Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՈՍԻ (Platanus), չինար, սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ս. արեվելյան (P. orientalis) և Ս. թխկիատերեվ (P. acerifolia): Առավել տարածված է երկրորդը: Հզոր ծառ է, բարձր.՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5-2(3) մ: Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Ծաղիկները մանր Են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին: Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից: Պտուղը կլոր, փշապատ բագմընկուգիկ է: Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց, ապրում է ավելի քան 2000 տարի, արագաճ է: Արևելյան Ս.Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ և օգտագործվել եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապաւոելու համար: Հեթանոս քրմերը, դրանց տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ էին անում: Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով: Բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի (Սյունիքի մարգ) կիրճում (զբաղեցնում է 60 հա տարածություն), Շիկահողի պետ. արգելոցի տարածքում: Թխկիաւոերև Ս.ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձր-ներում): Օգտագործվում է քաղաքների կանաչապատման մեջ (մշակվում է նաև Երևանի փողոցներում ու պուրակներում), հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր), հողի մեխ. տրորմանը:

ՍՈՐԳՈ (Sorghum), դաշւոավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50 մշակովի և վայրի, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ս. տեխնիկական կամ ավելասորգո (Տ.technicum) և մոլասորգո կամ ջոնսոնի խոտ (Տ. halepense): Առաջինը մշակվում է կանաչ զանգված և ավել ստանալու համար, երկրորդը տարածված մոլախոտ է: Մշակության մեջ (Արարատյան դաշտ, նախալեռն. գոտի) տարածված Է Ս. սովորականը (Տ. vulgare): Արտաքին տեսքով նման է եգիպտացորենին: Արմատային համակարգը հզոր է, փնջաձև: Ցողունն ուղիղ է, մերկ, հանգուցավոր, բարձր.՝0,5-3 մ: Տերևները լայն են, նշտարաձև՝ պատված մոմաշերտով: Ծաղկաբույլը ցրված հուրան է: Ծաղկում է հունիս-օգոաոոսին: Պտուղը գնդաձև կամ ձվաձև, մերկ կամ թեփուկավոր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին հատիկ է: Ջերմա-, աղադիմացկուն է, ջերմասեր: Հացահատիկային, տեխ. և կերային բույս է:

ՍՈՐՈՒԿ (Camelina), կաղամբւսզգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 12), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ս.փուխր (C. laxa), Ս. սպիտակածաղիկ (C. albiflora), Ս. մանրապտուղ (C. microcarpa), Ս. մ ե ր կ (C.glabrata): Տարածված է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է (ստորինից մինչև վերին լեռն, գոտի) քարքարոտ վայրերում, չոր լանջերին, աղբոտում ցանքերը: Արմատն առանցքային է: Ցողունը թավոտ է, բարակ, կանգուն, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 80 սմ: Տերևներն ամբողջական են կամ գոգավոր ատամևաեգր, ստորինները՝ կոթունավոր, ցողունայինները՝ նստադիր, նետաձև, նշտարաձև: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավունից մինչև վառ դեղին, սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը տանձաձև կամ հակադիր ձվաձև պատիճ է: Սերմերը մանր Են, կարմրաշագանակագույն: Պարունակում է 25-46% ճարպայուղ, որն օգտագործվում է տեխ. նպատակներով:

ՍՈՖՈՐԱ (Sophora), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի կամ թփերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 35 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ս. ճապոնական (Տ. japonica): Մշակվում է ցածրադիր գոտու չոր ու շոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիք և այլն): Փռված սաղարթով ծառ է, բարձր.՝ 10-12(25) մ: Տերևները կենտփետրաձև են, փայլուն: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, բուրավետ: Ծաղկում է հունիս-օգոաոոսին: Պտուղը մսալի, գլանաձև, բազմասերմ ունդ է: Սերմերն օվալաձև են կամ էլիպսաձև: Բազմանում է սերմերով: Թունավոր է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկատու և միջատասպան նյութեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են արյունազեղման, շաքարախտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, այրվածքների ժամանակ և որպես վերքամոքիչ միջոց:

ՍՊԱՆԱԽ (Spinacia), ծմել, շոմին, թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա բույսերի ցեղ: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ս. քառառէջ (Տ. tetrandra) և Ս. սովորական (Տ. oleracea), որը տարածված է մշակության մեջ: Ցողունը մերկ է, բարձր.՝ 20-50 սմ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր: Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը,