Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈՒՅՍԵՐ ԱՍՏՂԱԲՈՒՅՍ 209 կության մեջ տարածված են Ա. ցանովի կամ կապույտ (M.sativa), Ա. մանգաղանման կամ դեղին (M. falcata)և Ա. հիբրիդային (M. media) տեսակները: Արմատն իլիկաձև է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձր.՝ 40-150 սմ, մերկ, երբեմն՝ թույլ թավոտ: Տերևը բարդ է, եռաբաժան, սղոցաեզր: Ծաղկաբույլը խիտ կամ նոսր կոնաձև ողկույզ է: Ծաղիկը երկսեռ է, դեղին, մանուշակագույն, բաց վարդագույն, կանաչավուն, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է մայիս-հուլիսին (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն): Պտուղը զսպանակաձև, երիկամաձև, մանգաղաձև ունդ է (հաճախ՝ փշոտ), սերմերը՝ մանր, երիկամաձև, դեղին, բաց շագանակագույն: Ա. հողը հարստացնում է ազոտով, բարձրացնում բերրիությունը: Սպիտակուցներով (չոր տերևը պարունակում է 19-20 %) ու վիտամիններով (A, C, D, PP և այլն) հարուստ կերաբույս է (օգտագործվում են կանաչ զանգվածը, խոտը, սենաժը, խոտալյուրը): Մեղրատու է:

ԱՍԿՈԽՒՏԱ (Ascochyta), անկատար սնկերի ցեղ: Հայտնի է ավելի քան 500, ՀՀ-ում՝ 120 տեսակ: Առավել տարածված են բույսերի հիվանդությունների հարուցիչներ Ա. ոլոռի (A. pisi), Ա. վարունգի (A. cucumis), Ա. բակլայի (A. fabae) և այլ տեսակներ: Պտղամարմինը (պիկնիդիում) գնդաձև է, սև, ունի հերձանցք, որի միջով դուրս են գալիս անգույն, երկբջջանի սպորները: Վերջիններս տարածվելով՝ ամրանում են բույսի տերևներին կամ ցողուններին և առաջացնում գորշ բծավորություն (ասկոխիտոզ):

ԱՍՊԵՐԳԻԼ (Aspergillus), անկատար սնկերի ցեղ: Հայտնի է ավելի քան 170, ՀՀ-ում՝ մոտ 50 տեսակ: Առավել հաճախ հայտնաբերվում են Ա. ս եվ (A. niger), Ա. դեղին (A. flavus), Ա. ծխագույն (A. fumigatus), Ա. օքրայագույն (A. ochraceus), Ա. սպիտակավուն (A. candidus) տեսակները, որոնք բնակվում են հողում, այնտեղից տարածվում միջավայրի տարբեր հիմնանյութերի վրա: Միցելիումի հենարանային բջջից դեպի վեր աճում են ուղղաձիգ կոնիդիակիրներ, որոնց գնդաձև կամ գավազանաձև լայնացած գագաթը կրում է կոնիդիոգեն բջիջների (ստերիգմաներ) վրա շղթայաձև դասավորված կոնիդիումներ: Որոշ տեսակների մոտ հայտնաբերվել է պայուսակավոր փուլը, որի ժամանակ առաջանում են մանր գնդաձև պտղամարմիններ՝ կլեյստեցիումներ: Սապրոտրոֆներ են, կան նաև մակաբույծներ: Մասնակցում են ոչ միայն բուս, և կենդբ. մնացորդների, այլև քիմ. կազմով բավականին բարդ նյութերի քայքայման շարժընթացներին, նպաստում հողագոյացմանը և նյութերի շրջանառությանը: Բորբոսապատում են սննդամթերքը, անասնակերը, արդ. հումքը, արտադրանքը, ձեռագրերը, գրքերը: Առավել վնասակար են ախտածին տեսակները (ծխագույն, դեղին, սև, սպիտակավուն Ա-ները), որոնք առաջացնում են մարդու և կենդանիների ասպերգիլոմիկոզներ, ասպերգիլոտոքսի-կոզներ, ալերգիա: Ա-ներն ունեն խոշոր տնտ. նշանակություն, դրանք համարվում են ֆերմենտների, օրգ. թթուների, հակաբիոտիկների, վիտամինների և այլնի պրոդուցենտներ:

ԱՍՊԻՐԱԿ (Spiraea), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ: Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. աղեղնաեզր (Տ. cre- nata) և Ա. արևքուրիկատերև (Տ. hypericifolia): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է սաղարթավոր անտառների բացատներում: Ցողունը կլոր է, բարձր.՝ 1-1,5 մ: Տերևները հերթադիր են, ատամևաեզր կամ սղոցաեզր: Ծաղկաբույլը վահանանման է, հովանոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր: Դեղաբույս է. պարունակում է C վիտամին: Մեղրատու է և գեղազարղիչ: Օգտագործվում է կանաչ շին-յան մեջ:

ԱՍՏՂԱԲՈՒՅՍ (Astrantia), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10-12, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. ամենամեծ (A. maxima), Ա. եռաբաժան (A. trifida): Տարածված է Արւսգածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է եևթալպյան մարգագետիններում, անտառեզրերին: Ցողունը մերկ է, բարձր.՝ 50-70 սմ: Արմատամերձ տերևները երկարակոթուն են, թաթաձև եռաբաժան, վերինները՝ նստադիր եռաբաժան կամ եռաբլթակ: Առվույտ Ասկոխիտա. վարունգի գորշ բծավորություն: