Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցողունը մերկ է, հարթ, կանգուն, բարձր.՝ 16-100 (120)սմ Տերևները գծաձև են: Ծաղկաբույլը Երկշարք հասկ է, հասկիկները՝ բազմածաղիկ: Ծաղկում է հունիսի սկգբին: Պտուղը հատիկ է:

Հարբեցնող Ո. թունավոր է (հատիկի կեղևի տակ համակեցությամբ ապրում է ստրոմատինիա տեմուլենտա սունկը, որն արտադրում է թեմուլին ալկալոիդ). դրա խառնուրդ պարունակող ալյուրից ստացվում է «գիժ հաց», որն առաջացնում է գլխապտույտ, քնկոտություն, գիտակցության կորուստ, ջղաձգություններ: Ո. չարորակ մոլախոտ է, աղբոտում է բոլոր հացահատիկային բույսերի ցանքերը: Պայքարի միջոցները, սերմնանյութի գտում, վաղ ցրտահերկ, հերբիցիդների ամենամյա կիրառում:

ՉԻՉԽԱՆ (Hippophae), փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Չ. դժնիկանման (H. rhamnoides): Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլն: Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում և այլ խոնավ վայրերում:

Բարձր․ մինչև 10 մ է, ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն: Տերևները մանր են, հերթադիր, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն: Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է:

Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին (A-նախավիտամին) և այլն, թթու¬ ներ (խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու), շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին (A-նախավիտամին), տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ և այլն: Չ-ի յուղն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար: Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (սառեցրած, մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիդլո, մրգահյութ, գինի, թրմօղի և այլն): Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ:

Չ. անտառահողաբարելավող բարձրարժեք բույս է: Արմատային ընձյուղների և կոճղային շիվերի շնորհիվ առաջացնում է մեծ մակերես զբաղեցնող մացառուտներ: Աճեցվում է ավազուտների ամրապնդման, էրոզւսց- ված հողերի յուրացման, կանաչ ցան- կապատերի համար: Պահանջկոտ չէ հողի Նկատմամբ, ցրտա-, չորադիմացկուն է: Արմատները պարունակում են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներ: Բնափայտն ամուր է, լավ հղկվող, պատրաստում են մանր կիրառ. առարկաներ: Գեղազարդիչ է և մեղրատու:

ՉՄԵՆԻ (Cotoneaster), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Չ. սեվապտուղ (C. melanocarpus), Չ.ամբողջաեզր (C. integerrimus), Չ. հայկական (C. armena) և այլն: Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, ԳԵղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ լեռնալանջերին, անտառեզրերին, նոսրանտառներում և այլն: Հայկական Չ. բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռն․ գոտում (Գեղարդ, Բարձրաշեն գ-եր) և Վայքում (մինչև 1600 մ բարձր-Ներում): Բարձր, մինչև 3(5) մ է: Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանանման, ծաղիկները՝ հազվադեպ մեկական, մանր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է մայիս- հուլիսին: Պտուղները մանր Են, խնձորանման, կարմիր կամ սև՝ ալրանման միջուկով: Ուտելի են: Սերմերը պարունակում են ամիգդալին, տերևները՝ վիտամին C, պտուղները՝ շաքարանյութեր: Չորա-, ցրտադիմացկուն է և լուսասեր, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ: Կարելի է օգտագործել չոր, քարքարոտ լեռնալանջերի անտառապատման համար: Գեղազարդիչ է:

ՉՈՐԱՊՏԵՐ (Cheilanthes), բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 13 (այլ տվյալներով՝ 80), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Չ. մարան տային (Ch. marantae), Չ. պարսկական (Ch. persica) և Չ. արծվապտերային (Ch. pteridioides): Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ժայռաճեղքերում, չոր լանջերին, թփուտներում, նոսրանտառներում: Բարձր. 10-15 սմէ: Տերևները (վայաներ) փետրաձև են կամ բարդփետրաձև, ստորին մակերեսը՝ մազիկներով կամ թաղանթով պատված: Կլորավուն սորումները (սպորանգիումների խմբեր) եզրային են՝ դասավորված ջիղերի ծայրերին և ծածկված տերևի դեպի ստորին մակերեսը ոլորված ծայրով (դա նսպաստում է երկարատև երաշտի պայմաններին դիմանալու): Արծվապտերային Չ. հազվագյուտ տեսակ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է ժայռերի տակ, գրանոդիորիտային ապարների ճեղքերում (ստորին և միջին լեռն, գոտիներում, կիսաանապատներում), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Անհրաժեշտ է հսկողություն սահմանել այս բույսի պոպուլացիաների նկատմամբ և ներառնել Երևանի բուսաբ. այգու հայկ. ֆլորայի պտերների բաժնի բլրի վրա:

ՉՈՐԱՍԵՐ (ՃՍԵՐՈՖԻԼ) ՆՈՍՐԱՆՏԱՌՆԵՐ, տե՛ս Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:

ՉՎԱՆԱՄԱՄՈՒՌ (Funaria), չվանամամուռազգիների ընտանիքի տերևացողունային մամուռների ցեղ: Հայտնի է 80, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Չ. խոնավասեր (F. hydrometrica) և Չ. Մուլենթերգի (F. muhlenbergii): Առաջին տեսակը տարածված է բոլոր լեռն, գոտիներում, երկրորդը հանդիպում է միայն Սյունիքի (Ծակատեն գ-ի