Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քրոնիկ., լյարդի, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ, նաև որպես միզամուղ ու լեղամուղ միջոց: Բույսի բոլոր օրգանները թունավոր են:

ՀՈՐԹԱԼԵԶՈՒ (Anchusa), հավաժիպակ, շիխար, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 45 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Հ. լազուր (A. azurea), Հ. դաշտային (A. arvensis): Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է չոր վայրերում, աղբոտում ցանքերն ու այգիները:

Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող՝ պատված կոշտ ու խիտ մազմզուկներով, բարձր.՝ մինչև 70 (100) սմ: Տերևներն ամբողջական են, երկարավուն-ձվաձև կամ լայն-նշտարաձև: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ կարմրավուն, ծիրաևակապույտ: Ծաղկում է մայիս- օգոստոսին: Պտուղը քառընկուզիկ է:

ՀՈՒԴԱՅԱԾԱՌ (Cereis), արճվան, լուսնատերևի, լանտորի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթաւի ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 7, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝ Հ. Գրիֆիթի (C. griffithii): Հանդիպում է Սյունիքի մարզում (Շվանիձոր և Նյուվադի գ-երի շրջակայք), աճում է ստորին գոտու (մինչև 700 մ բարձրերում) չոր, քարքարոտ լանջերին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Բարձր. 5-7 մ է: Տերևները պարզ Են, կլորավուն, հիմքում1 սրտաձև: Ծաղիկները երկսեռ են, վառ վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա: Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը: Պտուղն ունդ է: Սերմերը հարթ են, կլորավուն:

Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ: Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ: Գեղազարդիչ է, լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ:

ՁԱԳԱԽՈՏ (Erysimum), դեղնածաղիկ, աղվեսասուսեր, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 100-125, ՀՀ-ում՝ 18-20 (մեծ մասը՝ բնաշխարհիկ) տեսակ՝ Ձ. ս ր ա ծ ա յ ր (E. cuspidatum), Ձ. ոսկեզօծ (E. aureum), Ձ. կարճապտուղ (E. brachycarpum), Ձ. կարմրակապույտ (E. lilacinum) և այլն: Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն. գոտուց մինչև ալպյանը: Աճում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, նոսրանտառներում, թփուտներում և այլն:

Ցողունն ուղիղ է, հիմնականում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 6-120 սմ՝. Տերևներն ամբողջական են կամ գոգավորղեղնաեզր, երկարավունից մինչև գծանշտարաձև: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն: Ծաղկում է մայիսոկտեմբերին: Պտուղը պատիճ է: Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (էրիզիմին) և ալկալոիդներ: Պատրաստուկներն օգտագործում են որպես սրտային միջոց:

ՁԱԳԱՐԱՍՆԿԵՐ (Craterellus), բազիդիավոր սնկերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ. Ձ. մոխրագույն (C. cinereus) և Ձ. ձագարաձեվ (C. cornucopiae): Առավել տարածված է վերջին տեսակը: Հանդիպում է ՀՀ հսրլ. մարզերի սաղարթավոր կամ խառնանտառներում: Աճում է հողի վրա՝ հիմնականում ուշ ամռանը և աշնանը:

Պտղամարմնի (երկար.՝ 5-12 սմ) գլխարկը (հաստ.՝ 3-5 սմ) սևագորշավուն է կամ սևամոխրագույն, խոր ձագարաձև, դեպի ներս ծալված ալիքավոր եզրերով: Պտղամիսը գորշավուն է, բարակ, առանց յուրահատուկ համի և հոտի: Ոտիկը կարճ է, հաստ.՝ 0,8 սմ՝ միաձուլված գլխարկի հետ, նույն գույնի կամ ավելի մուգ: Սպորափոշին սպիտակ է: Քիչ հայտնի ուտելի սունկ է:

ՁԻԱԿԱՍԿ (Aesculus), ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ: Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Ձ. սովորական (A. hippocastanum): Աճում է խոնավ և զով շրջաններում (հս. անտառային, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր):

Սաղարթը բրգաձև է, բարձր.՝ մինչև 30 մ: Տերևները բարդ են, հակադիր, բլթակավոր՝ 5-7 նստադիր տերևիկներով: Ծաղկաբույլը բրգաձև կամ գլանաձև գագաթնային հուրան է, ծաղիկները՝ սպիտակ: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը միաբուն, փշածածկ, կանաչավուն տուփիկ է, բացվում է երեք փեղկով: Կեղևը պարունակում է գլիկոզիդներ (էսկուլին), սապոնիններ, աղաղանյութեր, ներկւանյութեր, տերևները՝ մինչև 56 մգ % վիտամին C, ծաղիկները՝ կվերցիտրին, ռուտին, իզոկվերցիտրին, սերմերը՝ սապոնին, էսցին, արտրեսցին, ճարպայուղ (6,45%), աղաղանյութեր (մինչև 0,9 %) և այլն: Բժշկության մեջ Ձ-ի պատրաստուկները (հաբեր, կաթիլներ)