ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, համակեցության մեջ են մտնում սոճու հետ: Առավել տարածված է Ցու. հատիկավորը (Տ. granulatus):
Գլխարկը (տրամագիծը՝ 3-12 սմ) մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, ապա՝ ուռուցիկ, դեղնավուն կամ շեկ-շագանակագույն, հետագայում՝ գորշադեղին, մերկ, կպչուն, չորանալուց հետո՝ փայլուն: Մաշկը հեշտությամբ առանձնանում է գլխարկից: Պտղամիսը դեղին է, հաճելի համով և հոտով: Խողովակները դեղին են կամ գորշադեղնավուն: Ոտիկը (երկար.՝ 4-8 սմ, հաստ.՝ 1-2 սմ) գլանաձև է, կենար., գլխարկի գույնի կամ ավելի բաց, հատիկավոր, առանց օղակի:
Այս ցեղի տեսակները ուտելի համեղ սնկեր են: Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած:
ՆԱՐԳԵՍ (Narcissus), նարցիս, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60 տեսակ: ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում: Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում: Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձր.՝ մինչև 35 սմ. Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև: Ծաղիկները հիմնականում մեկական են (կան նաև ողկույզներով): Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը տուփիկ է: Ն-ի բոլոր տեսակները թունավոր են: Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող, նաև բրոնխային գեղձերի արտազատությունն ուժեղացնող հատկություններ: Արգելակում է բարձրակարգ բույսերի և ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը:
ՆԱՐԳԻԶ, տես Վաղենակ.
ՆԱՐԴԵՍ (Ferula), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 130, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ն պարսկական (F.persica), Ն. Սովիչի (F. szowitsiana), Ն. կոշտավուն (F. rigi- dula) ևն. արեվելյան (F.orientalis): Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին: Ցողունը վերին մասում ճյուղավորվող է, բարձր.՝ 50-100 (150) սմ. Տերևները հիմնականում արմատամերձ Են, եռաբաժան: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ բաց դեղնավուն: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղն էլիպսաձև է կամ ձվաձև: Պարունակում է եթերայուղ, խեժեր:
ՆԵԽՈՒՐ (Apium), լախուր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի մոնոտիպ ցեղ: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ Ն. բուրավետ (A. graveolens): Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային: ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերեվային Ն.: Երկամյա է: Արմատը հաստացած իլիկանման է: Ցողունը կանգուն է, նիստավորակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձր.՝ 80-100 սմ: Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Պտուղը երկսերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, Bշ, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն: Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառ. ուղիների այլ հիվանդությունների ժամանակ: Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ:
ՆԵՂՏԵՐԵՎԻ (Chamaenerion), ապուզանազգիների (իշախուոազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ն. նԵղատերեվ (C.angustifolium), Ն. ՍտԵվենի (C. stevenii), Ն. Դոդոնի (C.dodonaei): Տարածված է Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառի բացատներում, մարգագետիններում, խոնավ վայրերում, առվակների ափերին և այլն (վերին լեռն, գոտուց մինչև ենթալպյանը):
Ցողունն ուղղաձիգ է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող՝ ծածկված խիտ տերևներով, բարձր.՝ 50-150 սմ: Տերևները նստադիր են, նշատարաձև, ամբողջաեզր, մուգ կանաչ, ստորին մասում՝ գորշակապտավուն: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն, վարդագույն կամ ծիրանագույն, Երբեմն՝ սպիտակ: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը քառափեղկ, պատիճանման տուփիկ է: Սերմերը փուփուլավոր են: Դեղաբույս է. պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), աղաղանյութեր: Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, վերքամոքիչ միջոց: Տերևներից և արմատներից պատրաստում են աղցաններ և այլն: Մեղրատու է:
ՆԵՐԿԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, իրենց տարբեր օրգաններում ու հյուսվածքներում (պլաստիդներ կամ բջջահյութ) ներկող նյութեր արտադրող և կուտակող բույսեր: Ն.բ-ի ներկայացուցիչները պատկանում են բակլազգիների, տորոնազգիների, գաղտրիկազգիների, աստղածաղկազգիների, արենա-խոտազգիների, թթազգիների և այլ ընտանիքների:
Ն. բ-ից ներկ ստանում են տաք ջրով, թթվային կամ հիմնային լուծույթներով լուծամզման, երբեմն՝ հյութը մամլաքամելու միջոցով:
Ներկանյութ ստանալու համար օգտագործում են բույսն ամբողջությամբ (քարաքոս), արմատներն ու կոճղարմատները (փշաքեղ, տորոն), կանաչ զանգվածը՝ տերևներով կրջուն), ծաղիկը և ծաղկի մասերը (քրքում, կանճրակ, ոջլախոտ, օրոճ, վաղենակ), կեղևը (կաղնի, խնձորենի), փայտանյութը (սեկվոյա, սանդալենի, կամպեշենի և այլն): Դեղին ներկ կարելի է ստանալ ծորենու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի, կանճրակի, սոֆորայի