Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրարբիացման ոռոգման համակարգը, Վաղարշապատի արհեստ, լճակը և այլն:

1922-ից գործարկվել են Շիրակի, Արտաշատի, Շիրակամուտի, Ստորին Հրազդանի, Արգնի-Շամիրամի, Թալինի, Կոտայքի, Որոտանի, Սարսանգի և. այլ ջրանցքներ: Մեծ նշանակություն ունեցավ նաև արտեզյան ջրերի օգտագործումը:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում կիրառվող Հ-ման շնորհիվ հնարավոր է պայքարել հողերի վատթարացման պատճառների, իսկ հաճախ էլ՝ հետևանքների դեմ: Կախված հողերի վատթարացման վտանգից և վատթարացման աստիճանից՝ հանրապետության տարբեր տարածքներում Հ-ման արդյունավետությունը տարբեր է:

ՀՀ բնահողային բոլոր գոտիներում տարածված է հողի էրոզիան:

Քարքարոտությունը, բացառությամբ Արարատյան, Շիրակի, Լոռու դաշտերի և ԼՂՀ որոշ շրջանների, նույնպես տարածված է. հողերի ընդհանուր տարածքի ավելի քան 1/2-ը և մշակելի հողերի 1/4-ը այս կամ այն աստիճանի քարքարոտ են: ՀՀ-ում այդ երևույթի դեմ պայքարում են ֆիզիկամեխ. Եղանակով: Աղուտալկալի հողերը գտնվում են հանրապետության ամենաինտենսիվ գյուղատնտ. շրջանում՝ Արարատյան դաշտում, որտեղ աղակալմւսնալկալիացման երևույթը հետևանք է գետնաջրերի բարձր մակարդակի և հաճախ ուղեկցվում է գերխոնավությամբ. գերխոնավ հողերը կազմում են 17,2.հզ. հա: Հողերի աղակալման պատճառով ՀՀ-ում բերքատվության անկումը միջին հաշվով կազմում է 30-40 %, իսկ Արարատյան դաշտի 20 հզ. հա հողեր երկրագործ. նպատակներով չեն օգտագործվում: 2004-ին ջրւստեխ. և քիմ. Հ-մամբ մշակովի են դարձել շուրջ 4հզ. հա աղուտալկալի հողեր, որոնց միջին բերքատվությունը կազմում է լավորակ հողերի բերքատվության 60-70 %-ը:

ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ պետ. և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը սեփականության, օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքով: ՀՀ-ում Հ. իրականացվում է 2001-ից գործող Հողային օրենսգրքի համաձայն: Տե՛ս նաև Հողային իրավունք, Հողօգտագործման իրավունք, Հողատիրություն:

ՀՈՂԵՐ հողային ծածկույթ, յուրահատուկ բնապատմ. գոյացություն, որը ձևավորվել է երկրակեղևի մակերևութային շերտի, ջրի, օդի և կենդանի օրգանիզմների փոխազդեցության հետևանքով, այն ժամանակի և տարածության մեջ աննդհատ փոփոխվում է ու զարգանում: Բնութագրվում է հողի բերրիությամբ, որի շնորհիվ Հ. դառնում են արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութ, բարիքների աղբյուր:

Հ. բաղկացած են հիմնականում պինդ, հեղուկ և գազային մասերից: Հ-ի պինդ մասը կազմված է նուրբ կավային մասնիկներից, փոշուց, ավագից, որոնց հարաբերությամբ բնորոշվում է դրանց մեխ. կազմը: Պինդ մասում կան Si, AI, Fe, K, Mg, Ca, P, S, քիչ չափերով միկրոտարրեր՝ Cu, Mo, Zn, B, F, Pb՝ հիմնականում օքսիդների ձևով: Պինդ մասի կազմության մեջ մտնում է օրգ. նյութ, որի 80-90 %-ը հումուսն է: Հ-ի հեղուկ մասը՝ հողի լուծույթը, ակտիվ բաղադրամաս է և իրականացնում է նյութերի փոխադրումը, բույսերին ապահովում ջրով և լուծված սննդանյութերով: Սովորաբար պարունակում է իոններ, մոլեկուլներ, կոլոիդներ և ավելի մեծ մասնիկներ, երբեմն՝ նաև սուսպենզիա: Գազային մասը կամ օդը գտնվում է ջրից ազատ ծակոտիներում: Հ-ի օդի կազմը, որի մեջ մտնում են N2, 02, C02, հաստատուն չէ և որոշվում է դրա մեջ ընթացող կենսաքիմ. շարժնթացների բնույթով: Հ-ի պինդ մասնիկները լրացնում են հողային զանգվածի ամբողջ ծավալի միայն մի մասը, մնացածը կազմում են ծակոտիները՝ մասնիկների և դրանց ագրեգատների միջև եղած տարբեր մեծության և ձևի տարածությունները: Ծակոտիների գումարային ծավալը կոչվում է ծակոտկենություն: Դրանից են կախված հողի ջրաթափանցելիությունը և հողի խոնավությունը: Տարբերում են մազական և ոչ մազական ծակոտկենություններ: Հ-ի կարևոր հատկություններից են նաև հողի ջրային ռեժիմը (ջրի կուտակումը, շարժումը, օգտագործումը) և հողի օդային ռեժիմը (գազային շրջանառությունը): Վերջինս ջերմային ռեժի-Լեռնային Կիսաանապատ Աղուշալանակագույն տային հողեր ակալի հողեր հողեր Լեռնատափաստանային հողեր Շիրակի դաշտում մի հետ պայմանավորում է Հ-ի ջերմային հատկությունները: Երկրի բնական պայմանների բազմազանության, հողառաջացման գործոնների փոխհարաբերության տարբերության պատճառով բնության մեջ զարգանում են առանձին հողային տիպեր:

ՀՀ տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է: Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է դեռևս պլիոցենում և շարունակվում է անթրոպոգենի ժամանակաշրջանում:

Չնայած լեռներում հողագոյացման տարաբնույթ պայմանները նպաստում են հողային ծածկույթի բարդ կառուցվածքի և տրոհվածության