Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափ (A. aequalis), Ա. հայկական (A. armenus), Ա. Օշեի (A. aucheri) ևն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է առավելապես խոնավ հողերում, ալպյան, ենթալպյան մարգագետիններում, տափաստաններում, անտառեզրերին, աղբոտում հացահատիկի ցանքերը և պտղատու այգիները: Հաճախ առաջացնում է ճիմ: Ցողունի բարձր. 10-50 սմ է: Ծաղկաբույլը էլիպսաձև կամ գլանաձև հասկանման հուրան է: Հասկիկները երկսեռ են" մեկական ծաղկով: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը երկու կողմից սեղմված հատիկ է: Կերաբույս է:

ԱՂՎԵՍԱՍՆԿԵՐ (Cantharellus), աֆիլոֆորոմիցետների ընտանիքի սնկեր: ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ. առավել տարածված է U. իսկականը (C. cibarius)՝ Տավուշի, Լոռու մարզերի ասեղնատերև և սաղարթավոր անտառներում, հաճախ՝ մեծ խմբերով՝ հուլիս-հոկտեմբերին: Աճում է ծառերի տակ՝ փտած բնափայտի կոճղերի կամ հողի վրա, առաջացնում է միկոռիզ: Գլխարկը (տրամագիծը՝ 3-11 սմ) դեղին է, դեղնաձվագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ: Ոտիկը (երկար.՝ 1-6 սմ, հաստ.՝ 0,5-2 սմ) գլխարկի գույնի է, վերին մասում՝ լայնացած: Պտղամիսն սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում: Թիթեղները հաստ են, նոսր, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա: Միջին որակի ուտելի սունկ է: Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած:

ԱՂՏՈՐ (Rhus), աղտորատունկ, սումախ, թիթում, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. դաբաղային կամ կաշեգործական (R. coriaria): Հանդիպում է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին (մինչև 1500 մ բարձր-ներում):

Ցողունի բարձր. 3-5 (մինչև 8) մ է: Տերևները թավոտ են, բարդ, եռամաս կամ կենտփետրաձև, տերևիկները՝ ձվաձև, ատամնաեզր: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչասպիտակավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը փոքրիկ կորիզապտուղ է: Սննդի մեջ օգտագործում են որպես համեմունք, բժշկության մեջ՝ արյունահոսությունը դադարեցնող միջոց: Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր: Տերևներից և ընձյուղներից ստանում են սև, ցողուններից՝ դեղին, արմատների կեղևից՝ դարչնագույն ներկեր: Ա. առաջացնում է առատ արմատային մացառներ (կարելի է անտառապատել էրոզացված չոր, քարքարոտ թեքությունները):

ԱՃԱԼ (Cassia), ժիրակենի, կակժիրակենի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, մշտադալար կամ տերևաթափ ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 450-500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ: ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակում են գեղազարդիչ տեսակները՝ Ա. վահանաձեվ (C. corymbosa), Ա. թաղիքանման (C. tomentosa), Ա. հակաձվաձեվ (C. obovata), Ա. սրատեր եվ (C. acutifolia) և այլն: Տերևները զույզփետրաձև Են: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է ամռանից մինչև ուշ աշուն: Պտուղը կաշեկերպ, լայնակի միջնապատերով ունդ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են:

ԱՅԳԱԾԱՂԻԿ (Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում մշակության մեջ՝ Ա. ծիրանագույնը (I. purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ: Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձր.՝ մինչև 3 մ: Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր: Ծաղիկները մեկական են, ձագարաձև, սպիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով: Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն: Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին: Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև: Որոշ տեսակներ դեղաբույսեր են [օրինակ՝ Ա. լուծողականը (I. pyrga)]: Սննդի մեջ օգտագործում են Ա. ջրային (I. aquatica) և Ա. բատատ (I. batatus) տեսակները: Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է քաղցր կարտոֆիլ:

ԱՅԾԱԿՆ (Aegilops), քարախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 20-25, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ա. ցցամազ (A. tauschii), Ա. գլանաձեվ (A. cylindrica), Ա. եռաքիստ (A. triaristata), Ա. սովորական (A. trivialis) և այլն: Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձր-ներում): Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ