիածնի Մայր աթոռը, Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր, Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի ք-ները: Ա. դ-ի պատմ. հուշարձաններից առավել նշանավոր են Շենգավիթի հնավայրը (մ.թ.ա. V-IV հազարամյակներ), Մեծամորի մետաղաձուլ. կենտրոնը (մ.թ.ա. III-I հազարամյակներ), ուրարտ. ամրոցներ էրեբունին (մ.թ.ա. 782), Թեյշեբաինին (Կարմիր բլուր, մ.թ.ա. VII-VI դդ.), Հրագդանից ժայռափոր թունելով անցկացված ջրանցքը (մ.թ.ա. /111դ.), էջմիածնի Մայր տաճարը (301-303), Խոր վիրապը (IV դ. սկիզբ), Հռիփսիմեի տաճարը (618), Զվարթնոցը (641-653), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (1968) և այլն:

ԱՐԴԱՀԱՆԻ ԳՈԳՀՈՎԻՏ, խզումնաճկվածքային իջվածք Հայկ. հրաբխ. բարձրավանդակի հս-ում՝ Կուրի վերին հոսանքի ավազանում: Տարածքը 150 կմ2 է, միջին բարձր.՝ 2000-2500 մ: Լցված է նեոգենի լավաներով և նստվածք․ ապարներով՝ եզրավորված լավային դարավանդներով, որոնցից մեկի վրա գտնվում է Արդահան ք.: Ա.գ-ի հատակը՝ բուն Արդահանի դաշտը, ճահճապատ հարթավայր է: Կլիման ցուրտ լեռնային է, տարեկան տեղումները՝ 500- 600 մմ. ձնածածկույթը պահպանվում է 100-150 օր: Լանդշաֆտը մարգագետնատափաստանային է, Կուրի ողողատներում կան բոշխային ճահիճներ և ճահճացած մարգագետիններ, լեռնալանջերին՝ մերձալպյան մարգագետիններ:

ԱՐԵԳՈՒՆՈՒ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Արևիք, Փոքր Կովկասի ներքին շարի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներից՝ ՀՀ Գեղարքունիքի մարգում: Ձգվում է Սևանի լեռնանցքից մինչև Քաշաթաղ լեռնագագաթը: Երկար. 50 կմ է, առավելագույն բարձր.՝ 2740 մ (Կարկտասար լ.): Կազմված է կավճի նստվածք, ապարներից: Բաղկացած է 2 զուգահեռ լեռնաշղթաներից, ունի անհամաչափ կառուցվածք, հվ-արմ. լանջերը զառիթափ իջնում են Սևանա լիճ, իսկ հս-արլ-ը՝ մեղմաթեք դեպի Գետիկի հովիտ: Կլիման բարեխառն լեռնային է, չափավոր ցուրտ: Լանջերից սկիզբ են առնում Դրախտիկ և Բարեբեր գետերը: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, տեղ-տեղ՝ գիհու և կաղնու պուրակներ: Ա. լ-ի հվ. լանջերը ներառված են Սևան, հս-ը՝ Դիլիջան ազգ. պարկերի տարածքների մեջ (տես Ազգային պարկ հոդվածում): Անվանումը պայմանավորված է լճահայաց լանջերի արևկողմ լինելու հանգամանքով:

ԱՐԵՎԵԼԱՊՈՆՏԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ, լեռն․ համակարգ Հայկ. լեռնաշխարհի հս-ում՝ Եշիլ Իրմակ և ճորոխ գետերի միջև: Ձգվում է Սև ծովի հվ-արլ. ափին զուգահեռ: Երկար. 400 կմ է, լայն.՝ մինչև 100 կմ, առավելագույն բարձր.՝3937 մ(Քաջքար լ.): Կազմված են կավճի ու նեոգենի բյուրեղային, փոխակերպային և նստվածքահրաբխածին ապարներից: