Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(R. mollis), Վ. վահանակիր (R. corymbifera) և այլն. տարածված են Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, աճում են անտառեզրերին, թփուտներում, լեռնալանջերին և այլն)], բնաշխարհիկ [Վ. Զանգեզուրի (R. zangezura), Վ. Հրաչի (R. hrachiana), Վ. Սոսնովսկու (R. sosnovsky) և այլն. տարածված են Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում, աճում են ան- տառեզրերին, լեռնալանջերին, քարքարոտ վայրերում և այլն] և մշակովի [Վ. չինական (R. chinensis), Վ. հարյուրթերթանի (R. centifolia), Վ. դամա ս կ ի (R. damascena) և այլն. տարածված են գրեթե բոլոր մարզերում] տեսակները: Թուփ է, բարձր.՝ 0,15-3 մ: Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մ երկար, սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ: Տերևները հերթադիր Են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ: Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը՝ 2-15 սմ, բուրավետ (հազվադեպ՝ անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ՝ հովանոցանման կամ վահանաձև ծաղկաբույլերով: Ծաղկակալը սափորաձև է: Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմված կեղծ պտուղ է (մասուր): Հիբրիդացման և արհեստ, ընտրության շնորհիվ ստեղծվել են Վ-ու բազմաթիվ պարտեզային ձևեր: Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման ու գույների հարստության շնորհիվ առավել գեղազարդիչ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան:

Վ-ու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար: Վ-ու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պւսշտպանելու և մշակովի Վ-ու համար որպես պատվաստակալ օգտագործելու նպատակով:

Հայաստանը վայրի Վ-ների բնօրրաններից է. այդ են վկայում բուսաբաններ Մ.Գ. Թումանյանի, Դ․Ի. Սոսնովսկու, Պ.Դ. Յարոշենկոյի ՀՀ-ում հայտնաբերած Վ-ու բնաշխարհիկ տեսակները: Վ-ու մշակման վերաբերյալ տեղեկություններ կան Մ. Խորենացու, Փ.Բուզանդի, Թ. Արծրունու, Ղ. Ալիշանի և այլոց աշխատություններում: Հայերին հայտնի էին նաև Վ-ու ընտրասերման հիմունքները: «Վարդավառ» հեթանոս, տոնի ժամանակ մարդիկ միմյանց վրա վարդաջուր են ցողել:

ՎԱՐԴԿԱԿԱՉ (Tulipa), վարդակակաչ, շուշանազգիների ընտանիքի սո- խուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 140), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Վ. խճճված կամ խառը (T. confusa), Վ. Սոսնովսկու (T. sosnowskyi), Վ. երկ- ծաղկավոր (T. biflora), Վ. Յուլիայի (T. julia), Վ. վայրի կամ անտառային (T. sylvestris), Վ. Ֆլորենսկու (T. florenskyi) և Վ. կաղզվանյան (T. kaghyzmanica), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Վ-ի մշակովի սորտերը [ավելի քան 4000՝ միավորված են Վ. Գ ե սների (T. gesneriana) հավաքական տեսակում] ծագում են վայրի Վ-ից և տարբերվում ծաղիկների ձևով, գունավորմամբ, ծաղկման շրջանի տևողությամբ և այլն:

Ցողունը կանգուն է, գլանաձև, բարձր.՝ 6-50 սմ: Տերևները 2-3(5) են, գծանշտարաձև կամ ձվաձև: Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3), վառ գունավորված: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը եռակող, բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ տաւիակ, դեղնադարչնագույն:

Խճճված Վ. Փոքր Կովկասի բնաշխարհիկ է: Հազվադեպ հանդիպող, գեղագարդիչ տեսակ է: Հայտնաբերվել է միայն Սյունիքի մարգում՝ 1700-1800 (2000) մ բարձր֊ներում: Աճում է անտառեզրերին, խոտածածկ խոնավ լանջերին, ենթալպյան և ալպյան մարգագետիններում: Ծաղիկները խոշոր են, կարմիր, վարդագույն, հազվադեպ՝ դեղին: Միակ Վ. է Կովկասում, որ ունի ցիտրուսի նուրբ հոտ: Սոսնովսկու Վ. Հայաստանի բնաշխարհիկ է: Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (1500-2500 մ բարձր-ներում): Աճում է ժայռերի, փլվածքների, խոշոր քարերի արանքում, գիհու և կաղնու նոսրանտառներում: Ծաղիկները խոշոր են, մուգ կարմիր: Ծաղկում է ապրիլի վերջ - մայիսի սկգբներին: Ֆլորենսկու Վ. ևս հանդիպում է նույն մարզում (400- 1200 մ բարձր-նԵրում): Աճում է ստորին և միջին լեռն, գոտիների չոր, քարքարոտ լանջերին կամ գիհու նոսրանտառներում: Ծաղիկը մուգ կարմիր է, ծաղկաթերթիկների հիմքում կան սև, հազվադեպ՝ դեղին բծեր: Ծաղկում է ապրիլի վերջին: Չորադիմացկուն է: ՀՀ գրեթե բոլոր մարզերում տարածված են Յուլիայի Վ. [աճում է (ստորինից մինչև վերին լեռն, գոտի, 1000- 2400 մ բարձր-ներում)՝ չոր, քարքարոտ, կրաքարոտ լանջերին, թփուտներում, լեռնատափաստանային բուսականության մեջ, ծաղկում է մայիսին, սոխուկներն օգտագործում են սննդի մեջ] և Վ. երկծաղկավոր [աճում է ստորին և միջին լեռն․ գոտիներում (800- 1600 մբարձր-ներում), չոր քարքարոտ կամ կավային լանջերին, արևոտ վայրերում, մարգագետիններում, կիսաանապատներում և այլն, ծաղկում է փետրվար-մարտին] տեսակները: Շատ հազվադեպ հանդիպող անտառային կամ վայրի Վ. (հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին և միջին լեռն, գոտիներում. աճում է անտառեզրերին, մարգագետիններում, լուսավոր անտառների ավազոտ կամ քարքարոտ տեղերում, երբեմն՝ որպես մոլախոտ'