Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1 %), էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (0,7%), հատուկ պահպանվող տարածքների (6,3%), հատուկ նշանակության (0,3%), անտառային (13,4%), ջրային (0,7%), պահուստային (1,3%) հողերի:

ՀՈՂԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, որոշակի հողամասի նկատմամբ ֆիզ. կամ իրավաբ. անձի՝ օրենքով և իրավ. ակտերով իրավունքի ճանաչումը, իր հայեցողությամբ այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներն ու պարտականությունները: Հ. միշտ չի համընկնում հողի սեփականության հետ. դրանք նույնանում են, երբ հողը տնօրինողը և սեփականատերը նույն անձն է: ՀՀ-ում Հ. նույնանում է հողի սեփականության հետ: Հ-յան ձևերը պայմանավորված են հասարակության մեջ իշխող տնտ. հարաբերություններով, և հողի սեփականության որոշակի ձևի սահմաններում առաջանում են Հ-յան մանր, միջին և խոշոր տարատեսակներ, որոնց բնորոշ են տարբեր իրավ, ռեժիմներ: Հ-յան համակարգերը, տեսակները և ձևերն առաջանում ու փոփոխվում են պատմ. զարգացման ընթացքում:

1991-ին ընդունված Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տընտեսությունների մասին օրենքով և Հողային օրենսգրքով հոդը ապապետականացվեց. 1. սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, 2. ուղղակի վաճառելու միջոցով, 3. աճուրդով: ՀՀ-ում գործող հողային իրավունքի համաձայն՝ համայնքի վարչ. սահմաններում գտնվող պետ. սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը՝ ավագանու համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով: Տես նաև Հողային կադաստր, Հողային ֆոնդ:

ՀՈՂԲԱՐԵԼԱՎՈՒՄ, մելիորացում, հողի բերրիության երկարաժամկետ բարձրացման կամ տեղանքի ընդհանուր բարելավման նպատակով կիրառվող կազմակերպ., տնտ. և տեխ. միջոցառումների համալիր: Այն բնօգտազործման արդյունավետ եղանակներից է, կիրառվում է լանդշաֆտի կամ դրա բաղկացուցիչ մասերի՝ հողերի, մարգագետինների, անտառների, արոտավայրերի նկատմամբ: Հ-ման միջոցառումների (ջրատեխ., քիմ., ֆիզիկամեխ., կենսբ.) ծրագրման ժամանակ կարևոր նշանակություն ունի դրանց կիրառման հետևանքով լանդշաֆտի հնարավոր փոփոխությունների ճշգրիտ կանխատեսումը: Հակառակ դեպքում այդ միջոցառումները (օրինակ՝ ոչ ճիշտ ոռոգումը) կարող են հանգեցնել հողերի երկրորդ. աղակալման (տես Հողի աղակալում), ճահճացման, հողատարման կամ ընդհակառակը՝ տեղանքի գերչորացման (օրինակ՝ ստորերկրյա ջրերի մակարդակի չհիմնավորված իջեցման դեպքում) և այլ բացասական հետևանքների: Տարբերում են Հ-ման մի քանի հիմն. եղանակներ, անբարենպաստ ջրային ռեժիմով հողերի համար կիրառում են ջրատեխնիկական Հ.՝ ճահճացած և գերխոնավացած հողերը չորացնում են (բաց ջրանցքներով և ցամաքուրդներով), իսկ չոր կլիմ. պայմաններում հողի խոնավության պաշարները լրացնում են արհեստ. ոռոգմամբ: Քիմ. աննպաստ հատկանիշներով հողերի համար կիրառում են քիմիական Հ.՝ թթու հողերը կրացնում են (կիր պարունակող պարարտանյութերով), աղուտները և աղակալած հողերը գիպսացնում (ներմուծում են գիպս), չեզոք և ալկալի հողերը թթվեցնում (օրինակ՝ նատրիումի հիդրոսուլֆատով): Ֆիզիկամեխանիկական Հ.՝ քարքարոտ հողերում հավաքում են քարերը, կավահողերը հարստացնում են ավազով, թեթև և և տորֆահողերը կավայնացնում են և այլն: Էրոզացված հողերում փոքրացնում են մակերևութային հոսքի քանակն ու արագությունը, սանդղավորում են լեռն. հողատարածքները և այլն: Կենսաբանական (կամ էկոլոգիական) Հ-ման դեպքում կիրառում են անտառա- և մարգագետնաբարելավման միջոցառումներ, ստեղծում են արհեստ. անտառաշերտեր:

Հայկ. լեռնաշխարհում Հ-ման աշխատանքներ կատարվել են դեռևս մ.թ.ա. IX-VI դդ.՝ հիմնականում ջրատեխնիկական եղանակով: Ոռոգման հին կառույցների (մնացորդներ կան Արագածոտնում, Գեղամա լեռների ցածրադիր մասերում և այլուր)՝ ջրանցքների, ջրամբարների մի մասը (հին Սարդարապատի, Էջմիածնի, Դալմայի, Աշտարակի և այլն) գործում է մինչ այսօր:

XIX դ. առաջին կեսին Արլ. Հայաստանում նորոգվել և վերակառուցվել են ոռոգման հին համակարգերը, ստեղծվել են Արագածի արմ. լանջերի