երկարավուն-նշտարաձև, թավոտ: Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա: Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ: Ծաղկում է հուլիս-նոյեմբերին: Պտուղը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո- և մակրոտարրեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում: Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ: Գեղազարդիչ է:
ՎԱՅՐԻ ԿՈՐԵԿ (Milium), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտա- բույսերի ցեղ: Հայտնի է 6-7, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝Վ. կ. գարնանային (M. vernalis), Վ. կ. անդրկովկասյան (M. transcaucasicum) ևՎ. կ. ճյուղավոր (M. effusum): Հանդիպում է Կոտայքի (Գառնի, Գեղարդ գ-եր), Գեղւսրքունի- քի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է գետափերին, թփուտներում և անտառահատված վայրերում:
Ցողունը կանգուն է, բարձր.՝ մինչև 100-150 սմ: Տերևները լայն գծաձև են, եզրերը խորդուբորդ: Ծաղկաբույլը նոսր, բրգաձև հուրան է, հասկիկները՝ միածաղիկ, սպիտակավուն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը սերմիկ է: Բավարար որակի կերային խոտաբույս է:
ՎԱՌՎՌՈՒԿ (Alyssum), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ փոքրիկ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 15(18) տեսակ՝ Վ. դաշտային (A.minus), Վ. բաժակային (A.alyssoides), Վ. Գեդա մի (A.gehamense) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորինից մինչև վերին լեռն., ալպյան գոտիների չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, ցանքերում և այլն:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.' 4-50 (60) սմ: Տերևներն ամբողջական են, հերթադիր, հակադիր ձվաձև, նշտարաձև: Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ մանր, դեղին, դեղնասպիտակավուն, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը պատի- ճակ է, սերմերը՝ թևավոր կամ անթև: Մեղրատու է:
Վ. Հայաստանին (A.hajastanum) հայաստանյան բնաշխարհիկ է. հանդիպում է Սևանի ավազանի հս-արմ. մասում, աճում է գիհու նոսրանտառներում, Վ. դԵզնապտուղը (A. xan- thocarpum) Հայկ. լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Շիրակի մարզում (Կաքավասար գ-ի շրջակայքում). աճում է չոր, քարքարոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՎԱՎԻԼՈՎԻԱ (Vavilovia), բակլազգի- ների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Ունի 1 տեսակ՝ Վ. նրբագեղ (V. formosa): ՀՀ-ում հանդիպում է Գե- ղամա լեռնաշղթայի (Սև սար) և Կապուտջուղ լ. վերին ալպյան գոտում (3000-3500 մ բարձր-ներում): Աճում է խճաքարերի, շարժվող փլվածքների և քարաթափվածքների վրա:
Կոճղարմատները սողացող են: Ցողունը վեր բարձրացող է կամ լայն տարածվող, բարձր.՝ 10-20 սմ Տերևները զույգերով են, առանց բեղիկների, երկար կոթուններով և տերևակիցներով, ձվառմբաձև, գորշակապտավուն: Ողկույզները միածաղիկ են, ծաղիկները՝ վառ վարդագույն: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը երկու կողմից սեղմված, նշտարաձև ունդ է: Սերմերը հարթ են, կլորավուն կամ ձվաձև, մուգ կանաչ՝ սև կետերով: Բազմանում է սերմերով կամ վեգետատիվ ճանապարհով: Ամրացնում է փուխր, շարժվող խճաքարերը, հակա- էրոզային է: Արժեքավոր կերաբույս է: Գեղազարդիչ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՎԱՐԱԶԱՓՈՒՇ (Carlina), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի Երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Վ. սովորական (C. vulgaris): Տարածված է Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և վերին լեռն, գոտիներում: Աճում է լեռնատափաստաններում, չոր մացառուտներում և ճամփեզրերին:
Ցողունի բարձր. 20-70 սմ է (որոշ տեսակներ անցողուն են): Տերևները հերթադիր են, փշոտ, փետրաձև բլթակավոր: Զամբյուղները մեկական Են, կիսագնդաձև, բազմածաղիկ, գտնվում են ցողունի ծայրին կամ նստադիր են՝ արմատամերձ տերևավարդակում: Ծաղիկները երկսեռ են, կարմիր կամ դեղին: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը խիտ թավոտ, փուփուլիկով սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլային թթուներ, ֆլավոնիդևեր: Պատրաստուկներն օգտագործում են ստամոքսի |3երֆունկցիայի, ռևմատիզմի ժամանակ և որպես քրտնաբեր միջոց:
ՎԱՐԴԱՏԵՐԵՓՈՒԿ (Amberboa), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խո- տաբույսերի ցեղ: ՀՀ-ում տարածված է 5 տեսակ՝ Վ. մուշկային (A. mos- chata), Վ. Սոսնովսկու (A. sosnov- skyi), Վ. սովորական (A. amberboi) և այլն։ Հանդիպում է Արարատյան գոգավորությունում: Աճում է չոր, քարքարոտ, գիպսային և կավային հողատարածքներում: Տերևները երկարավուն են, մսալի, քնարանման, փետրաձև կտրտված: Ծաղիկները երկար կոթուններով ԵՆ, վարդագույն կամ երկնագույն: Եզրային ծաղիկները ձագարաձև են, խոշոր, կենտրոնականները՝ խողովակավոր, մանր: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը սերմիկ է: Գեղազարդիչ է: Մուշկային և Սոսնովսկու Վ-ներն աճում են հիմնականում օշինդրային կիսաանապատներում, կավային և կրակավային լանջերին, ստորին և միջին լեռն, գոտիներում. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՎԱՐԴԵՆԻ (Rosa), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում՝ 31՝ վայրի [Վ. առատափուշ (R. spinosissina), Վ. փափուկ