Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԵԶՎԱՍՆԿԵՐ (Clavariaceae), լախտասնկեր, բազիդիավոր սնկերի ընտանիք: Հայտնի է 24 ցեղի մոտ 50, ՀՀ- ում՝ 3 ցեղի 8 տեսակ՝ կավարիա - դելֆուս լեզվանման (Clavariadelphus ligula), կլավարիադելֆուս վարսանդանման (C. pistillaris) և այլն: Հանդիպում են ՀՀ հս-արլ. մարզերի անտառներում (1100-1800 մ բարձրներում)՝ առավելապես աշնան ամիսներին: Աճում են հողի, բնափայտի կամ բուս, մնացորդների վրա:

Պտղամարմինը [բարձր.՝ 0,5-30 (50) սմ գլանաձև է, լեզվանման կամ լախտանման, պարզ կամ բուստաձև (կորալաձև) ճյուղավորված, հաճախ՝ բաց գունավորմամբ: Պտղամարմնի ամբողջ մակերեսը (բացի ոտիկից) ծածկված է սպորների շերտով:

Որոշ տեսակներ թարմ վիճակում օգտագործվում են սննդի մեջ:

ԼԵՌՆԱԿԱՐՈՍ (Ligusticum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Լ. թեվավոր (Լ. alatum): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում: Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում:

Ցողունի բարձր. 50-150 սմ է: Տերևները բազմակի փետրաբաժան են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն, սպիտակ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը մերկ է, ձվաձև:

ԼԵՌՆԱՉՈՐԱՍԵՐ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:

ԼԵՌՆԱՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:

ԼԵՐԴԱԽՈՏ (Teucrium), զարոշ, գետնակաղնի, կենարար, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Լ. արեվելյան (T. orientale), Լ. ալեհեր (T.polium), Լ. սովորական (T. chamaedrys), Լ. մանրածաղիկ (T. parviflorum) և այլն: Տարածված է բոլոր մարզերում (հատկապես՝ միջին լեռնատափաստաններում և անտառային գոտում): Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ լանջերին:

Ցողունը քառանիստ է, բարձր.՝ 10-50 սմ: Տերևները խաչաձև հակադիր են, երկարավուն-օվալաձև, փետրաթիակաձև կամ փետրաձև կտըրտված: Ծաղիկները կեղծ տերևանութային են, կապույտ, ծիրանագույն, երբեմն՝ սպիտակ կամ դեղին՝ հավաքված ողկուզանման, հասկանման կամ գլխիկանման ծաղկաբույլերում: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղն ընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, դառը և աղաղող նյութեր, ասկորբինաթթու և այլն: ժող. բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց և այլն:

Լ. գորշը (T. canum) Կովկասի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արթիկի շրջակայքում (Շիրակի մարզ), աճում է միջին լեռն, գոտում՝ կավոտ և քարքարոտ լանջերին (1800 մ բարձրներում):

ԼԵՐԿԱԲՇՏԻԿ (Gymnadenia), խոլորձազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Լ. երկայևաեղջյուր (G. conopsea): Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և այլ մարզերում: Աճում է մարգագետիններում, անտառների բացատներում, թփուտներում և այլն:


Ցողունի բարձր. 15-70 սմ է: Տերևները երկար են, նշտարաձև կամ գծանշտարաձև: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, բաց գույնի կամ մանուշակակարմրավուն, բուրավետ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է լորձնանյութ, ալկալոիդներ և այլն: Պալարների եփուկն օգտագործում են ստամոքսաղիքային համակարգի, միզապարկի բորբոքային հիվանդությունների, թունավորման դեպքերում: Գեղազարդիչ է:

ԼԻԱՆՆԵՐ, բույսեր, որոնք չեն կարող ինքնուրույն կանգուն պահել իրենց ցողունը և որպես հենարան օգտագործում են այլ բույսեր, ժայռեր, ցանկապատեր և այլն: Հիմնականում բարձրակարգ ծաղկավոր բույսեր են:

Ըստ հենարանին ամրանալու բնույթի՝ լինում են մագլցող և փաթաթվող: Մարշանցիա Լերկաբշտիկ բազմաձև Մագլցող են սովորական բաղեղը, մշակովի և վայրի խաղողները, լոշտակը, որոնք ունեն մագլցելու տարբեր հարմարանքներ (բեղիկներ, կեռեր, հավելյալ արմատներ): Փաթաթվող Լ-ից են լոբին, շրջահյուսը, կուսաիսաղողը և այլն: Լ. լինում են բնափայտավոր (խաղող, լիմոնաթուփ, ցախակեռաս) և խոտաբույսեր (պատատուկ, շնախոտ, թունաթափ): Կան մակաբույծներ (գաղձ), էպիֆիտներ, մոլախոտեր (գայլուկ, մատիտեղ):

ՀՀ-ում առավել տարածված են անտառային շրջաններում, գետահովիտներում: Որոշ տեսակներ (բաղեղ, ցախակեռաս, բարձր պարիլյակ և այլն) օգտագործվում են ուղղաձիգ կանաչապատման, թեք տարածքները ծածկելու համար:

ԼՅԱՐԴԱՄԱՄՈՒՌ (Hepaticae), մարշանցիա, լյարդամամուռների դաս: Հայտնի է մոտ 6000, ՀՀ-ում՝ 50 տեսակ: Ամենատարածվածը մարշանցիա բազմաձևն (Marshantia polymorpha) է: Աճում է լեռն, բոլոր գոտիների անտառային տարածքներում, խոնավ վայրերում, գետերի ու առվակների ափերին և այլն:

Թալոմը փռվող է, մուգ կանաչ կամ դեղնականաչավուն, ճյուղավորվող, երկտուն, երկար.՝2-10 սմ: Թալոմի վերին մակերեսին գոյանում են հատուկ բողբոջազամբյուղներ, որոնց հատակին, կոթերի վրա առաջանում են բազմացման բողբոջներ (վեգետատիվ բազմացման համար), իսկ թալոմի տակ՝ ռիզոիդներ (որոնց միջոցով ամրանում է հողին) և հատուկ թեփուկներ (համարվում են տերևների սկզբնակներ): Արական բույսերի պատվանդանն ութթաթանի եզրով, տափակ սկավառակի տեսք ունի, որի