Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետերում, առուներում, խոնավ հողում և այլն: Հարուստ և բազմազան է Դ. ջ-ի կազմը Սևանա և Մեծամոր (Այղր) լճերում:

Միաբջիջ, մանրադիտակային օրգանիզմներ են՝ միայնակ կամ գաղութային (շղթայաձև, թելանման, ժապավենաձև, աստղաձև և այլն), դեղնագորշ, անշարժ կամ ակտիվ շարժվող: Բջիջներն արտաքուստ պատված են երկփեղկ, կարծր սիլիկահողային զրահով (նմանվում է կափարիչով ծածկված տուփիկի, որի վերին մասը կոչվում է էպիտեկա, ստորինը՝ հիպոտեկա): Դ. ջ-ի մահանալուց հետո դրանց զրահ¬ ները կուտակվում են ջրի հատակին և առաջացնում սիլիկահողային ապար՝ դիատոմիտ, որը կիրառվում է քիմ., բժշկ. արդ-յան և շին-յան մեջ: Արտաքին միջավայրի հետ նյութափոխանակությունն իրականացվում է զրահի պատերում գտնվող անցքերի միջոցով: Բջիջը միավորիդ է, քրոմատոֆորները՝ տարբեր ձևերի, չափերի և քանակների: Պարունակում են քլորոֆիլ a և c, կարոտին (A-նախավիտամին), քսանտոֆիլ և դիատոմին գունակները: Պաշարանյութերն են յուղը, վոլյուտինը, խրիզոլամինարինը: Բազմանում են վեգետատիվ և սեռ. ճանապարհներով: Սնունդ են ջրային շատ օրգանիզմների համար:

ԴԻՍԿՈՄԻՑԵՏՆԵՐ (Discomycetes), պայուսակավոր սնկերի դաս: Ներառում է ավելի քան 800, ՀՀ-ում՝ մոտ 250 տեսակ՝գետնասունկ ամառային (Tuber aestivum), մորխասունկ սովորական (Gyromitraesculenta), մորկեղ կոնաձեվ (Morchella conica), գլխարկ մորկեղային (Verpa bohemica): Տարածված են բոլոր մարզերում, առավելապես՝ անտառներում, խոնավ հողի կամ բուս, մնացորդների վրա, ավազոտ վայրերում:

Պտղամարմինը (տրամագիծը՝ 0,2 մմ- 25 սմ) ափսեաձև է, բաժակաձև, ականջաձև, գլխարկաձև և այլն: Շատերն ունեն վառ գունավորում: Որոշ տեսակներ ուտելի են նախապես մշակելուց հետո (եփել և ջուրը թափել կամ չորացնել): Կան նաև բարձրակարգ բույսերի տարբեր հիվանդությունների հարուցիչներ, օրինակ՝ մոնիլինիա պտղայինը (Monilinia fructigena)՝ խնձորենու, տանձենու, սերկևիլենու պտուղների «սև փտում», լոֆոդերմիում սոճունը (Lophodermium pinastri) սոճու «շյուտե» հիվանդությունների հարուցիչներն և այլն:

ԴԻՎԱՁԱՐ (Adiantum), ջրհորի գինձ, գիսակ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա պտեր: Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 185), ՀՀ-ում՝1 տեսակ՝Դ. Վեներայի մազիկներ (A. capillus-veneris): Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Աճում է խոնավ վայրերում, ժայռաճեղքերում, լեռն, առվակների ափերին:

Կոճղարմատը գետնատարած է կամ գրեթե կանգուն՝ պատված շագանակագույն կամ սև թեփուկներով: Տերևները (երկար.՝ մինչև 40 սմ) նուրբ են, բաց կանաչավուն, բարդփետրաձև: Տերևակոթունը մուգ շագանակագույն է, փխրուն և փայլուն: Բազմանում են սպորներով, որոնք առաջանում են ամռանը՝ տերևի ստորին մակերեսի վրա՝ սպորանոթներում (սորուսներում): Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ կոճղամատներով: Դեղաբույս է. պարունակում է գալաթթու, շաքար, լորձ և այլն: Կոճղարմատն օգտագործում են հազի ժամանակ և որպես միզամուղ ու լուծողական: Մշակության մեջ օգտագործում են որպես գեղազարդիչ բույս:

ԴՐԱԽՏԱԾԱՌ (Cotinus), նարնջափայտ, պարիկածառ, սպարակ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ: Հայտնի 12, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Դ. սովորական (C. coggygria): Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ցածրադիր և միջին լեռն, գոտիներում: Աճում է քարքարոտ, բաց, թեք լանջերին, թփուտներում, անտառեզրերին: Ցողունի բարձր. 4-5 մ է, բնափայտը՝ դեղին կամ դեղնականաչավուն: Տերևները պարզ, հերթադիր են, ամբողջական, թխակապույտ: Ծաղկաբույլը փուխր հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղնասպիտակավուն կամ կանաչավուն: Ծաղկում է հունիսին: Պտուղը չոր կորիզապտուղ է. պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր:

ԴՐԱԽՏԱՎԱՐԴ (Hydrangea), հորտենզիա, քարբեկազգիների ընտանիքի