Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարածված է Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում, օշինդրային կիսաանապատներում և այլն:

Ցողունի բարձր. մինչև 1 մ է: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ փետրաձևլթակավոր: Ծաղկաբույլը հասկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակ, դեղին: Ծաղկում է մայիս- օգոստոսին: Պտուղը 3-6-անկյունանի բազմասերմ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, վիտամիններ C, E, ներկանյութ, եթերայուղեր, աղաղանյութեր: Պատրաստուկներն օգտագործում են սրտային տարբեր հիվանդությունների դեպքում և որպես միզամուղ, լեղամուղ, քրտնաբեր միջոց:

Գեղազարդիչ է և մեղրատու:

Գնդապտուղ Հ. հանդիպում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՀԻՆԱԾԱՂԻԿ (Impatiens), զգայնուկ, անժուժիկ, զգայնուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 400 (այլ տվյալներով՝ 700), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. սովորական (I. noltangere): Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի մարզերում: Աճում է միջին լեռն. գոտու անտառներում, գետափերին, խոնավ վայրերում:

Ցողունը հյութալի է՝ հանգույցներում թեթևակի հաստացած, փայլուն, բարձր.՝ 80 (120) սմ: Տերևները պարզ են, հերթադիր, բարակ, էլիպսաձև, ատամևաեզր, վերին մակերեսը՝ կանաչ, ստորինը՝ թխակապտավուն: Ծաղիկները տերևանութներում են, երկսեռ, կիտրոնագույն կամ բաց նարնջագույն: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը երկարավուն տուփիկ է, որի փեղկերը թեթևակի հպումից կամ ցնցումից անսպասելիորեն բացվում են, իսկ սերմերն ուժգնությամբ ցրվում և տարածվում են: Սերմերը կլորավուն են, բաց դարչնագույն: Դեղաբույս է. պարունակում է ածխաջրեր, աղաղանյութեր, ալկալոիդներ, վիտամին C, ներկանյութ և այլն: Կիրառվում է շաքարախտի, ռևմատիզմի, միզաքարային հիվանդության ժամանակ:

ՀԻՐԻԿ (Iris), զամբեղ, բարբզնակ, լալազար, բամպոս, ասմազուն, այրաս, հիրիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 16 տեսակ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ցողունի բարձր. 10-35 սմ է: Տերևները թրաձև են կամ գծաձև: Ծաղիկները կապույտ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին և այլն: Ծաղկում է հիմնականում ապրիլ-մայիսին: Պտուղը եռաբուն տուփիկ է: Ներկատու է, դեղատու և գեղազարդիչ: Որոշ տեսակներ բնական բուսուտների կրճատման, մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով գտնվում են գրեթե անհետացման եզրին:

Հ. կովկասյան (I. caucasica), Հ. Պրիլիպկոյի (I. prilipkoana), Հ. ցածր (I. pumila) տեսակները հանդիպում են Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և այլ մարզերում: Աճում են չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, անտառի բացատներում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի), Հ. կղմինդրաձեվը (I. imbricata), Հ. Գրո սհեյ մին (I. grossheimii)՝ միայն Սյունիքի մարզում՝ քարքարոտ լանջերին, գիհու կամ գիհու և կաղնու նոսրանտառներում (միջին և վերին լեռն, գոտիներում), Հ. գայլին (I. lycotis)՝ միայն Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գ-ի շրջակայք)՝ չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, արոտավայրերում, լքված հողատարածք¬ ներում (մինչև վերին լեռն, գոտի), Հ. մուսուլմանականը (I. musulma- nica)՝ միայն Արարատյան գոգավորության ճահճոտ մարգագետիններում, գետերի և ջրանցքների ափերին (ստորին և միջին լեռն, գոտիներում), Հ. տարօրինակը (I. paradoxa)՝ Լոռու (Սպիտակի շրջակայք), Գեղարքունիքի (Օյունեյ), Սյունիքի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, թփերի մացառուտներում, ժայռերի մեջ (ստորինից մինչև վերին լեռն. գոտի, ուտելի է՝ եփած, դրանով սնվում են նաև կրծողներն ու բզեզները), Հ. նրբագեղը (I. elegantissima)՝ Արարատյան գոգավորությունում, Շիրակի և Երևանի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ, կավոտ լանջերին (ստորին և միջին լեռն, գոտիներում), կիսաանապատներում և լեռնատափաստաններում, Հ. ցանցավորը (I. reticulata) տարածված է ամենուր, աճում է կաղնու և գիհու նոսրանտառներում, անտառի բացատներում, թփուտներում, լքված տարածքներում և այլն (ստորինից մինչև վերին լեռն, գոտի):

ՀՈՂՄԱԾԱՂԻԿ (Anemone), հողմավարդ, գորտնուկազգիների (հրանուևկազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 90 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝5 տեսակ՝Հ. գորտնու- կանման (A. ranunculoides), Հ. կովկասյան (A. caucasica), Հ. փնջավոր (A. fasciculata), Հ. անհարթ (A. impexa) և Հ. գեղեցիկ (A. speciosa): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի միջին լեռն, գոտիներում: Աճում է անտառներում, թփուտներում, բացատներում, ենթալպյան, հազվադեպ՝ ալպյան մարգագետիններում: