Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդլայնում (դեգերտիֆիկացում) և տարածքի խորացում (դեգերտացում): Հ. ա. կարելի է կանխել բուսահողբարելավման միջոցառումներով, որոնք նախատեսում են բույսերի միջոցով հոդի հատկությունների, հողի ջրային ռեժիմի բարելավում կամ հողածածկույթի ամրացում: Վերջին միջոցառումներից են ավազուտների, հեղեղատների ամրացման, ավազահողերի հողմամաշման և. թեք լանջերի հողի էրոզիայի կանխարգելման աշխատանքները, անտառաշերտերի, բուսաշերտերի ստեղծումը, խոտերի ցանքը, ջրանցքների և ջրամբարների կառուցումը: Հ.ա. կանխելու համար բացառիկ նշանակություն ունի «Անապատացման դեմ պայքարի...» միջազգ. համաձայնագրին ՀՀ անդամակցումը (ՀՀ Աժ վավերացրել է 1997-ի հունիսին):

Տես նաև Համաձայնազրերր։

ՀՈԴԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ, հողի՝ բույսը յուրացվող սննդանյութերով, խոնավությամբ, օդով ապահովող և այն բերքատու դարձնող հատկություն: Տարբերում են պոտենցիալ Հ.բ.՝ հողում եղած բույսերին մատչելի սննդանյութերի ընդհանուր պաշարները, և արդյունավետ Հ.բ. փաստացի բերքատվությունը, որը կախված է ագրոտեխ. միջոցառումների կիրառումից: Հ.բ-յան կարևոր գործոններն են բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունը, մատչելի խոնավության առկայությունը և կայուն մակարդակը, հողի օդային ռեժիմը, հողի մեխ. կազմը, կառուցվածքը, ռեակցիան, թունավոր նյութերի պարունակությունը, կլիման, հողառաջացնող ապարները, բնական և մշակովի բուս ականությունը, ռելիեֆը և հողօգտագործման բնույթը:

Բերքատու, հարուստ հողերը պարունակում են մեծ քանակությամբ հումուս (5-20%), ազոտական, ֆոսֆորական, կալիումական միացություններ, որոնք բույսերին մատչելի են միայն շարժուն վիճակում: Հողի հումուս ը բույսն անմիջական սնել չի կարող, մշակման ընթացքում այն տարալուծվում է՝ ազատելով ազոտը, ֆոսֆորը, կալիումը, որոնցով և բույսերը սնվում են: Հանրապետության բնահողային բոլոր գոտիներում հանդիպում է էրոզիայի երևույթը: Մշակվող հողերի 26%-ը էրոզացված է, որի հետևանքով կորսվում է հողերի սնընդարար շերտի 25 %-ը, ուստի և Հ.բ. չի բարձրանում:

Հ.բ. բարձրացնելու համար անհրաժեշտ է կիրառել հողբարելավման արդյունավետ միջոցառումներ:

ՀՈՂԻ ԳԻՆ, կապիտալացված հողային ռենտա։ Որպես մասնավոր սեփականության օբյեկտ՝ հողը համարվում է ոչ միայն վարձակալության, այլև առուվաճառքի առարկա: Չլինելով մարդու աշխատանքի արդյունք՝ հողը չունի արժեք, սակայն շուկայական տնտեսության պայմաններում այն դառնում է առուվաճառքի առարկա և հետևաբար ձեռք է բերում գին: Վաճառելով հողակտորը՝ սեփականատերը, ըստ էության, վաճառում է դրանից եկամուտ ստանալու իրավունքը: Հողի շուկայի ձևավորման պայմաններից են հողակտորների նկատմամբ պահանջարկը, դրանց առաջարկը, Հ.գ-ի ձևավորումը: Եթե գյուղատնտ. ապրանքների շուկան գործում է բնականոն՝ գյուղատնտ. արտադրանքի գները սահմանվում են պահանջարկին ու առաջարկին համապատասխան, հիմք է ստեղծվում Հ.գ-ի դրսևորման համար: Հ.գ. անհամաչափելի է, քանի որ այն չի համարվում արժեքի դրամ, արտահայտությունը, այլ կախված է հողային ռենտայի չափից և հողի պահանջարկից: Հողը վաճառելիս հողատիրոջ ակնկալիք Հ.գ. որոշվում է հատուկ բանաձևով:

Հ.գ-ի վրա ազդում են՝ բարձրացնող գործոններ՝ ստացվող արտադրանքի ծավալը, տեղադիրքը, ոռոգման ջրով ապահովվածությունը, տրանսպորտային ցանցին մոտիկությունը, հողի որակը, արտադրանքի իրացման տարածքներին մոտ լինելը և այլն, ևիջեցնող գործոններ՝ վարձակալման ժամկետը, անձեռնմխելի գոտում գտնվելը, կտրտվածությունը, հողի ստիպողական վաճառքը աճուրդով, վատ մշակվածությունը, մեծ բարձրությունը, անբարենպաստ ենթակաոուցվածքը և այլն:

Հողի շուկայի կազմակերպման համար կարևոր նշանակություն ունի հողային կադաստրի վարումը, որը պարունակում է հողի հարկի և վարձավճարի որոշման համար անհրաժեշտ տեղեկություններ:

ՀՀ-ում հողի շուկան դեռևս ամբողջությամբ կազմավորված չէ, սակայն գոյություն ունի գյուղատնտ. հողատեսքերի կադաստրային գնահատում, որը պետ. հողային կադաստրի բաղադրիչ մասն է: Այն հավաստի տվյալներ է պարունակում տարբեր որակի և տեղադրության հողերի վրա գյուղատնտ. արտադրության վարման եկամտաբերության, հողային ռենտայի չափերի և հողակտորների գնի վերաբերյալ:

ՀՈՂԻ ԴԵԳՐԱԴԱՑՈՒՄ, հողի աստիճանական վատթարացում, հողերի կամ հողառաջացման պայմանների վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունների հետևանքով և բնական ճանապարհով (սելավ, ողողում, աղակալում) հողերի վատթարացման և քայքայման շարժընթաց: Առաջանում է հողերը ոչ ճիշտ օգտագործելիս, հողային ծածկույթի կառուցվածքի ու հողի բերրիության պահպանման միջոցառումները չապահովելիս: Հ.դ. բացասաբար է ազդում շրջակա բնական միջավայրի, հողային պաշաղների վրա: Հ. դ-ման տեսակները բազմազան են, և դրանց թիվն աճում է գիտատեխ. առաջընթացի հետ, երբ խախտվում է հողառաջացման բնականոն շարժընթացը՝ անտառների և այլ բնական բուսածածկույթի վերացման, հողերի հերկման, ինտենսիվ մշակման հետևանքով:

Հ. դ. է առաջանում նաև տարբեր տեսակի ազդեցություններից՝ քիմ. և ֆիզիկաքիմ. (հողը հանքային պարարտանյութերով, պեստիցիդներով պարարտացնելիս, արդ. ձեռնարկություններից արտահոսած, տրանսպորտի արտանետած նյութերից թունավորվելիս), ֆիզ. (հողածածկույթի կարծրացումից, դրա կառուցվածքի քայքայումից, հողի ջրաթափանցելիության և օդաթափանցելիության նվազումից, հողի էրոզիայից, հողի անապատացումից),