Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փուլից, աճման վայրից, եղանակից և այլն: Խ. վարդագույնի եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդաբույր հեղուկ է. պարունակում է 64-75 % սպիրտներ: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է:

ԽՌՆԴԱՏ (Verbascum), եզան ագի, արճիճուկ, պախրու ագի, ձկան մահարար, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 350, ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ Խ. արեվելյան (V. orientale), Խ. մանուշակագույն (V. phoeniceum), Խ. դեղնավուն (V. flavidum), Խ. դեղատու (V. phlomoides) ևս: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ վայրերում, գետահովիտներում, գետափերին, դաշտեզրերին, աղբոտում է արոտավայրերը, խոտհարքները, ցանքերը, այգիները:

Ցողունի բարձր. 15-200 սմ է: Ցողունային տերևները հերթադիր են, հազվադեպ՝ հակադիր, ամբողջական, երկարավուն-էլիպսաձև, արմատամերձներն առաջացնում են վարդակ: Ծաղկաբույլը գագաթնային է, հուրանանման կամ ողկուզանման, ծաղիկները՝ դեղին, կարմիր, մանուշակագույն (մեկական կամ 2-10 հատ): Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը գնդաձև, երկարավուն, ձվաձև տուփիկ է: Սերմերը մանր են, բազմաթիվ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են լորձանյութ, շաքարներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործվում են որպես հազը փափկեցնող, խորխաբեր, հակաբորբոքային միջոց, նաև ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ և այլն:

Խ. երեսնակատերեվը (V. agrimoniifolium) հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Աճում է գետափերին, խոնավ վայրերում (500- 1700 մ/բարձր-ներում): Խ. գեղեցիկը (V. formosum) կովկասյան բնաշխարհիկ է, հանդիպում է Տավուշի մարզում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում (ստորին լեռն. Ծիրանենի գոտու): Հյ. Հայաստանին (V. hajastanicum) Հայկ. լեռնաշխարհի բնաշխարհիկ է: Հանդիպում է Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում: Աճում է չոր, խոտածածկ լանջերին, լեռնատափաստաններում (1800- 2600մ բարձր-ներում): Խ. մերկացողունը (V. nudicaule) հազվադեպ, գեղազարդիչ տեսակ է: Հանդիպում է Արարատի մարզում (Գոռավան գ-ի շրջակայքում): Աճում է ավազոտ վայրերում, չոր լանջերին (800-2400 մ բարձր-ներում): Խ. հուրանայինը (V. paniculatum) Անդրկովկասի հվ-ի բնաշխարհիկ է (Սյունիքի մարզ՝ Մեղրու ֆլորիստիկ. շրջան): Աճում է չոր, կրային լանջերին, խճաքարերի մեջ: Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԽՈՒԼ ԵՂԻՆՋ (Lamium), եղինջամայր, անմեղ եղինջ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝ Խ. ե. սպիտակ (L.album), Խ. ե. բծավոր (Լ. maculatum), Խ. ե. ցողունագիրկ (Լ. amplexicaule), Խ. ե. թաղիքավոր (Լ tomentosum) և այլն: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, անտառեզրերին, մարգագետիններում, այգիներում, բանջարանոցներում և այլն:

Ցողունը թույլ ճյուղավորվող է, բարձր.՝ 10-60 սմ: Տերևները հակադիր են, ատամնաեզր (նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից): Ծաղիկներն անկանոն են, սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն՝ խմբված վերին տերևանութներում: Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին: Պտուղն ընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, շաքարներ, եթերայուղեր, վիտամիններ, սապոնիններ, ասկորբինաթթու: Մատղաշ տերևներն օգտագործվում են սննդի մեջ: Մեղրատու է:

ԾԻՐԱՆԵՆԻ (Armeniaca), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ: Հայրենիքը Հայաստանն է: Գառնիի և ՇԵնգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ծ-ու կորիզներ, որոնք ունեն մոտ 6000 տարվա հնություն: Մ.թ.ա. IV-II հազարամյակներում ասորեստանցիները, արամեացիները, բաբելոնացիները Ծ-ուն անվանել են «արմենիակա»: Հայաստանից Ծ. առաջին անգամ Եվրոպա է տարել հռոմեացի զորավար Լուկուլլոսը մ.թ.ա. 68-ին, որն այնտեղ անվանել են «հայկական խնձոր»: Ծ-ու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան: Ծ. ունի 8 վայրի տեսակներ: Ըստ նորագույն դասակարգման՝ մշակության մեջ հայտնի Ծ-ները բաժանվում են Հայկ., Հյուսիսկովկասյան, Միջինասիական, Չին. ու Եվրոպ. խմբերի:

Մշակության մեջ հայտնի են 300-ից ավելի սորտեր, որոնք առաջացել են Ծ. սովորականից (A. vulgaris): Միատուն բույս է: Ծառերի բարձր.' 6-12 մ: Տերևները խոշոր Են, կլորավուն կամ լայն էլիպսաձև: Ծաղիկները՝ Երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն,