տանիքի միամյա և բազմամյա խոտաբույսԵրի ցեղ: Կարծրակեղև դդումի վաղահաս այլատեսակ է: Մշակվում է ամենուրեք: Ցողունն ակոսավոր է, ուղիղ, չճյուղավորվող: Տերևները հնգաբլթակ են: Ցողուններն ու տերևները պատված են կոշտ, ծակող փշերով: Ծաղիկները միասեռ են, մեկական, դեղին: Պտուղը գլանաձև է, մատղաշ վիճակում՝ կանաչավուն, փափուկ կեղևով, պտղամիսը՝ քաղցր, հասունանալիս կեղևը կարծրանում է: 7-10 օրական, մանր, նուրբ կեղևով, չհասունացած սերմերով պտուղներն օգտագործում են զանազան ճաշատեսակների, պահածոների արտադրության մեջ (խավիար, տապակած և լցոնած պահածո, թթու, մարինադ և այլն), հասունացած պտուղները՝ որպես կեր: Պտուղը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր և այլն:
ԴԴՈՒՄ (Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ: Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ Դ. խոշորապտուղ (C. maxima), Դ. կարծրակեղեվ կամ սովորական (C. pepo) և Դ. մուշկային (C. moschata):
Արմատային համակարգն առանցքային է: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Խիղբերը ճյուղավոր են, եռահնգաբաժան: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձևբլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ, հանք, և պեկտինային նյութեր, կարոտին (A-Նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն: Դ-ի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած, մուրաբա): Ջերմասեր է, Երաշտա-, չորադիմացկուն:
ԴԵԴԱԲՈՒՅՍԵՐ, մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ: Համաշխարհային բուս, աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ Դդմիկ ԵրԱանի Դեղնականաչ ջրիմուռ, բոտրիդիում հատիկավոր Դդմի տերևը, ծաղիկը, սերմը, կտրվածքը Եղունգի դերմատոմիկոզ Դեղձենու, ծաղկաբեր ընձյուղը, ճյուղը՝ պտղով, պտղի կտրվածքը Դժնիկ հատկություններով օժտված է մոտ 1500 տեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40 %-ն ունի բուս, ծագում): Դ-ի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմ. տարբեր բաղադրության օրգ. Նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգ, ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա: Բույսերում առաջացող կենսբ. ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կենսաքիմ. և այլ կենս, շարժերին: Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպան, ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն:
Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր): Չորացած Դ. օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործ. արդ-յան մեջ (հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար):
Դ-ի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին: ՀՀ ֆլորայում տարածված Դ. կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող Դ-ից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, նյարդ, համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն: Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն: Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն: Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն: Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառ. ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլ