Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(չորացրած տերևների) օգտագործում են սրտային տարբեր հիվանդությունների ժամանակ:

ՄԱՏՆՈՒՆԻ (Potentilla), արծաթախոտ, հնգամատնե, հզորուկ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 29 տեսակ՝Մ. արեվելյան (P. orientalis), Մ. անփայլ (P. impolita), Մ. ուղիղ (P. recta), Մ. սողացող (P. reptans), Մ. կիսամատնաևման (P. seidlitziana) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, բացատներում, խճոտ վայրերում, ճամփեզրերին և այլն, աղբոտում ցանքերն ու այգիները: Արմատներն իլիկանման հաստացած են: Ցողունները փռվող են կամ կանգուն, բարձր.՝ 5-80 սմ Տերևները հակադիր են, սղոցաեզր: Ծաղիկները հիմնականում մեկական են կամ հուրանանման ծա ղկա բույլեր ում, բաց կամ մուգ դեղին: Ծաղկում է ապրիլհուլիսին: Պտուղը բագմընկուզիկ է: Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, վերքամոքիչ միջոց, նաև ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ: Գեղազարդիչ է և մեղրատու: Մ. Ծիրանավորը (P. porphyrantha) անդրկովկասյան բնաշխարհիկ է, աճում է միայն ԳԵղամա լեռնաշղթայում (3300-3500 մ բարձր՜ներում), ունի վառ վարդագույն ծաղիկներ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄԱՏՈՒՏԱԿ (Glycyrrhiza), քաղցրարմատ, բիան, մարուխ,բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 15), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Մ. մերկ (G. glabra), հանդիպում է Շիրակի, Արարատի, Սյունիքի մարգերում, Երևանի շրջակայքում, աճում է գետերի և ջրամբարների ափերին, աղուտ ճահիճներում, խոնավ վայրերում, Մ. խոզանավորը (G.echinata), ՀՀ-ում հազվագյուտ տեՄատուտակ մերկ Մարգարտածաղիկ սակ է, հանդիպում է Արարատյան գոգավորությունում, աճում է ստորին լեռն, գոտու աղուտ վայրերում, ջրամբարների ափերին: Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կոճղարմատը հաստ է, սողացող: Ցողունն ուղղաձիգ է կամ փռված, բարձր.՝ 1-1,5 մ: Տերևները բարդ են, կենտփետրաձև, տերևիկները՝ ձվաձև: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ գլխիկանման, ծաղիկները՝ բաց մանուշակագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը երկարավուն, կաշեկերպ ունդ է՝ 1-8 սերմերով: Դեղաբույս է. արմատը և կոճղարմատը պարունակում են գլիկոզիդներ, սախարոզ, ֆլավոևիդներ, եթերայուղեր, վիտամին C, հանք, աղեր, պեկտինային նյութեր, դեղին գունակ և այլն: Չորացրած արմատներից և ընձյուղներից պատրաստում են խորխաբեր միջոց: Մ-ի արմատը միզամուղ թեյի բաղադրամաս է: Այն օգտագործվում է որոշ դեղամիջոցներ (հաբեր) պատրաստելու ժամանակ, նաև գարեջրի, հրուշակեղենի արտադրության, խոհարարության մեջ և տեխ. նպատակներով:

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:

ՄԱՐԳԱՐՏԱԽՈՏ (Melica), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 80 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Մ. հակված (M. nutans), Մ. բարձր (M. altissima), Մ. ատրոպատանյան (M. atropatana), Մ. պարսկական (M.persica), Մ. տրանսիլվանական (M. transsilvanica) ևՍ. ղրիմյան (M. taurica): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ստորին և միջին լեռն, գոտիների անտառներում, թփուտներում, գետափերին, կիրճերում և ագրոցենոզներում: Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, բարձր.՝ 30-60 սմ: Տերևները նեղ գծաձև են, վերին մասում՝ նոսր թավոտ: Ծաղկաբույլը ողկուզանման, թեքված հուրան է, հասկիկները՝ փոքրաթիվ, կարմրավուն երանգով: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը սերմնապտուղ է: Մ-ի բոլոր տեսակները բավարար որակի կերաբույսեր են. պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, ճարպեր, վիտամիններ և այլն:

ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿ (Bellis), զատկածաղիկ, նախածաղիկ, բաղանուշ, գեղածաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա (մշակության մեջ) խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Մ. բազմամյա (B. perennis): Հանդիպում է հս. մարզերում, հատկապես՝ Վահագնի գետի առափնյա մարգագետիններում և անտառային թփուտներում: Մշակության մեջ հայտնի են բազմաթիվ բազմաթերթ, խոշորածաղիկ սորտեր (Ֆրանկֆուրտի փառք, Սպիտակ գոլիաֆ և այլն): Տերևները բլթակավոր են՝ արմատամերձ վարդակում: Ծաղկակիր ցողունը վերջանում է զամբյուղ ծաղկաբույլով: Ծաղիկները սպիտակ Են, վարդագույն կամ կարմրավուն: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Բազմանում է սերմերով և թփիկների բաժանումով: Գեղազարդիչ է: Օգտագործվում է ծաղկաթմբերի, գորգային ձևավորումների համար:

ՄԱՐԳԱՑՆԾՈՒ (Peucedanum), Երիցանուկ, կորդվախունկ, երի-