Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քայնացված ստորերկրյա ջրերի բարձր մակարդակի (հողի մակերևույթից 1-2 մ), բարձր ջերմաստիճանի, սակավ տեղումների պայմաններում: Բնորոշվում են ուժեղ աղակալածությամբ (1-3%): Հումուսի պարունակությունը մինչև 1 % է, ունեն բարձր հիմնայնություն (pH=9-11), կարբոնատների և կլանված նատրիումի զգալի պարունակություն (15-18%), շերտավորված մեխ. կազմ: Այս Հ-ի պրոֆիլում պարզորոշ առանձնանում է մակերևութային աղերի հորիզոնը, որտեղ հեշտ լուծվող աղերի պարունակությունը 2% և ավելի է, սակայն դեպի ստորին շերտերը այն նվազում է: Հ-ի գերակշռող մասին հատկանշական է նատրիումի բարձր պարունակությունը (առանձին շերտերում՝ 20- 25 մգ/էկվ): Ըստ խոնավացման աստիճանի և բնույթի՝ աղուտ-ալկալի Հ. բաժանվում են մարգագետնային, մարգագետնաճահճային ենթատիպերի:

Հողագրունտները կազմում են ՀՀ տարածքի 0,7 %-ը (18հզ. հա). առաջացել են հիմնականում Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ ջրի մակարդակի իջեցման հետևանքով: Հողազրունտևերը ոչ մեծ շերտով գրեթե ամբողջապես օղակում են լճափնյա տարածքը: Բնորոշվում են ավազակավային մեխ. կազմով, խճային կառուցվածքով: Հումուսի պարունակությունը խիստ ցածր է (0,3-0,8%):

Ըստ ՀՀ տարածքի գոտիական կառուցվածքի յուրահատկությունների, բնական լանդշաֆտների, հողային ծածկույթի (հողերի դասերի տիպերի, ենթատիպերի, տեսակների ու տարատեսակների), կլիմ. պայմանների, աճեցվող հիմն, մշակաբույսերի՝ ՀՀ հողերը բաժանվում են հողագնահատման 4 մարզի և 15 շրջանի:

Տես նաև Հողի շրջանացում:

ՀՈՂԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, գիտ․, գեղազիտ․ և հանգստի նշանակություն ունեցող, հատուկ պահպանության նպատակով նախատեսված ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների հողերը: Հ. բ-ում արգելվում է օրենքով չնախատեսված որևէ գործունեություն: Տես նաև Հատուկ պահպանվող տարածքներ։

ՀՈԴԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, գյուղատնտեսության համար նախատեսված և այդ նպատակով օգտագործվող հողեր, կազմում են հողային ֆոնդի 46,8 %-ը: Հ.գ.ն. բաժանվում են գյուղատնտ. հողահանդակների (վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրերի համար օգտագործվող հողեր և այլն) և գյուղատնտ. արտադրության կազմակերպման ու գործունեության համար անհրաժեշտ հողերի: Վատագույն հողբարելավման առանձնահատկություններով հատկապես աչքի են ընկնում Վայքի և Զանգեզուրի կիսաանապատային և չոր տափաստանային գոտիների հողերը: ՀՀ երկրագործության համար առավել կարևոր նշանակություն ունեն տափաստանային և կիսաանապատային գոտիների հողերը: Զգալի տարածք են գրավում նաև անտառային տափաստանացված հողերը, որոնք հարմար են տեխ. մշակաբույսերի, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի մշակման համար: Տես նաև Հողբարելավում, Հողի որակական գնահատում:

ՀՈՂԻ ԱՂԱԿԱԼՈՒՄ ջրալույծ աղերի (քլորիդներ, կարբոնատներ, սուլֆատներ) կուտակումը հողի վերին շերտերում: Ըստ աղերի պարունակության՝ Հ. ա. լինում է թույլ (0,3-0,5 %), միջին (0,5-0,7%) և ուժեղ (0,7-1 %): 1 %-ից ավելի աղերով հողերը կոչվում են աղուտներ: Տարբերում են բնական ճանապարհով (առաջնային) և ագրոտեխ. միջոցառումների սխալ կիրառման պատճառով (երկրորդային) Հ. ա.: Առաջնային Հ. ա. տեղի է ունենում հարթավայրերի ցածրադիր գոտիներում, որտեղ ստորերկրյա ջրերը մոտ են հողի մակերևույթին, օդի ջերմաստիճանը բարձր է, մթն. տեղումները՝ սակավ: Հողակլիմ. այսպիսի պայմաններում ստորեկրյա ջրերը բարձրանում են վեր, գոլորշանում, իսկ աղերը կուտակվում են հողի վերին շերտերում: Երկրորդային Հ. ա. տեղի է ունենում հողի ոչ ճիշտ ոռոգման, մշակման, ինչպես նաև ստորերկրյա ջրերը հեռացնող պոմպակայանների անսարքության պատճառով, որոնք հանգեցնում են ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացման: Հ. ա-ման համար ամենավնասակար աղերը նատրիումի կարբոնատն ու հիդրոկարբոնատն են, որոնցով հարուստ են ՀՀ աղուտ-ալկալի հողերը: ՀՀ-ում աղուտները տարածված են Արարատյան դաշտում և կազմում են տարածքի մոտ 10 %-ը: Մշակովի հողերը զբաղեցնում են 81 հզ. հա, աղազուրկը՝ 53 հզ. հա, աղակալածը՝ 28 հզ. հա: Գործնականում աղազուրկ համարվում են այն հողերը, որտեղ վնասակար աղերը բացակայում են կամ դրանց պարունակությունը մինչև 0,05% է: Հողերի աղազերծման հիմն. Եղանակը հողերի լվացումն է: Ցամաքուրդային ցանցի անցկացման միջոցով 2,5-3 մ խորությամբ իջեցվում է ստորերկրյա ջրերի մակարդակը, որպեսզի լվացված և հողի շերտերից հեռացված աղերը նորից վեր չբարձրանան, այնուհետև հողը վարում են, աշնանը մի քանի անգամ ոռոգում, պարարտացնելուց հետո ցանում առվույտ, ապա աճեցնում բանջարանոցային և պտղատու մշակաբույսեր: Կիրառում են նաև ագրոտեխ. միջոցառումներ՝ խոր վար, գոմաղբով պարարտացում, նաև կենսբ. եղանակ՝ ցանում են աղա¬ սեր բույսեր, վեգետացիայի վերջում հավաքում և այրում:

ՀՈԴԻ ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄ, 1. հողի դեգրադացման դրսևորումներից, բնական և մարդածին գործոնների հետևանքով վերգետնյա էկոհամակարգերի ուժասպառություն, հյուծում (կենսազանգվածի, արդյունավետության, տեսակների բազմազանության նվազում): 2. Շարժընթաց, որը հանգեցնում է բնական համալիրի՝ էկոհամակարգի համատարած բուսածածկույթի վերացման և որն անհնար է վերականգնել առանց միջամտության: Որպես կանոն՝ Հ. ա. տեղի է ունենում չորային շրջաններում: Տարբերում են Հ. ա-մաև երկու տեսակ՝ տարածքի