Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեռն, գոտու չոր, կավոտ լանջերին (1200-1300 մ բարձր-ներում), հ. Գրոսհեյմին (E. grossheimii) հանդիպում է Քաղցրաշեն գ-ի շրջակայքում, աճում է չոր, քարքարոտ լանջերին (900-1000 մ բարձր-ներում): Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԻՇԱՌՎՈՒՅՏ (Melilotus), բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ հ. նեապոլիտանական (M. neapolitanus), հ. դեղատու (M. officinalis), հ. սպիտակ (M. albus) և այլն: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի և այլ մարզերում: Աճում է մարգագետիններում, այգիներում, թփուտներում, ճամփեզրերին, ջրանցքների և առվակների ափերին, հատկապես կրով հարուստ հողերում: Կայուն է վնասատուների նկատմամբ: Հիվանդա-, ցրտա-, չորադիմացկուն է:

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, հարթ, բարձր.՝ մինչև 3 մ: Տերևները եռմասնյա են, ատամնաեգր: Ծաղկաբույլը երկար ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ դեղին: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը մանր, կնճռոտ, չբացվող ունդ է: Պարունակում է ֆենոլկարբոնային թթուներ, կումարիններ, ֆլավոնոիդներ և այլն: Այլ խառնուրդների հետ օգտագործվում է փորկապության, շնչառ. ուղիների հիվանդությունների, անքնության, հոդային ռևմատիզմի, հիպերտոնիկ հիվանդության դեպքերում, նաև որպես ջերմիջեցնող, միզամուղ, վերքերն ապաքինող, խորխաբեր, ցավազրկող միջոց: Միջատասպան, մեղրատու, կերաբույս է:

ԻՇՀՈՏՈՏ (Onosma), հավա ծոր, իշաքոթ, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ հ. մանրապտուղ (Օ. microcarpa), հ. մետաքս ավուն (Օ. sericea), հ. խոզանավոր (Օ. setosa), Ի. մանրածաղիկ (Օ. tenuiflora) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ, կավոտ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, առվակների ափերին, ճամփեզրերին և այլն:

Ի. Գեղարդի (Օ. gehardica), Ի. Լիպսկու (Օ. lipskyi), հ.նրբագեղ (Օ. gracilis) տեսակները հազվագյուտ բնաշխարհիկներ են, հանդիպում են Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարգերում:

Ցողունի բարձր, մինչև 40 սմ է: Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, լայն-գծաձև կամ գծաթիաձև: Բույսն ամբողջովին պատված է խոզաններով: Ծաղկաբույլը խողավակաձև է կամ մականաձև, ծաղիկները՝ սպիտակավուն կամ դեղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղն ընկուզանման է:

ԼԱՍՏԵՆԻ (Alnus), կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 30), ՀՀ-ում տարածված են Լ. սեվ (A. glutinosa), Լ. դարչնագույն (A. incana), Լ ցածրաճ (A. sibirica) և այլ տեսակներ: Աճում է խոնավ, ցածրադիր վայրերում: Գրունտային ջրերի առկայության դեպքում առաջացնում է կոճղաշվեր, երբեմն՝ նաև արմատային մացառներ:

Ծառի բարձր. 30 (40) մ է, պսակը՝ խիտ, ձվաձև, նեղ-բրգաձև կամ գլանաձև, տրամագիծը՝ 50-60 սմ: Տերևները պարգ են, հերթադիր: Ծաղիկները բաժանասեռ են, արականները՝ երկարավուն կատվիկներ, իգականները՝ կարճ հասկիկներ: Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղը միասերմ, երկբուն ընկուզիկ է: Բազմանում է սերմերով: Պարունակում է աղաղա- և այլներկանյութեր: Սև Լ-ու կոների և կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես աղաղող, հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող միջոց: Ապրում է 100 (հազվադեպ՝ 300) տարի: Գեղազարդիչ է:

ԼԵԶՎԱՊՏԵՐ (Asplenium), ասպլեն, ասպլենազգիների ընտանիքի բազմամյա բույսեր: ՀՀ-ում տարածված են Լ. պատի (A. ruta-muraria) և Լ. մազանման (A. trichomanes) տեսակները: Հանդիպում է Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Աճում է ժայռաճեղքերում (հիմնականում՝ կրաքարային), քարքարոտ վայրերում և այլն:

Բարձր. 4-25 սմ է: Տերևները կրկնակի կամ եռակի բարդ փետրաբաժան են: Սորուսները գծաձև կամ երկարավուն են՝ դասավորված ջիղի երկայնքով: Սպորներն առաջանում են ամռանը: