Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է 160, ՀՀ-ում՝ ավելի քան 10 տեսակ՝ Ա. ոսկյա (P. aurea), Ա. վարդագույն (P. rhodantha), Ա. մանանեխատերև (P. peucedanifolia), Ա. եռաբաժան (P. tripartita) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառներում, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, չոր լեռնալանջերին ևն:

Ցողունը ճյուղավորվող է, մերկ կամ թավոտ, բարձր.՝ 15-120 սմ: Արմատամերձ և ցողունի ներքևի մասի տերևները կոթունավոր են, փետրաձև, ամբողջական կամ բլթակավոր, միջին մասինը՝ հաճախ խորը կտրտված: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն ձվաձև է:

Դեղաբույս է. արմատների եփուկն օգտագործում են որպես խորխաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոց: Արմատը, տերևը և պտուղը օգտագործում են սննդի, եթերայուղը՝ օծանելիքի արդյան մեջ, քուսպն անասնակեր է:

ԱՆԿԱՏԱՐ ՍՆԿԵՐ (Fungi imperfecti), դեյտերոմիցետներ (Deuteromycetes), միտոսպորային սնկեր, սնկերի տարասեռ խումբ, որն էվոլյուցիայի ընթացքում կորցրել է սեռ. փուլը, կամ այն դեռ հայտնի չէ, կամ էլ հայտնի է, բայց էական դեր չի խաղում զարգացման ընթացքում: Ֆիլոգենետիկորեն կապված է ասկոմիցետների և բազիդիոմիցետների տարբեր խմբերի հետ: Հայտնի է 30-35 հզ. տեսակ:

Վեգետատիվ մարմինը լավ զարգացած, ճյուղավորված միջնապատերով, հապլոիդ, բազմակորիզ բջիջներից կազմված միցելիում է, իսկ խմորասնկանման սնկերի տեսակների մոտ բողբոջող բջիջներ են:

Դեյտերոմիցետների անսեռ բազմացման ժամանակ առաջանում են կոնիդիակիր թելիկներ՝ կոնիդիումներով: Միայնակ փնջերով կամ խիտ խրձերով (կորեմիումներ) դասավորված կոնիդիակիրները բնորոշ են հիֆոմիցետներին: Ցելոմիցետների մոտ կոնիդիակիրները ձևավորվում են պտղամարմիններում՝ բարձիկներում կամ պիկնիդիումներում: Որոշների մոտ սպորատվությունը լրիվ բացակայում է, և միցելիումն անպտուղ է:

Տարածված են բնության մեջ: Հանդիպում են բոլոր էկոլոգ. միջավայրերում: Շատերը վայրի և մշակովի բույսերի մակաբույծներ են (ֆուզարիում, ցերկոսպորա, վերտիցիլիում և այլ ցեղերի տեսակներ)՝ առաջացնելով դրանց բծավորություն, թառամում և այլ հիվանդություններ: Սապրոտրոֆ տեսակները մասնակցում են օրգ. մնացորդների քայքայմանը և հողառաջացմանը: Ա. ս. առաջացնում են սննդամթերքի բորբոսնում և փտում, արդ. նյութերի և արտադրանքի քայքայում, մարդկանց և կենդանիների մաշկի սնկային հիվանդություններ, խորը սնկախտեր և ալերգիա: Որոշ հողային տեսակներ գիշատիչներ են: Շատերը սինթեզում են կենսբ. ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, հակաբիոտիկներ, օրգ. թթուներ, սնկային թույներ:

ԱՆՁԽՈՏ (Corydalis), շահթառակ, ծխաբուսազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Ա. ալպիական (C. alpestris), Ա. նեղատերև (C. angustifolia), Ա. պարսկական (C. persica), Ա. Մարշալի (C. marschalliana), Ա. Նարինյանի (C. nariniana) և Ա. Էրդելի (C. erdelii): Հանդիպում է Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Աճում է անտառներում, ենթալպյան և ալպյան մարգագետիններում:

Ցողունի բարձր. 5-30 սմ է: Տերևները կտրտված են, ցողունի վրա՝ 2-3 հատ: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, սպիտակ, վարդագույն, կարմիր: Ծաղկում է մարտ-մայիսին: Պտուղը կարճ, պատիճանման, բազմասերմ տուփիկ է: Գեղազարդիչ է:

Մարշալի Ա. աճում է միայն Տավուշի մարզում: Ծաղիկները ծիրանագույն են (հաճախ հանդիպում են նաև թխածիրանագույն ողկույզներով), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:


ԱՆՁՐԵՎԱՍՆԿԵՐ (Lycoperdon), գաստերոմիցետների դասի անձրևասնկայինների ընտանիքի ցեղ: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ Ա. տանձաձև (Լ. pyriforme), Ա. դարչնագույն (Լ. umbrinum) և այլն: Առավել տարածված է Ա. մարգարտյան (Լ. perlatum): Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, մարգագետիններում, դաշտերում, տափաստաններում, հողի վրա՝ մեծ խմբերով (900-1700 մ բարձր-ներում):

Պտղամարմինը (բարձր.՝ 2-9 սմ) տանձաձև է կամ կլոր, երբեմն՝ կարճ ոտիկով: Արտաքին թաղանթն սկզբում սպիտակ է կամ սպիտակավուն, հետագայում՝ դեղնադարչնագորշավուն, շատ կարճ ժամանակում պատռվում