Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գետիններում, արոտավայրերում Մ. են համարվում թունավոր, կոպիտ, ծակող և կերային ցածրարժեք բույսերը: Մ. հասկացությունը հարաբերական է. հաճախ գյուղատնտ. որևէ մշակաբույսի ցանքերն աղբոտվում են այլ մշակաբույսերով. օրինակ՝ արևածաղիկը հայտնվում է ցորենի, տարեկանը կամ գարին՝ աշնանացան ցորենի, վարսակը՝ գարնանացան ցորենի ցանքերում և այլ Կան մասնագիտացված Մ., որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են մշակաբույսերի ցանքերում և դարձել դրանց անբաժանելի ուղեկիցը (արջընկույզը՝ աշնանացան հացաբույսերի, որոմը՝ աշորայի, գաղձը՝ առվույտի և երեքնուկի, ճրագախոտը՝ ծխախոտի կամ արևածաղկի և այլն): Մ. խանգարում են դաշտային աշխատանքներին, նպաստում բույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածմանը: Ըստ աճման տեղի և մասնագիտացման՝ Մ. բաժանվում են 4 խմբի՝ ցանքային (սեգետալ), բնական հողահանդակների (էվրիտոպ), աղբային (ռուդերալ) և հատուկ տարածությունների (օբլիգատ): Մ. ցանքային, զարգանում են գյուղատնտ. մշակաբույսերի ցանքսերում (սեզ, արվանտակ, դառնախոտ, ճրագախոտ), ունեն սերունդ տալու մեծ ունակություն, բազմանում են վեգետատիվ օրգաններով և սերմերով: Մ. բնական հողահանդակների, հանդիպում են մշակովի հողերում, այնպես էլ աղբոտ վայրերում, չունեն դաշտային սահմանափակումներ (տատաշ, ճավշիր, համասպրամ, մատիտեղ, հովվամաղախ և այլն ): Մ. աղբային, աճում են բնակավայրերի շրջակայքում, աղբի կուտակման վայրերում (բանգի, եղինջ, խուլ եղինջ, հավակատար, սպանդ և այլն ): Մ. հատուկ տարածությունների, էվոլյուցիայի ընթացքում այնքան են հարմարվել այս կամ այն մշակաբույսին, որ ձեռք են բերել համատեղ ծլելու, ծաղկելու և սերմակալելու ունակություն (խրփուկ, մատիտեղ, ցորնուկ և այլն): Մ-ի տեսակներով ամենահարուստ ընտանիքներն են աստղածաղկազգիները (60 տեսակ), որտեղ ընդգրկվում են ամենատարածված, չարորակ և ագրեսիվ Մ. (գեղավեր, կառ, տատասկ, լվածաղիկ, տերեփուկ և այլն), կա- ղամբազգիները (44 տեսակ՝ հովվամաղախ, շնկոտեմ, աղբաղբուկ, վառվը- Մոմախուո Փոքր Մորմ, ճյուղը՝ ծաղիկներով Մորենի Մրիկասնկեր. ցորենի փոշեմրիկ ռուկ և այլն), դաշտավլուկազգիները (43 տեսակ՝ սողացող սեզ, արվանտակ, ոզնախոտ, մոլասորգո և այլն): ՀՀ-ում տարածված են նաև օտարածին և կարանտինային Մ. (ամբրոզիա, սիգիզբեկիա, բուխինգերիա, գալինզոգա և այլն): Մ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ (սերմնանյութի մաքրում, Մ-ի սերմերից ոռոգման ջրի զերծ պահում, գոմաղբի վարակազերծում, կարանտինի պահպանում և այլն) և ոչնչացնող (ագրոտեխ., մեխ., քիմ., կենսբ.) միջոցներով:

ՄՈԼԵԽԻՆԴ (Cicuta), խնդամոլի, խնդակոթ, պլանուխ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա ջրաճահճայիև խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Մ. թունավոր (C. viroza): Աճում է ճահճոտ մարգագետիններում, գետերի և լճակների ճահճոտ ափերին, ճահիճներում, տորֆաճահիճներում: Ցողունը մերկ է, կլորավուն, մնա֊ մեջ, թույլ ակոսավոր, ճյուղավորվող, բարձր.՝ 60-120 սմ: Տերևները կրկնակի կամ եռակի փետրաբաժան են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը կլորավուն է, մասերը կախված են պտղակրից: Բույսն ամբողջությամբ թունավոր է (արմատները): Դեղաբույս է. պարունակում է ֆլավոնիդներ, թունավոր նյութեր և ոչ թունավոր եթերայուղեր: Պատրաստուկներն օգտագործում են որպես քնաբեր, խորխաբեր, հակաջղաձգային, ցավազրկող միջոց, նաև մաշկ, հիվանդությունների, պոդագրայի, ռևմատիզմի ժամանակ: Ընտանի կենդանիները Մ-ով թունավորվում են գարնանը և աշնանը: Միջատասպան է: ՄՈՄԱԽՈՏ (Cerinthe), մո մա ծաղիկ, գաղտրիկւսզգիների ընտանիքի միմայա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝Մ. փոքր (C. minor): Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է թփուտներում և բնակավայրերի մոտ, աղբոտ վայրերում: Ցողունը մերկ է՝ թխակապույտ երանգով, ճյուղավորվող: Արմատամերձ տերևները հակադիր երկարավուն-ձվաձև են, ցողունայինները՝ ձվաձև: Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ բաց դեղին, հաճախ՝ մոխրագույն բծերով: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղն ընկուզանման է:

ՄՈՇԵՆԻ (Rubus), մորենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 600, ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ Մ. անատոլիական (R. anatolicus), Մ. հայկական (R. armeniacus), Մ. սպիտակավուն (R. candicans), Մ. եղեվնուտային (R. piceetorum), Մ. ցեզիուս (R. caesius) և այլն

Տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների և ճանապարհների եզրերին և այլն: Մ. Թախտաջյանի (R. takhtadjanii), Մ.