Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկսեռ, դեղին կամ նարնջագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը դարչնագույն կամ բաց գորշ, օվալաձև երկսերմիկ է: Արմատապտուղը պարունակում է 17,5-18,7% չոր նյութեր, 8,6-10,5 % շաքարներ, մինչև 50 մգ% վիտամին C, նաև վիտամիններ B1 B2, եթերայուղեր: Ս. օգտագործվում է սննդի մեջ. որպես համեմունք՝ մսի, ձկան և լցոնների մեջ, որպես բաղադրիչ հումք՝ բանջարախորտիկային պահածոներ պատրաստելու ժամանակ:

ՍՐՆԳԵՆԻ (Philadelphus), կիպրոս, կեղծ հասմիկ, հորտենազգիների ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ: Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ս. կովկասյան (P. caucasicus): Հանդիպում է հս-արլ. մարզերի կաղնու, բոխոլ, հաճարենու անտառներում (1000- 1800 մ բարձր-ներում): Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Թփի բարձր, մինչև 3 մ է: Տերևները պարզ են, հակադիր, երկարավուն- էլիպսաձև: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակադեղնավուն, բուրավետ: Ծաղկում է մայիս- հունիսին: Պտուղը տուփիկ է: Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է: Բնափայտից ստանում են սև ներկ: Մեղրատու է:

ՍՐՈՀՈՒՆԴ (Hypericum), արեվքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հոտ մոտ, սրոհունդազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ Ս. անհարթ (H. scabrum), Ս. սրածայր (H. acutum), Ս. խոցված (H. perforatum), Ս. ալպիական (H. alpestre) և այլն: Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղւսրքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ամենուրեք, ժայռաճեղքերում, կիրճերում, անտւսռեզրերին, մարգագետիններում, աղբոտում հացաբույսերի, խոտաբույսերի ցանքերը:

Ցողունը կանգուն է, ողորկ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 15- 100 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, ձվաէլիպսաձև կամ լայնօվալաձև, լուսաթափանց կետավոր գեղձիկներով: Ծաղկաբույլը հուրանաձև է, վահանաձև կամ ողկուզանման, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Սերմերը մանր են, փայլուն, դարչնագույն: Ս-ի շատ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, խեժանյութեր, անտոցիաններ, սապոնիններ, եթերայուղեր, ներկանյութեր, ռուտին և այլն։ Պատրաստուկները (ջրաթուրմ, ոգեթուրմ, մզվածք) օգտագործում են որպես աղաղող, հակաբորբոքային, միազամուղ, լեղամուղ, վերքամոքիչ, ճիճվամուղ միջոց, նաև բերանաբորբերի, նյարդ, լարվածության, այրվածքների ժամանակ: Խոցված Ս-ից ստացվել է նովոիմանին հակաբիոտիկը: Ս-ի տերևներն օգտագործում են «Սրոհունդ» օղու արտադրության մեջ, նաև որպես համեմունք, թեյին փոխարինող միջոց և այլն: Ս-ի որոշ տեսակներ թունավոր են գյուղատնտ. կենդանիների համար:

Մեղրատու է և գեղազարդիչ: Ունի ֆիտոնցիդային հատկություն:

Ս. էլեոնորային (H.eleonorae) Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է Սյունիքի (Խուստուփ լ.) վերին լեռն, գոտու կրաքարային ուղղաբերձ ժայռաճեղքերում, իսկ Ս. գեղատեսը (H.formosissimum)՝ Վայոց ձորի (Արենի և Խաչիկ գ-եր) կրաքարային ժայռերի խոնավ, հատուկ քիմ. կազմ ունեցող հատվածներում: Երկու տեսակներն էլ գեղազարդիչ են: Ս. հայկականը (H. armenum) աճում է Սյունիքի մարզի միջին լեռն, գոտու կավոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՎԱՀԱՆԱՊՏԵՐ (Dryopteris), լեզվապտերազգիների ընտանիքի բազմամյա, կարճ ու հաստ կոճղարմատով խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում 2 տեսակ՝ Վ. արական (D. filixmas) և Վ. ասեղնավոր (D. spinu- losa): Առաջինը տարածված է գրեթե բոլոր, իսկ երկրորդը՝ Լոռու և Կոտայքի մարզերում: Աճում է խոնավ, ստվերոտ վայրերում, անտառներում, հաճախ առաջացնում միատարր բուսուտներ:

Կոճղարմատը ծածկված է թուխ թե¬ փուկներով: Բույսի բարձր. 30-150 սմ է: Տերևները փետրաձև են կամ բարդփետրաձև: Մատղաշ տերևի գագաթը խխունջաձև ոլորված է: Ամռանը տերևների ստորին մակերեսին առաջանում են կլորավուն սորուսներ (սպորանգիումի խմբեր), որոնք դասավորվում են ջղերի երկարությամբ և ծածկվում կլորավուն կամ երիկամաձև, մի եզրով տերևին ամրացած ծածկաթեփուկով (ինդուզիում): Դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր և այլն: Կոճղարմատի թուրմը ճիճվամուղ է:

ՎԱՂԵՆԱԿ (Calendula), նարգիզ, կա լեն ղուլա, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Վ․ պարսկական (C. persica): Հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գ-երի մերձակայքում, Ծավ գետի ափին): Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է Վ. դեղատուն (C. officinallis): Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է:

Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձր.՝ 5(10)- 20(30) սմ Տերևները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից