Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՐԽՈՒՆ (Artemisia dracunculus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս: ՀՀ-ում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում: Ցողունը կանգուն է, բարձր.՝ 60-80 սմ Տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Թ. ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեշ՝ որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանք, աղեր: Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է: Բազմացվում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով:

ԹԵԼԱՄԱՄՈՒՌ (Bryum), թելամա- մուռագգիների ընտանիքի միատուն, Երկտուն, հազվադեպ՝ բազմատուն ցողունատերևային մամուռների ցեղ: Հայտնի է 800, ՀՀ-ում՝ 21 տեսակ՝ Թ. արծաթափայլ (B. argenteum), Թ. մա զա կ իր (B.capillare), Թ. ճմաձեվ (B. caespiticium) և այլն: Տարածված է բոլոր մարգերի բարձրադիր գոտիներում՝ կիսաանապատներից մինչև ալպյանը: Աճում է դաշտերում, գետերի և առուների ափերին, ճանապարհների մոտ և այլն: Առաջացնում է բաց կամ կապտականաչավուն, չոր, արծաթասպիտակավուն ճիմ:

Ցողունն ուղիղ է, բարձր.՝ մինչև 2 սմ Ընձյուղները կատվիկանման են, ստորին մասինը՝ մանր, վերինը՝ ավելի խոշոր՝ հավաքված փումփուլիկներում կամ վարդակներում, կամ էլ բոլոր տերևները նույն մեծության են, կլորավուն-ձվաձև, ձվանշտարաձև, Նշտարաձև Լւն: Երկարավուն, գլանաձև, տուփիկը (սպորներով) կարմիր տոտիկի վրա է: Սպորներն առաջանում են գարնանից մինչև ուշ աշուն:

ԹԵԼՈՒԿ (Chenopodium), թալ, թախտիկ, թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի, թփերի ցեղ: Հայտնի է մոտ 250, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Թ. հոտավետ (Ch. botrys), Թ. բազմատերեվ (Ch. foliosum), Թ. սպիտակ կամ սովորական (Ch.album), Թ. թխակապույտ (Ch.glaucum), Թ. գարշահոտ (Ch.vulvaria), Թ. տափաստա Թելուկ սպիտակ նային (Ch. murale) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարգերում: Աճում է գետերի, գետակների, առվակների խճոտ ափերին, ճամփեզրերին, աղբոտում է ցանքերը, խաղողի ու պտղատու ծառերի այգիները: Ցողունը գլանաձև է, ողորկ, ճյուղավորվող, բարձր.՝ 15-120 սմ Տերևները հերթադիր են, հարթ, ատամնաեզր, երկարավուն, բութ, գոգավոր և այլն՝ պատված ալրանման փառով: Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ կանաչադեղնավուն: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը ոսպանման է, սերմերը՝ գորշ, մանր, կլոր: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն: Պատրաստուկներն օգտագործում են ուռուցքների, ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքերում: Որոշ տեսակներ ուտելի են: Միջատասպան է:


ԹԵՂԻ (Ulmus), ծփի, կնձնի, թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 (6) տեսակ՝ Թ. տ երեվաշատ (Ս. foliacea), Թ. խցանային (Ս. suberosa), Թ. խորդուբորդ (U.scabra) և Թ. էլիպսատերեվ (Ս.elliptica), իսկ մշակության մեջ՝ Թ. ողորկ (Ս.laevis) և Թ. խիտ (U.densa) (օգտագործվում են կանաչապատման, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման ժամանակ): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիների հաճարենու, բոխու, կաղնու, լորենու խառնանտառներում, ողողվող անտառեգրերին և այլն:

Բարձր. 30-35 մ է: Տերևները հերթադիր են, պարզ, երկշարք, ձվաձև, ատամնաեզր: Ծաղիկները փնջերով են, մանր, երկսեռ: Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների դուրս գալը: Պտուղը թևավոր սերմիկ է: Խակ պտուղները և տերևները պարունակում են վիտամին E և կարոտին (A- նախավիտամին), կեղևը՝ դեղին ներկանյութ: Բնափայտը ջրադիմացկուն է, օգտագործվում է շին-յան և կահույքի արտադրության մեջ: Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ՝քիչ պահանջկոտ: ԳԵղագարդիչ է, սակայն հոլանդ, սնկային հիվանդության և լվիճներից մեծ չափով տուժելու պատճառով հեռանկարային չէ (ոչնչանում է): 

ԹԶԱՐՄԱՏ (Ficaria), թզախոտ, գորտնուկագգիների (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Թ. ցինգատերեվ (F.calthifolia), Թ. փնջավոր (F.fascicularis) և Թ. իսկական (F.ficarioides): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մինչև միջին լեռն, գոտիները: Աճում է անտառներում, անտառեգրերին, թփուտներում, ժայռաճեղքերում, ստվերոտ վայրերում, իսկական Թ. հանդիպում է բարձրլեռն. ձևամերձ գոտում (հալվող ձնաշերտերի եզրերին):

Արմատները մսալի են, պալարանման հաստացած: Ցողունի բարձր. 3-20 սմ է: Տերևները հակադիր են, հաստ, փայլուն, կլորավուն-սրտաձև, ամբողջաեզր, մանր բլթակավոր կամ ատամնաեզր: Ծաղիկները միայնակ են, ոսկեդեղնավուև: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը բազմընկուզիկ է, սերմերը՝ մանր, կլորավուն, թավոտ: Դեղաբույս է. պարունակում է օսլա, շաքարներ, սպիտակուց և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկ, հիվանդությունների ժամանակ: Գեղագարդիչ է: