Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրերում: Արմատային համակարգը փնջաձև է: Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև: Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ: Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին:

Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը:

Ա․ հաստը (A. crassa) հանդիպում է միայն Երևանի ֆլորիստ. շրջանում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՅԾԱՄՈՐՈՒՔ (Galega), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3 (այլ տվյալներով՝ 6-8), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. դեղատու (G. officinalis) և Ա. արևելյան (G. orientalis): Աճում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ենթալպյան բարձրախոտերում և մարգագետիններում, գետափերին, անտառի բացատներում:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 150 սմ: Տերևները խոշոր են, բարդփետրաձև: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ կապույտ կամ սպիտակ: Պտուղը նեղ գլանաձև բազմասերմ ունդ է: Դեղատու Ա. պարունակում է ալկալոիդ (գալեգին), վիտամին C, ինսուլինանման նյութ և այլն: Ժող. բժշկության մեջ օգտագործում են շաքարախտի, բրոնխային հեղձուկի դեպքերում:

ԱՆԱԲԵՆԱ (Anabaena), կապտականաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ: Տարածված է ամենուրեք: Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում:

Մարմինը թելանման է, ուղիղ կամ ոլորված: Առաջացնում է լորձնային կամ փառանման գաղութներ: Ազատ լողում է ջրում: Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» և արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների և ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը: Ա. Սևանա լճում առաջացնում է ջրի «ծաղկում»:

ԱՆԱՆՈՒԽ, տես Դաղձ:

ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:

ԱՆԱՊԱՏԱՍԵԶ (Eremopyrum), ղաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 8, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ա. ցորենանման (E. triticeum), Ա. արևելյան (E. orientale), Ա. Բոնապարտի (E. bonaepartis) և Ա. տարածվող (E. distans): Տարածված է անապատային, կիսաանապատային ու չոր տափաստանային տարածքներում, երբեմն առաջացնում է ոչ խոշոր ինքնուրույն բուս․ համակեցություններ:

Ցողունը ծնկաձև է, բարձր.՝ մինչև 30 սմ: Տերևները նեղ գծաձև են, երբեմն՝ խորդուբորդ: Ծաղկաբույլը կարճ հասկ է: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Էֆեմեր է: Վիտամիններով հարուստ վաղ գարնանային կերաբույս է:

ԱՆԹԱՌԱՄ (Helichrysum), անմեռ ծաղիկ, ոսկարեգ, տիրամոր ծաղիկ և այլն, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 10-12), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Ա. ոսկեգույն (H. callichrysum), Ա. Պալասի (H. pallasii), Ա. բուրավետ (H. graveolens), Ա. հայկական (H. armenium) և այլն: Տարածված է բոլոր մարզերում: Աճում է ժայռոտ, քարքարոտ, խճաքարային վայրերում, ցամաքած գետաբերաններում, անտառեզրերին, ալպյան մարգագետիններում, օշինդրային կիսաանապատային, ֆրիգանոիդային, լեռնատափաստանային խմբավորումներում և այլն:

Ցողունի բարձր. 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մ): Տերևները հերթադիր են, պարզ, երկւսրավուն, ամբողջաեզր: Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեփուկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է: Թեոթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն: Ծաղկում է հունիլս-հուլիսին: Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է: Դեղաբույս է. ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին (A-նախավիտամին), ճարպանյութեր, ներկանյութ: Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց: Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է: Գեղազարդիչ է:

Պալասի Ա. հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Ձանգեգուրի ֆլորիստ. շրջաններ) մարզերի վերին լեռն․ գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՆԹԵՄ (Anthemis), իգաբող, կատուակն, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ թփերի ցեղ: Հայտնի է 130 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ Ա. շնային (A. cotula), Ա. ներկատու CA tinctona), Ա. Տրիումֆետիի (A. triumfettii), Ա. կրետական (A. cretica) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Ա. Սոսնովսկուն (A. sosnovskyana) հանդիպում է միայն Գեղարքունիքի մարզի հս-ում, Ա. կովկասյանը (A. caucasica) և Ա. մուգ կամ երիզավորը (A. melanoloma)՝ միայն Շիրակի մարզի հս-արմ-ում. աճում են դաշտերում, մարգագետիններում, քարքարոտ, ավազոտ վայրերում և այլն:

Ցողունն ուղիղ է կամ վեր բարձրացող, ճյուղավորվող, մերկ կամ թավոտ, բարձր՝ 10-80 սմ: Տերևները հերթադիր են, փետրաբաժան, հազվադեպ՝ գծաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է: Եզրային ծաղիկներն իգական են, լեզվակավոր, միաշար, սպիտակ կամ դեղին, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակաձև, հնգատամ, դեղին, բուրավետ: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը հակակոնաձև, բազմակող սերմիկ է: Որոշ տեսակներ միջատասպան են: Գեղազարդիչ է, մեղրատու և ներկատու:

ԱՆԻՍՈՆ (Pimpinella), քոշխոտ, կարար , հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի