Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոշոտումը՝ խաչաձև: Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է, տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20-120 գ: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո և այլն ): Ունի համային, սննդ. և բուժիչ հատկանիշներ: Պարունակում է շաքարներ, օրգ. թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսբ. ակտիվ նյութեր: Մշակովի սորտերի մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է: Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը:

Ծ. ՀՀ-ում մշակվող հիմն․ և առաջատար պտղատու տեսակն է: Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Փոքր տարածությամբ այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում: ՀՀ-ում մշակվում է 50 սորտ: Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Կանաչենի, Դեղնանուշ, Կարմրենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի սորտերը: Հայ ընտրասերումնաբանները (Մ. Սանահյան, է. Մորիկյան) ստեղծել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրակա- նի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահաս վարդագույն նոր սորտերը:

ԾԽԱԲՈՒՅՍ (Fumaria), տերուկ, ծխաբուսազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ծ. Վալյանտի (F. vaillantii), Ծ. Շլեյխերի (F. schleicheri), Ծ. դեղագործական (F. officinalis) և Ծ. անբաժակ (F. asepala): Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և այլ մարգերում: Աճում է դաշտերում, այգիներում, մարգերում, աղբոտում ցանքերը:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 30 սմ: Տերևները հերթադիր են, բազմակի փետրաբաժան, կապտականաչավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանուշակավարդագույն: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը միասերմ ընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալ- կալոիդներ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց Ծխածաղիկ հիբրիդային Ծնեբեկ Ծխախոտի տնկարկ և մաշկ, հիվանդությունների ժամանակ և այլն:

ԾԽԱԽՈՏ (Nicotiana), ծխատունկ, ծխենի, մախորկա, ղույլասար , մորմազգիների ընտանիքի միամյա, Երբեմն՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 65, մշակության մեջ՝ 2 տեսակ՝ Ծ. իսկական կամ գլանակային (N. tabacum) և մախորկա (N. rustica); ՀՀ-ում մշակվում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի և այլ մարզերում: Ծ-ի հայրենիքը Հվ. և Կենար. Ամերիկան է: Հայաստան է բերվել XVII դ. վերջին: Սկզբում մշակել են մախորկա, իսկ XIX դ. վերջից՝ իսկական Ծ.:

Արմատային համակարգը հզոր է, առանցքային: Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 120-150 սմ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն։ Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր: Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է: Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն:

Համապատասխան մշակումից հետո տերևներն օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) Ծ. պատրաստելու համար: Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգ. թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր և այլն , սերմերը՝ 36-39% յուղ, որն օգտագործում են տեխ. նպատակներով:

ԾԽԱԾԱՂԻԿ (Petunia), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 15, ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Ծ. հիբրիդային (P. hibrida): Ցողունը ճյուղավորվող է՝ կպչուն գեղ ձային մազիկներով: Տերևներն ամբողջաեզր Են: Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ: Ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն: Պտուղը տուփիկ է: Կան նաև մի շարք խոշորածաղիկ սորտեր, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և որպես սենյակային բույս: Բազմացվում է սերմերով, բազմաթերթ սորտերը՝ կտրոններով: Գեղազարդիչ է:

ԾՆԵԲԵԿ (Asparagus), ծնեփակ, ծնեփուկ, ասպուրակ, ծնեբեկազգիների ընտանիքի բազմամյա թփերի կամ լիանանման բույսերի ցեղ: Բազմացողուն է, խիստ ճյուղավորվող: Հայտնի է 300, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ծ. օղակավոր (A. verticillatus), Ծ. դեղատու (A. officinalis), Ծ. պարսկական (A. persicus): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում և այլն (800-2500 մ բարձր-ներում): Կոճղարմատավոր բույս է: Ցողունի բարձր. 120-150 սմԵ. Կանաչ ընձյուղները պատված են թեփուկանման տերևներով: Ծաղիկները պոլիգամ են, մանր, բաց կանաչավուն, երբեմն՝ դեղնավուն: Ծաղկում է մայիսի վերջե-