Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համ ու հոտ, դյուրամարս է, նպաստում է մարսողությանը: ՀՀ-ում ցանքը կատարվում է գարնանը և աշնանը: Շրջանացված են Խաթունարխի տեղ. (գարնանացան), Կարատալսկի (աշնանացան) սորտերը: Մշակության մեջ կան նաև սնամեջ, պրասասոխ, սոխուկ, սխտոր և այլ տեսակներ: Ս. ակական (A. akaka) Հայկ. լեռնաշխարհի բնաշխարհիկ է, և Ս. գերացանցը (A. callidictyon) հանդիպում են Սյունիքի, Վայոց ձորի մարզերում. աճում են չոր, քարքարոտ, կավոտ լանջերին: Ս. Դերդերիանին (A. derderianum) հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Խուստուփ լեռնագագաթ). աճում է քարքարոտ, խճապատ լանջերին: Ս. անհարթացողունը (A. scabriscapum) շատ հազվագյուտ տեսակ է, հանդիպում է միայն Վայոց ձորի մարգում (Գլաձոր գ-ի շրջակայքում), աճում է խճոտ, քարքարոտ լանջերին: Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՍՈՃԻ (Pinus), շամի, սոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառերի, հազվադեպ՝ փռված թփերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝ Ս. Կոխի (P. kochiana, 1000-1850 մ բարձր-ներում): Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբ. այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ս.Ղրիմի (P. pallasiana), Ս. սովորական (P. sylvestris), Ս. Բանքսի (P.banksiana) և այլն: Արմատային համակարգը հզոր է՝ ուղղաձիգ խորը գնացող առանցքային արմատով և կողմնային ճյուղավորումներով: Բարձր. 1,5-50 մ է, երբեմն՝ մինչև 75 մ: Մատղաշ Ս-ու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև: Կեղևը գորշ է կամ կարմրաթուխ, անջատվում է բարակ շերտով: Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2-, 3-, 5-ական փնջերով պահպանվում են 2 և ավելի տարի: Կոների երկար. 3-10 սմ է: Ծաղկում է մարտին: Սերմերն ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևավոր: Լուսասեր է: Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքացրած հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում: Լայնորեն օգտագործվում է ավազուտների ամրացման և հակաէրոզային նպատակներով: Ապրում է 300-350 տարի: Արհեստ, խոշոր սոճուտներ են ստեղծվել Սևանա լճի ջրերից ազատված ավազուտներում և այլուր: Ընկուզենու հետ մեկտեղ Ս. ՀՀ-ում անտառային տնկարկներում օգտագործվող հիմն․ ծառատեսակն է: Մի շարք բնական և արհեստ, սոճուտներ (Դիլիջանում, Գյուլագարակում, Նորատուսում, Մարտունիում, Բանքսի Ս-ու պուրակը Մարմարիկ գետի ավազանում և այլն) ընդգրկված են արգելոցներում ու արգելավայրերում և պահպանվում են պետության կողմից: Ս-ու բոլոր տեսակները գեղազարդիչ են: Ունի բարձրորակ և թեթև բնափայտ, օգտագործվում է շին-յան, ինքնաթիռաշինության, նավաշինության մեջ: Փայտանյութից ստանում են խեժեր, բևեկնախեժ, եթերայուղեր, բևեկնայուղ և այլն, ասեղնատերևներից՝ C վիտամին: Թեփն օգտագործվում է կերային խմորասնկերի աճեցման համար: Բողբոջների թուրմն ու եփուկն ունեն խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող և հակաբորբոքային հատկություններ:

ՍՈՅԱ (Glycine), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10 տեսակ: Մշակության մեջ տարածված է Ս. մշակովին (G. max): ՀՀ-ում մշակվում է խառը ցանքերում՝ կանաչ զանգված ստանալու նպատակով: Միամյա է: Արմատն առանցքային է: Ցողունը հիմնականում կանգուն է, հաստ, երբեմն՝ փաթաթվող, ճյուղավորվող, խիտ մազմզուկներով ծածկված, բարձր.՝ 0,2-1,5 մ: Տերևները եռմասնյա են, հարթ կամ կնճռոտ, բաց կամ մուգ կանաչ, տերևիկները՝ լայնՆշատարաձև, ձվաձև, ռոմբաձև, երբեմն՝ կլորավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ տերևանութային, սպիտակ կամ բաց մանուշակագույն: Պտուղը ուղիղ, աղեղնաձև կամ մանգաղաձև, մազմզուկներով ծածկված ունդ է, պարունակում է 1-4 գնդաձև կամ ձվաձև, հարթ կամ գունավոր սերմ: Ջերմա-, լուսա-, խոնավասեր է: Պարենային, տեխ. և կերային բույս է: Ս-ի սերմերը պարունակում են 13-37% ճարպեր, 24-45% սպիտակուցային Նյութեր, 20-32% ածխաջրեր, D, 6, E և այլ վիտամիններ: Հատիկը և ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի մեջ, ձեթը՝ մարգարինի և խտացրած ճարպի արտադրությունում: Ս-ի ալյուրից պատրաստում են կաթ, կաթնաշոռ, հրուշակեղեն և այլն: Ս. հումք է մի շարք արդ. ապրանքներ (սոսինձ, արհեստ. թել, ներկեր, օճառ, պլաստմասսա և այլն) ստանալու, նաև սինթետիկ և արհեստ, սննդանյութերի արտադրության համար: Կանաչ զանգվածը, խոտը, խոտալյուրը, քուսպը սպիտակուցներով հարուստ կեր են:

ՍՈՆԻՃ (Nigella), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 24 (25), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Ս. դաշտային (N. arvensis), Ս. ցանովի (N. sativa), Ս. արևելյան (N. orentalis), Ս. սրապսակաթերթ (N. oxypetala) և այլն: Տարածված է բոլոր մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է չոր, կավոտ լանջերին, թփուտներում, ճամփեզրերին, դաշտերում, աղբոտում ցանքերը: Ցողունը ճյուղավորվող է՝ գեղձային մազիկներով ծածկված, բարձր.՝ 40-60 սմ: Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են: Ծաղիկները մեկական են, երկնագույն կամ դեղին: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը բազմատերևապտուղ է կամ տուփիկ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, գլիկոզիդներ, ճարպայուղեր, հեղուկ ալկալոիդներ: Սննդի արդ. մեջ սերմերն օգտագործում են որպես համեմունք: Գեղազարդիչ է և մեղրատու: