Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա զարգանում են անթերիդիումները, իսկ իգական բույսի բազմաճառագայթ պատվանդանի ստորին երեսին զարգանում են արքեգոնիումները: Սպորներև առաջանում են տուփիկներում՝ ամռանը: Հոդա- և տորֆագոյացևող է:

ԼՈԲԻ (Phaseolus), լուբիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 150 (այլ տվյալներով՝ 230), ՀՀ-ում մշակության մեջ՝ 2 տեսակ՝ Լ. սովորական (P. vulgaris) և Լ շիկակարմիր (P. coccineus): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է թեթև, ջրաթափանց, բերրի հողերում:

Ցողունը կանգուն է, Երբեմն՝ ճյուղավորվող, շատ տեսակներինը փաթաթող են: Լինում է թփային (ցողունի բարձր՝ 25-45 սմ), կիսափաթաթվող (1,5 մ) և փաթաթվող (2,6-5 մ): Տերևը ձվաձև է, եռաբլթակ: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկը՝ կանաչավուն, սպիտակ, վարդագույն: Պտուղն ունդ է: Կանաչ ունդերը գծաձև են, գրեթե ուղիղ, հարթ, տարբեր երկարության: Հասուն սերմերը տարբեր գույների, ձևերի ու մեծության են: Պարենային բույս է. սննդի համար օգտագործվում են սերմերը և կանաչ ունդերը: Սերմերը պարունակում են 28-32 % սպիտակուցներ, 50-60% ածխաջրեր, մինչև 3,6 % ճարպեր, վիտամիններ (B, C):

ԼՈԼԻԿ (Lycopersicon), պոմիդոր, տոմատ, պլտիկ, մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, մշակության մեջ տարածված է 1 տեսակ՝ Լ. սովորական (Լ. esculentum): ՀՀ-ում մշակվում է ամենուրեք (բաց և փակ գրունտում):

Արմատն առանցքային է, ցողունը՝ խոտանման, ճյուղավորվող, գետնատարած կամ կանգուն, բարձր.՝ 0,3-2 (3) մ: Բույսն ամբողջովին պատված է խիտ կամ նոսր մազմզուկներով: Տերևները բարդ կենտփետրաձև են կամ լայնաբլթակ, բաց կամ մուգ կանաչ, դեղնա- կամ մոխրականաչ: Ծաղկա¬ բույլը պարզ կամ բարդ ողկույզ է, ծա¬ ղիկները՝ երկսեռ, մանր, դեղին: Ծաղ¬ կում է մայիսից մինչև ուշ աշուն: Պտուղը հյութալի, բազմաբուև, բազ¬ մասերմ հատապտուղ է՝ կլոր, տա- փակ, երկարավուն, ձգված և այլն, կար¬ միր, վարդագույն, նարնջագույն,դեղին, սպիտակ և այլն, զանգվածը՝ 30(40)-200 (300) գ և ավելի: Պտղամաշկը հարթ է կամ տարբեր Լուպին բազմամյա բեր աստիճանի կողավոր: Սերմերը մանր են, ձվաձև, երիկամաձև, տափակ՝ ծածկված բաց և մուգ դեղնավուն մազիկներով: Ըստ հասունացման աստիճանի՝ լինում է վաղահաս, միջահաս և ուշահաս: Պտուղը համեղ է, պարունակում է շաքարներ,սպիտակուցներ, օրգ. թթուներ, ճարպեր, Եթերայուղեր, վիտամիններ (A, B1, B2, PP, H, I և այլն), նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, քլորի, ծծմբի, երկաթի, պղնձի, ցինկի, յոդի, ֆտորի հետքեր, կանաչ զանգվածը՝ տոմատին (միջատասպան նյութ): Օգտագործվում են թարմ և վերամշակված (թթու դրած, հյութ, մածուկ և այլն): Պահածոների արտադրության մեջ կազմում է վերամշակվող բանջարեղենի 70-80 %-ը: Լ. օժտված է բարձր էկոլոգ. առանձնահատկությամբ. աճում է բազմազան հողային և արհեստ, սննդ. միջավայրերում: Ջերմա-, լուսա- և խոնավասեր բույս է: ՀՀ-ում ստեղծվել է Լ-ի մոտ 50 սորտ. Անահիտ, Արգավանդի 45, Նվեր, Լիա, Սյունիք, Գյումրի, Հոբելյանական 261, Գանձակ, Նուշ վաղահաս, Հայաստանի ջերմոցային և այլն:

ԼՈՇՏԱԿ (Bryonia), մարմնատակ, մարդախոտ, օձախոտ, օձի խաղող, դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Լ. սպիտակ (B. alba), Լ երկտուն (B. dioica): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորին լեռնայինից մինչև վերին լեռն, գոտի (մինչև 2300 մ բարձրներում)՝ թփուտներում, գետահովիտներում, այգիների ցանկապատների վրա, անտառի բացատներում, քարքարոտ վայրերում և այլն:

Արմատները հաստացած են, պալարանման: Ցողունները նիստավոր են, մագլցող և փաթաթվող, բարձր.՝ 2-4 մ՝. Տերևները հնգաբլթակ են, հերթադիր, խորը կտրտված կամ ամբողջական: Ծաղկաբույլերը տերևանութային են. ծաղիկները՝ միասեռ, դեղնականաչավուն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը գնդաձև, եռաբուն, սև կամ կարմրավուն հատապտուղ է: Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն