ցեղ: Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 14 (16) տեսակ՝ Կ. արևելյան (P. orientale), Կ. պարսկական (P. persicum), Կ. ավազասեր (P. arenarium), Կ. Ուրբանի (P. urbanianum), Կ. ծաղկակիրավոր (P. bracteatum) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռն, գոտիներում, չոր, կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլն:
Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող, բարձր.՝ 30-120 սմ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնանման հյութ: Տերևները փետրաձև հատված են: Ծաղիկները մեկական են, կարմիր, վարդագույն, նարնջագույն, մանուշակագույն և այլն, սև բծերով: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը գընդաձև, ձվաձև, երկարավուն և այլ ձևերի բազմասերմ տուփիկ է: Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ճարպայուղեր (սերմերը), վիտամին E, կարոտին (A-նախավիտամին): Կ-ների որոշ տեսակներ, հատկապես արևելյանը և ծաղկակիրը (սերմերից ստանում են ափիոն), երբեմն օգտագործում են կրծքի երեխաներին երկար ժամանակ քնեցնելու համար, որը հետագայում բացասաբար է անդրադառնում երեխաների մտավոր կարողությունների վրա:
Ծաղկակիրավոր Կ. հանդիպում է Սյունիքի մարգի միջին և վերին լեռն, գոտիներում (1500-2200 մ բարձրներում), խոտածածկ լանջերին, գիհու նոսրանտառներում, կաղնու անտառների եզրերին, արևելյան Կ. տարածված է լեռնատափաստաններում, միջին և վերին լեռն, գոտիներում, աճում է չոր, խոտածածկ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, Կ. սակավատերեվը (P. paucifoliatum) հանդիպում է Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի վերին լեռն, և ենթալպյան գոտիներում (1800-2700 մ բարձր՜ներում)՝ խոտածածկ լանջերին, մարգագետիններում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԿԱՂԱՄԱԽԻ (Populus tremula), դողդոջուն բարդի, ուռազգիների ընտանիքի բարդու ցեղի տերևաթափ, երկտուն ծառ: ՀՀ-ում աճում է գրեթե բոլոր, առավել հաճախ՝ կաղնու, հաճարի, բոխու անտառներում (500-2400 մ բարձրներում):
Բունն ուղիղ է, գորշակաևաչավուն, տրամագիծն՝ մինչև 1 մ, բարձր.՝ 30-35 մ Տերևները պարզ են, հերթադիր, կոշտ, անհավասարաչափ գոգավոր-ատամևաեգր, Երկար, կենտրոնում՝ տափակ կոթուններով, որի շնորհիվ թեթև զեփյուռից անգամ շարժվում են (այստեղից՝ դողդոջուն բարդի անվանումը): Ծաղիկները կատվիկներ են: Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղը տուփիկ է: Սերմերը փուփուլավոր են: Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով: Ապրում է 80-100 տարի: Բուսաաշխարհագր. նշանակություն ունեն Շիրակի մարզի (Աշոցք, Ամասիա) ինքնուրույն զանգվածները: Խոսրովի պետ. արգելոցում Կ. աճում է գիհու Նոսրանտառներում: ՀՀ-ում Կ. կիրառվում է կանաչապատման և անտառապատման համար: Բնափայտը թեթև է և փափուկ, օգտագործվում է թղթի արտադրության, շինյան, կեղևը, տերևներն ու բողբոջները՝ բժշկության մեջ:
ԿԱՂԱՄԲ (Brassica), կաղամբազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Կ. յուղաբեր (B. napus), հազվադեպ հանդիպում է Տավուշի (Իջևան) և Լոռու (Վանաձոր) մարզերում, կանճրակ (B. campestris), կաղամբուկ երկարացած (B. elongata) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը: Աճում է չոր լեռնալանջերին, աղբոտում հացաբույսերի և միամյա խոտաբույսերի ցանքերը: ՀՀ-ում մշակության մեջ առավել տարածված են Կ. գլուխը (B. capitata), ծաղկակաղամբը (B. botrytis), տերեվակադամբը կամ Կ. կերին (B. subspontanea) և այլ տեսակներ: Մշակվում են ՀՀ լեռն, և Նախալեռն, գոտիներում (միջահաս և ուշահաս), Արարատյան դաշտում (վաղահաս):
Արմատն առանցքային է, իլիկաձև: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 30-40 (120) սմ: Տերևները հերթադիր Են, ներքևում՝ հավաքված վարդակում: Տերևները և ցողունը մերկ են կամ թավոտ: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանաձև, ծաղիկները՝ մանր: Ծաղկում է ամռանը: Պտուղը պատիճ է: Սերմերը գնդաձև են, մուգ գորշավուն, դարչնագույն կամ դեղին: Պարունակում է չոր նյութեր (12 %), ածխաջրեր, սպիտակուցներ, հանք, աղեր, վիտամին C: Օգտագործվում է թարմ, թթու դրած և պահածոյած:
ԿԱՂՆԵՍՈՒՆԿ (Boletus luridus), կապտուկ, բազիդիավոր սնկերի բոլետայինների ընտանիքի ներկայացուցիչ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում կամ կաղնուտներում: Աճում է հողի վրա (1100-1600 մ բարձրներում): Միկոռիզագոյացնող սունկ Է. համակեցության մեջ է մտնում միայն կաղնու հետ:
Գլխարկը (տրամագիծը՝ 5-20 սմ) բարձիկաձև է, թավշանման, չոր, դեղնագորշաձիթապտղագույն: Պտղամիսը դեղնասպիտակ է, ունի հաճելի սնկային հոտ և համ, ոտիկի հիմքում՝ կարմրավուն, կպչելիս կապտում է: Գլխարկի ստորին մասում գտնվում է դեղնակարմիր, խողովակաձև հիմենոֆորը։