Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 ժ՛խոր.): Խոտանման (բարձր, կամ երկար.՝ 1 մմգ 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխ. հյուսվածքները մասնակի առանձնացված են: Բազմանում են սեռ. և անսեռ ճանապարհներով: Սեռ. բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն Են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները: Մ-ի զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռ. և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա: Գամետոֆիտը, բացի սեռ. բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանք, սննդառություն և այլն ): Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում: Որոշ Մի սպորոֆիտը չի հայտնաբերված: Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են՝ կազմում են տորֆի հիմն, զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով: ՄԱՅՐԻ (Cedrus), սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառերի ցեղ: Հայտնի է 4 տեսակ: ՀՀ չոր մերձարևադարձային գոտիներում աճեցվում է Մ. հիմալայանը (C. deodara): Բարձր. 25-50 մ է, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև,սեղնատերևները՝ 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն: Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված: Միատուն է: Ծաղկում է աշնանը: Կոները մեկական են, հիմնականում՝ երկարավունձվաձև կամ տակառաձև: Սերմը թևավոր է, եռանկյունաձև, խեժոտ: Ուտելի չէ: Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն: Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում (հիմնականում՝ ծառուղիներ հիմնադրելիս):

ՄԱՆԱՆԵԽ (Sinapis), խարտալ, դաշտային մանանեխ, ախունու, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Մ. մշակովի (Տ. arvensis): Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ, աղբոտում ցանքերը:

Ցողունը կանգուն է, պարզ կամ խիստ ճյուղավորվող, թավոտ, հազվադեպ՝ մերկ, բարձր.՝ 10-100 սմ: Ներքևի տերևները խոշոր են, թավոտ, քնարանման, ամբողջական կամ ւիեւո- րաբաժան, վերևինները՝ մանր, նշտարաձև, ամբողջական, ատամևաեզր, մերկ: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է մայիս-հոկ- տեմբերին: Պտուղը պատիճ է: Սերմերը գնդաձև են, մուգ շագանակագույն կամ դեդին: Մ-ի սերմերից ստանում են եթերայուղեր, օգտագործվում է բժըշ- կության մեջ, բուս, յուղ՝ սննդի արդ. (հացաթխման, հրուշակեղենի, պահածոյի) մեջ: Մ-ի քուսպի փոշուց պատրաստում են սեղանի Մ.: Մեղրատու է:

ՄԱՆԴԱԿ (Astrodaucus), աստղացա զ ա ր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում' 2 տեսակ՝ Մ. արեվելյան (A.orien- talis) և Մ. պարսկական (A.persi- cus): Տարածված է Արագածոտնի Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունի- քի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին:

Ցողունը մերկ է, կլորավուն, բարձր.՝ մինչև 100 (150) սմ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է:

ՄԱՆՈՒՇԱԿ (Viola), մանուշակազգի- ների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում՝ 14 տեսակ՝ Մ. անուշահոտ (V. odorata), Մ. կովկասյան (V. cau- casica), Մ. դաշտային (V. arvensis), Մ. ժայռային (V. rupestris) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլն:

Տերևներն ամբողջական են, հեր թադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները միայնակ Են, Երկսեռ, մաուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, կարոտին (A-նախավի- տամին), վիտամին C և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր միջոց և մաշկ, հիվանդությունների (էկզեմա, որքին) ժամանակ:

Կովկասյան Մ. հանդիպում է Սյունիքի մարզում (Խուստուփ լ.), աճում է կրաքարային ժայռերի ճեղքերում, ալպյան գոտու խճաքարոտ, խոնավ լանջերին (2800-3000 մ բարձր-նե- րում), ծաղիկները դեղին են, Մ. ս ո մ - խեթականը (V. somchetica)՝ Լոռու և Տավուշի մարզերում՝ մարգագետիններում, անտառեզրերին, բացատներում. ծաղիկները խոշոր են, մանուշակագույն, բուրավետ: Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: