հորզոնների լավ զատորոշմամբ, կնձիկահատիկային կառուցվածքով, մեծ մասամբ՝ հզոր պրոֆիլով: Հումուսի պարունակությունը 4-11 % է, ունեն չեզոք կամ չեզոքի մոտ ակտիվ ռեակցիա, միջին ու ավելի մեծ կլանունակություն, ծանր մեխ. կազմ: Հ-ի գերակշռող մասն ունի փոքր ծավալային կշիռ, բարձր ծակոտկենություն և խոնավունակություն: Սևահողերի 37 %-ն օգտագործվում է որպես վարելահող, 30%-ը՝ արոտավայր և խոտհարք, մնացած 33 %-ը տարբեր աստիճանի քարքարոտ է, հողատարված:
Մարգագետնասևահողային Հ. կազմում են ՀՀ տարածքի 0,5 %-ը (13 հզ. հա): Որպես ոչ գոտիական հողատիպ՝ ձևավորվել են սևահողերի տարածքում և առանձին, ոչ մեծ զանգվածներով հանդիպում են Աշոցքում, Լոռիում, Շիրակում, Ապարանում, Սևանի ավազանում: Այդ Հ-ի զարգացումն ընթանում 11,5-3 մ խորության ստորերկրյա քաղցրահամ ջրերի մշտական ազդեցությամբ: Մարգագետնասևահողային Հ-ին բնորոշ են կրա- զերծվածությունը, կնձիկահատիկային կառուցվածքը: Հումուսի պարունակությունը բարձր է՝ մինչև 15 %, ունեն թույլ թթվային ռեակցիա, մեծ կլանունակություն (մինչև 57 մգ/էկվ) Մեխ. կազմը ծանր կավավազային և կավային է: Օգտագործվում են որպես վարելահող և խոտհարք:
Լեռնային շագանակագույն Հ. կազմում են ՀՀ տարածքի 9,2 %-ը (242 հզ. հա). հիմնականում զբաղեցնում են Արարատյան գոգավորության 800-1700 մ բարձր֊ները, ընդգրկում են Կարմրաշենի, Թալինի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի սարավանդները և դրանց հարող լեռնալանջերը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի միջին հոսանքների ավազանները: Գտնվում են շոգ և սակավ խոնավապահովված կլիմ. պայմաններում՝ հիմքերով հարուստ հրաբխ. և նստվածք, ապարների հողմահարված նյութերի վրա, ծածկված են չոր տափաստանային գոտուն բնորոշ հացազգի տարախոտային բուս, խմբավորումներով: Հումուսի պարունակությունը փոքր է' 2-3,5%: Ըստ վերին հորիզոնի հումուսի պարունակության՝ բաժանվում են մուգ շագանակագույն, շագանակագույն և բաց շագանակագույն ենթատիպերի: Այդ Հ-ի զգալի մասը քարքարոտ է (70%), էրոգացված (74%): Ունեն լավ արտահայտված ալյուվիաւ կարբոնատային հորիզոն, հիմնային ռեակցիա (pH=7,4-8,5), հողալկալի հիմքերով հագեցած միջին կլանունակություն (30-35 մգ/էկվ): Մեխ. կազմը հիմնականում միջին կավավազային է (51 %): Լեռն, շագանակագույն Հ-ի մոտ 26 %-ն օգտագործվում է որպես բարձրարժեք հողատեսքեր:
Կիսաանապատային գորշ Հ., որոնց հաճախ անվանում են «ղռեր», կազմում են ՀՀ տարածքի 5,8 %-ը (152հզ. հա), զբաղեցնում են Արարատյան նախալեռն, գոտու ցածրադիր բլրաալիքավոր հարթությունների՝ 800-1250 մ բարձր-ները: Գտնվում են խիստ չոր, ցամաք, կլիմայի և կիսաանապատային բուսածածկույթի պայմաններում՝ կարբոնատներով և խճով հարուստ ավագակավերի և թեթև կավավազների վրա: Հումուսի պարունակությունը ցածր է՝ 1-2%, ունեն հիմնային ռեակցիա (pH=7,7-8,2), փոքր կլանունակություն (20-30 մգ/էկվ): Մեխ. կազմը միջին կավավազային է՝ զգալի քարքարոտությամբ: Հողաբարելավման միջոցառումների կիրառման և ոռոգման դեպքում պիտանի են գյուղատնտ. արժեքավոր բույսեր (խաղող, դեղձ, ծիրան և այլն) մշակելու համար: Օգտագործվում է այդ Հ-ի մոտ 1/3-ը:
Ոռոգելի մարգագետնային գորշ Հ. կազմում են ՀՀ տարածքի 2 %-ը (53 հգ. հա), զբաղեցնում են Արաքս գետի, Արմավիրի, Ստորին Հրազդանի և Արտաշատի ջրանցքների միջև ընկած Արարատյան դաշտի մինչև 900 մ բարձրության տարածքը: Ձևավորվել են 1-3 մ (որոշ դեպքերում 5 մ) խորության ստորերկրյա և մակերևութային (ոռոգման) ջրերի մշտական ազդեցությամբ, որի հետևանքով Հ-ի մակերևույթն անընդհատ հարստացել է ոռոգման բերվածքներով: Հումուսի պարունակությունը ցածր է' 1,5-2 %, կարբոնատներինը՝ բարձր՝ 3- 7%, ունեն թույլ հիմնային ռեակցիա (pH=8,2-8,5), միջին կլանունակություն (30-40 մգ/էկվ), կավային և կավավազային մեխ. կագմ, բավարար ջրաֆիզ. հատկություններ:
Պալեոհիդրոմորֆ ալկալի Հ. կազմում են ՀՀ տարածքի 0,1 %-ը (2300 հա), գտնվում են Երևանից հվ-արլ.՝ 850-1400 մ բարձր֊ներում: Բնորոշվում են ճեղքավորվածությամբ, սակավագորությամբ, ծանր կավավազային և կավային մեխ. կազմով: Հումուսի պարունակությունը 0,8-2,6 % է, կարբոնատներինը՝4-12%: Ունեն թույլ հիմնային ռեակցիա, գիպսացվածու- թյուն, միջին կլանունակություն: Այդ Հ-ի 33 %-ն էրոգացված է, ունի խիստ անբարենպաստ ջրաֆիգ. հատկություններ և գյուղատնտեսության մեջ չի օգտագործվում:
Գետահովտադարավանդային Հ. կազմում են ՀՀ տարածքի 1,8 %-ը (48 հզ. հա), զբաղեցնում են գետերի ցածրադիր դարավանդները, Սևանա լճի ջրերից ազատված առափնյա տարածքները: Այն մասում, որտեղ ստորերկրյա ջրերը գտնվում են բարձր մակարդակի վրա, զարգացել են ճահճամարգագետնային և մարգագետնային Հ., իսկ այդ ջրերի ազդեցությունից զուրկ տարածքներում՝ մարգագետնացված, թույլ զարգացած Հ.: Հումուսի պարունակու¬ թյունը 2-4% է, ունեն չեզոք, երբեմն թույլ հիմնային ռեակցիա (pH=6,9-8,1) և 14-35 մգ/էկվ կլանունակություն:
Ճահճամարգագետնային Հ. հիմնականում գտնվում են Մասրիկ, Ախուրյան, Արգիճի, Մեծամոր գետերի ցածրադիր դարավանդներում՝ մշտապես բարձր մակարդակի վրա գտնվող ստորերկրյա ջրերի ազդեցությամբ: Հարուստ են ճահճային բուս ականությամբ, որոնց քայքայումը հողի վերին շերտերում առաջացնում է մեծ քանակությամբ հումուս: Ունեն չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա, մեծ կլանունակություն: Այս Հ-ի սահմաններում առանձնացված են ճահճամարգագետնային տորֆացած և ճահճամարգագետնային հումուսատղմային ենթատիպերը:
Մարգագետնային Հ. ենթարկվում են ժամանակավոր և ոչ խոր մակարդակով (1,2-2,5 մ) գետնաջրերի ազդեցությանը: Բնորոշվում են խայտաբղետ շերտավորված մեխ. կազմով: Հումուսի պարունակությունը 6-7% է, ունեն չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա և մեծ կլանունակություն (մինչև 45 մգ/էկվ): Առանձնանում են մարգագետնային թերի գարգացած և մարգագետնային տափաստանացված ենթատիպեր:
Աղուտ-ալկալի Հ. կազմում են ՀՀ տարածքի 1,1 %-ը (28 հզ. հա)՝ գտնվում են Արարատյան դաշտում,