Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցու աղցան, նեխուրագգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 120, ՀՀ-ում՝ 4(5) տեսակ՝ Մ. վոլգյան (P. ruthenicum), Մ. կովկասյան (P. caucasicum), Մ. Զեդելմեյերի (P. zedelmeyeranum) և այլն: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է անտառածածկ լանջերին, թփուտներում, բացատներում, ենթալպյան խոնավ մարգագետիններում և այլն:

Արմատը հաստացած է: Ցողունի բարձր. 40-150 սմ է: Տերևները հերթադիր են, փետրաձև կտրտված, ներքևինները՝ կոթունավոր, վերևինները՝ նստադիր: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղին, բաց դեղնավուն, կանաչադեղնավուն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը Երկարավուն է կամ էլիպսաձև: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր: Պատրաստուկները կիրառվում են որպես միզամուղ միջոց: Կովկասյան Մ. (հազվագյուտ հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերում, աճում է անտառեզրերին, թփուտներում) և Զեդելմեյերի Մ. (հանդիպել է միայն Գիլլի լճի շրջակայքում) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՄԱՐԵՄԽՈՏ (Geum), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 40, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Մ. սովորական (G. urbanum) և Մ. գետային (G. rivale): Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառներում և այլն:

Ցողունի բարձր, մինչև 80 սմ է: Արմատամերձ տերևները քնարաձև փետրաբաժան են, ցողունայինները՝ Եռմասնյա-եռաբաժան: Ծաղիկները մեկական են կամ հավաքված վահանանման ծաղկաբույլերում, դեղին կամ կարմրավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին (օգոստոսին): Պտուղը բագմնկուգիկ ե Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, գլիկոզիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), եթերայուղ, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, հակամանրէային, արյունահոսությունը դադարեցնող, կապող միջոց:

ՄԱՐՇԱՆՅԻԱ, տե՛ս Լյարդամամուռ։

ՄԱՑԱՌԵՂԵԳ (Sparganium), օձի թուր, մացառեղեգագգիների ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Մ. ուղիղ (Տ. erectum), Մ. չնկատված (Տ. neglectum), Մ. լողացող (Տ. emersum), Մ. փոքրիկ (Տ. minimum): Տարածված է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարգերի, Արարատյան գոգավորության գրեթե բոլոր լճերում, լճակներում, դանդաղահոս գետերում և ջրամբարներում (800-2400 մ բարձր-ներում):

Ցողունը կանգուն է կամ լողացող, բարձր.՝ 30-40 (60) սմ: Տերևները հերթադիր են, նեղ գծաձև, թեթևակի ուռուցիկ: Ծաղկաբույլը գնդաձև է, արականները՝ փոքր՝ դասավորված ցողունի վերին մասում, իգականները՝ դրանցից ցած, ավելի խոշոր: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղն ընկուզիկանման է, միասերմ: Դրանցով սնվում են ջրլող թռչուններն ու կենդանիները:

Փոքրիկ Մ. հանդիպում է միայն Լոռու մարգում, աճում է միջին գոտու ծանծաղ լճերում և տորֆային ճահիճներում (1500 մ բարձր-ներում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄԵԽԱԿ (Dianthus), մեխակազգիների ընտանիքի բազմամյա, երկամյա կամ միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 15(18) տեսակ՝ Մ. արեվելյան (D. orientalis), Մ. անհրապույր (D. inamoenus), Մ. խայտաբղետ (D. discolor), Մ. խավավոր (D. crinitus), Մ. մանրածաղիկ (D. parviflorus) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավագոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Մշակության մեջ տարածված են շատ գեղազարդիչ տեսակներ (պարտեգային, չին., տաճկ., հոլանդ.) և սորտեր, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ:

Ցողունը հանգուցավոր է, բարձր.՝ մինչև 70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև: Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն: Ծաղկաբույլը ցիմոզային է, երբեմն՝ գլխիկ: Ծաղիկները Երկսեռ են (հաճախ՝ մեկական), ծոպավոր, ատամնւսեգր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը սև Են, մանր, տափակ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C ևն:

Մ. Քուռին (D. cyri) հանդիպում է Արարատյան գոգավորության (Վեդու և Ուրցաձոր գ-ի միջև) չոր, ավագոտ գետափերին և միջին լեռն, գոտու մարգագետիններում, Մ. անհրապույրը՝ Սյունիքի մարզի (Շվանիձոր գ. շրջակայքում և Խաթաբան լ. վրա) միջին լեռն, գոտու քարքարոտ լանջերին, Մ. Լիբանանին (D. libanotis)՝ Երևանի (հլկասար, Վեգի և Ուրցաձոր) և Վայոց ձորի (Արենի գ.) ֆլորիստիկ. շրջանների ստորին և միջին լեռն, գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին, մանրածաղիկ Մ.՝ Վայոց ձորի մարգի (Խաչիկ և Գնիշիկ գ-երի միջև) միջին