Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարզերում: Աճում է գետերի ավազաններում, առուների ափերին, գերխոնավ վայրերում:

Խոշոր ծառ է, բարձր.՝ 20-45 (երբեմն՝ 60) մ՝ ձվաձև, գլանաձև, սյունաձև, ցրված և այլ սաղարթներով: Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաօվալաձև, կլորավուն: Ծաղկաբույլերը կատվիկներ են՝ ուղղաձիգ կամ կախված: Ծաղկում է մարտ-ապրիլին (մայիսին): Պտուղը տուփիկ է: Կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտամին), բողբոջը՝ եթերայուղեր, թթուներ և այլն: Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, օգտագործվում է փլվածքների, ձորակների, սողքերի, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու համար: Բնափայտն ամուր է, թեթև, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն: Բ. ապրում է 80 (հազվադեպ՝ 120) տարի: Համարվել է «Կենաց ծառ» և պատկերվել բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, որմնապատկերների վրա: Խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստ․ մարմնավորում է գտել հայ բանաստեղծների (Դ. Վարուժան, Վ. Տերյան, Ե. Չարենց, Հ. Սահյան և ուր.) տեղծագործություններում:

Բ. եփրատյանը (P. euphratica) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Երևանի շրջակայքում և Արաքս գետի ափին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԲԵԳՈՆԻԱ (Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ: Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ: ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար:

Արմատը սողացող է կամ պալարաձև հաստացած կոճղարմատով: Ցողունը կանգուն է, սողացող, փռված կամ փաթաթվող: Տերևները պարզ են, հերթադիր կամ հակադիր, մերկ կամ խավածածկ, ատամնաեզր, ամբողջական կամ մատնաձև, տարբեր գույների՝ հաճախ պատված կանաչ, շագանակագույն մազիկներով (որոնք բույսին թավշյա տեսք են տալիս), կետերով ու բծերով: Տերևակոթունները նույնպես բազմագույն ու թավշածածկ են: Ծաղկաբույլը միայնակ ողկույզ է կամ հուրան, ծաղիկները՝ բազմերանգ, անկանոն, միասեռ, միատուն: Ծաղկում է երկար և առատ: Պտուղը թևավոր տուփիկ է, հազվադեպ՝ հատապտուղ, սերմերը՝ մանր:

ԲԵԼԵՎԱԼԻԱ (Bellevalia), ալայազ, հակինթազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Բ. թխակապույտ (B. glauca), Բ. խտածաղիկ (B. pycnantha), Բ. յուրահատուկ (B.paradoxa) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, խճոտ, կավոտ հողերում, քարքարոտ լանջերին և մարգագետիններում:

Սոխուկավոր բույս է: Ցողունը կանգուն է, տերևազուրկ, բարձր.՝ 10-60 սմ: Արմատամերձ տերևները գծաձև են կամ նշտարաձև: Ծաղկաբույլը բազմածաղիկ ողկույզ է, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, կանաչավուն, դեղնավուն կամ թուխ- դարչնագույն: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը եռանիստ տուփիկ է, սերմերը՝ գնդաձև, սև:

ԲԵՐԵՆԻԿԵ (Veronica), խլածաղկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 35 տեսակ: Առավել տարածված են Բ. դաշտային (V. arvensis), Բ. բոգային (V. gentianoides), Բ. բազմաբաժան (V.multifida), Բ. արևելյան (V.orientalis) ևն տեսակները: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում: Աճում է խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ցանքերում, մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին և այլուր:

Ցողունը պարզ կամ ճյուղավորվող է, կանգուն կամ գետնատարած, բարձր.՝ 5-150 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական կամ հատված: Տերևածոցային ծաղիկները մեկական են, գագաթնայինները՝ ողկույզներով: Ծաղկապսակը սպիտակ է, երկնագույն, կապույտ: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր: Բ-ի տեսակներից շատերը դեղաբույսեր