Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Վարդաձոր գ.), աճում է ալպյան գոտուքարքարոտ լանջերին, Մ. ԴԵկենին (G. decaisnei)՝ Սյունիքի մարզում (Նռնաձոր գ.)՝ ստորին և միջին լեռն, գոտիների գիհու նոսրանտառներում, կրային լանջերին, Մ. վալանտանմանը (G. valantioides) կովկասյան բնաշխարհիկ է, աճում է Լոռու մարզում (Ձորագետի վերին հոսանքում, վերնագավառում)՝ խոտածածկ լանջերին, թփուտների մացառուտներում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՄԱԿԼՈՒՐԱ (Maclura), մակլոր, թթազգիների ընտանիքի տերևաթափ, երկտուն ծառեր: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ Մ. նարնջագույն (M.aurantiaca): Աճեցվում է ՀՀ ստորին և միջին լեռն, գոտիներում, Արաքսի հովտում: Բարձր. 18-20 մ է, սաղարթը՝ խիտ, ճյուղերը՝ փշոտ: Տերևներն ամբողջական են, ամբողջաեզր, գալարադիր, ձվաձև կամ երկարավուն-նշտարաձև: Ծաղիկները կանաչ են, բաժանասեռ, արականները՝ գնդաձև կամ երկարավուն՝ կատվիկներում խմբված, իգականները՝ նստադիր՝ գլխիկավոր ծաղկաբույլերում: Պտղաբույլը գնդաձև է, դեղնաոսկեգույն, կնճռոտ՝ կազմված մսոտ ծաղկաբույլի մեջ ընկղմված բազմաթիվ միակորիզ պտղիկներից (ընկուզիկներ): Արագաճ է, բազմանում է սերմերով, արմատային կտրոններով: Երաշտադիմացկուն է, ջերմա-, լուսասեր: Բնափայտը դեղին է, ամուր, արժեքավոր, օգտագործվում է խառատագործության մեջ: Բնափայտից և արմատներից ստանում են դեղին ներկ (սանդալ):

ՄԱՂԱԴԱՆՈՍ (Petroselinum), կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ Երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3, մշակության մեջ՝ 1 տեսակ՝Մ. մշակովի (P. sativum), ունի 2 տարատեսակ՝ արմատապտղային և տերևային, որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող: Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը: Մշակվում է բոլոր մարզերում: Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 50-80 սմ։ Վարդակի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը Մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով: Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ: Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանք, աղերով ու վիտամիններով: Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են: Պատրաստուկներն օգտագործվում են լյաՐԴԻ հիվանդությունների, մարսողության համակարգի գործունեության խանգարման, ւիորափքանքի ժամանակ:

ՄԱՄՐԻՉ (Clematis), հոտոտ, պատաղիճ, շիրհաս, կույսի օրրան, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա թփերի կամ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Մ. սովորական կամ խաղողատերեվ (C. vitalba) և Մ. արեվելյան (C. orientalis)։ Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառի բացատներում, թփուտներում, գետահովիտներում և այլն: Ցողունը մագլցող է (լիան)՝ փաթաթվող կամ կանգուն: Տերևները փետրաձև են, երկւսրակոթուն, հաճախ փաթաթվում են հենարանին: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ դեղնավուն, սպիտակ: Ծաղկում է մայիս-հուլիսիև: Պտուղը բազմընկուզիկ է: Գեղազարդիչ է և թունավոր:

ՄԱՄՈՒՌՆԵՐ, մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ՝քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր: Բաժանվում են 3 դասի՝ Անթոցերոտայիններ (Anthocerotopsida), Լյարդամամուռներ (Hepaticopsida) և Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida): Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ): Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձ եվը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryum argenteum), թելամամուռ ճմաձեվը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձեվը (Marchantia polymorpha) և այլն: Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում