ծոտնի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, մարգագետիններում, անտառային խոտհարքներում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Ցողունը կանգուն է, վերին մասում1 ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները հերթադիր են, երկարավուն- էլիպսաձև, նշտարաձև, ամբողջաեզր կամ սղոցաեզր: Փոքրիկ, բազմաթիվ զամբյուղները հավաքված են ընդհանուր հուրանաձև ծաղկաբույլերում: Ծաղիկները դեղին են: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ, ճարպայուղ, աղաղանյութեր, թթուներ, կարոտին (A-նախավիտամիև), ինոզին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են Երիկամների, երիկամաքարային և լեղաքարային քրոնիկ, հիվանդությունների, տուբեր- կուլոզի, լուծի, բրոնխայիև հեղձուկի, թարախային վերքերի, անգինայի և այլ հիվանդությունների ժամանակ: Որոշ տեսակներ օգտագործվում են գեղազարդիչ պարտեզագործության մեջ: Թունավոր է, մեղրատու և ներկատու:
ՈՍԿԵՎԱՐՍԱԿ (Trisetum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա բույսերի ցեղ: Հայտնի է 10-15 (այլ տվյալներով՝ 50-60), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ո. կոշտ (T. rigidum), Ո. մանրահաս- կանման (T. flavescens) և Ո. թուր¬ քական (T. turcicum): Հանդիպում է Կոտայքի, Արագածոտնի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր մարգագետիններում, անտառներում, թփուտներում, գետափերին:
Ցողունը կանգուն է, բարձր.՝ 30- 100 սժ Տերևները գծաձև են: Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ 2-4 ծաղիկներով, ծաղիկները՝ մանր, Երկսեռ: Ծաղկում է մւսյիս-օգոստոսին: Պտուղը հատիկ է: Արժեքավոր խոտ- հարքային և արոտային բույս է: Օգտագործվում է սիզամարգերի կանաչապատման ժամանակ (առաջացնում t ամուր ճիմ): ՈՍՊ (Lens), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 6, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ո. ոսպնյականման (Լ. ervoides), Ո. արեվելյան (Լ. orientalis), Ո. ուտվող (Լ. culinaris): Առաջին երկուսը վայրի վիճակում հանդիպում են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերում (մինչև ստորին լեռն, գոտիներ): Աճում են անտառներում, ժայռաճեդքերում, չոր, քարքարոտ լանջերին: Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Ուտվող Ո. կարելի է մշակել գրեթե բոլոր մարզերում՝ մինչև վերին լեռն, գոտիները: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 25-70 սմ: Տերևները զույգփետրաձև են, վերջանում են թույլ զարգացած բեղիկներով: Ծաղկակոթունը կրում է 1-4 ծաղիկ: Ծաղիկները մանր են, սպիտակ, կապույտ, վարդագույն կամ մանուշակագույն: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը թույլ փքված, ռոմբաձև, միաբուն, մերկ ունդ է: Սերմերը տափակ են կամ ուռուցիկ, խոշոր (ափսեաձև) կամ մանր, պարո նակում են սպիտակուցներ, օսլա, ճարպ, վիտամիններ և այլն:
ՈՍՏԱՅՆԱՍՆԿԵՐ, տես Սարդոստայնասնկեր:
ՈՐԴԱՆԽՈՏ (Aeluropus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 5, ՀՀ-ոււՐ 1 տեսակ՝ Ո. աղասեր (A. littoralis); Տարածված է Արմավիրի, Արարատի մարգերի աղակալած հողատարածքներում և Սյունիքի մարգում (Արաքս գետին հարող ավազուտներում):
Գետնատարած կամ թեթևակի բարձրացող, հիմքում ճյուղավորվող խոտաբույս է, երկար.՝ 20-60 սժ. Տերևները նեղ գծաձև են, կոշտ, մերկ կամ թեթևակի խավոտ, թխակապտավուն: Ծաղկաբույլը հասկաձև հուրան է, ծաղիկները՝ մանր: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը հատիկ է: Տերևների և ցողունների վրա գտնվող գեղձերի միջոցով Ո. արտազատում է աղեր: Ո-ի բուսուտներն օգտագործվում են որդան կարմիր բնաշխարհիկ միջատի կերակրման համար:
Ունի տնտ. նշանակություն: Ո-ի մաքուր համակեցություններից ստացվում 18-9 ց/հա խոտ: Հասկակալման ժամանակ պարունակում է 10,8% մոխիր, 11,7% պրոտեին, 2% ճարպ, 29,7 % թաղանթանյութ, 45,8 % անաղոտ մզվածքային նյութեր:
ՈՐՄՆԱԲՈՒՅՍ (Parietaria), կռվինչ, ապակեխոտ, ապիկո փրփուր, ՈՐՈՄ 309 պատ եղիճ, եղինջագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 12, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ո. հուդայական (P. juda- ica), Ո. ուղիղ (P. erecta), Ո. թաքնված (P. cryptarum), Ո. սերբիական (P. serbica), Ո. մանրածաղիկ (P. micrantha): Տարածված է ՀՀ բոլոր մարգերում: Աճում է ժայռաճեդքերում, խոնավ և ստվերոտ վայրերում (մինչև ենթալպյան գոտի):
Կոճղարմատներով կամ հիմքում փայտացած ցողուններով խոտաբույս է: Տերևները կոթունավոր են, հերթադիր, ամբողջաեզր, թավոտ կամ գեղձային մազիկներով: Ծաղիկները երկսեռ Են, առանց պսակաթերթիկների: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը ձվանման է:
Նպաստում է հողառաջացմանը:
ՈՐՈՄ (Lolium), դաշտաւուկագգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 15-20), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ո. պարսկական (Լ. persicum), Ո. կ ա ր ծր (Լ. rigidum), Ո. հարբեցնող (Լ. temulentum), Ո. արոտային կամ անգլիական (Լ. perenne) և Ո. բազմահար կամ իտալական (Լ. multiflorum): Վերջին երկու տեսակները կարելի է նաև մշակել ՀՀ բոլոր մարգերում: Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարգերի անտառային, նախալեռն. և լեռն, գոտիներում: Աճում է մարգագետիններում, մարգագետնատափաստաններում, իսկ բագմահար Ո.՝ կիսաանապատային և չոր տափաստանային գոտիների ջրովի պայմաններում՝ առվույտի հետ խառը: