Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծաղիկները վերին տերևածոցերում են, մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակավուն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը քառընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր: Տերևների պատրաստուկն օգտագործում են որպես ցավը հանգստացնող և հակաբորբոքային միջոց: Մեղրատու է:

Վ. ողկուզավորը (D. botryoides) հանդիպում է Արագած լ., Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների ալպյան գոտում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՎԻՐԱԽՈՏ (Anthyllis), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Վ. բազմատերեվ (A.polyphylla), Վ. թավոտ (A.boissieri) և Վ. կովկասյան (A.variegata կամ A.caucasica): Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է միջին և վերին լեռն․ գոտիների ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն:

Ցողունն ուղիղ է, բարձր.՝ 5-50 սմ: Տերևները կենտփետրաձև են, ներքևինները՝ երբեմն պարզ, ամբողջական: Ծաղկաբույլը գլխիկ է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է գարնանը և ամռանը: Պտուղը ձվաձև, չբացվող ունդ է: Պարունակում է սապոնիններ, աղաղանյութեր:

ՎՈԼՎՈՔՍ (Volvox), կանաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Վ. գնդաձեվ (V. globator) և Վ. ոսկեգույն (V. aureus): Բնակվում է ջրամբարներում, լճերում և այլն: Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում»: Գաղութը շարժուն է, գնդաձև, 2-3 մմ տրամագծով՝ պատված խիտ, բարակ թա¬ ղանթով, որի արտաքին շերտը կազմված է պրոտոպլազմատիկ թելիկներով միմյանց միացած երկմտրակ, հիմնականում՝ վեգետատիվ բջիջներից (մինչև 50 հզ.), որոնց մեջ ցրված են անսեռ բազմացման ավելի խոշոր բջիջները՝ պարթենոգոնիդիումևերը: Վերջինները, մայր, գաղութի ներսում բազմաթիվ անգամ կիսվելով, սկզբնավորում են դուստր գաղութներ: Բազմանում են նաև սեռ. ճանապարհով (օօգամիա):

ՎՐՁՆԱՍՈՒՆԿ (Penicillium), պենի- ց ի լ, անկատար սնկերի ցեղ: Հայտնի է ավելի քան 250, ՀՀ-ում՝ 125 տեսակ՝ Վ. ալեխառն (P. canescens), Վ. ոսկեգույն (P. chrysogenum), Վ. ցիկլոպիում (P. cyclopium), Վ. գարու (P. hordei) և այլն: Հանդիպում է բոլոր մարզերում: Բնակվում է հողում, որտեղից տարածվում է զանազան հիմնանյութերի վրա: Սնկամարմինն առաջացնում է թավշանման, թաղիքանման, ալրանման կամ հատիկավոր, կանաչ, կապտականաչ, դեղին, դեղնականաչավուն գաղութներ: Կոնիդիակիրները բազմաբջիջ են, գագաթում՝ վրձնաձև ճյուղավորված, կրում են անգույն կամ թույլ գունավորված միաբջիջ կոնիղիումների շղթաներ: Որոշ տեսակներին բնորոշ է նաև պայուսակավոր փուլը, որի ժամանակ առաջանում են մանր գնդաձև պտղամարմիններ (կլյեստոտեցիումներ): Սապրոտրոֆ են, կան նաև մակաբույծներ: Վ-երը, քայքայելով օրգ. մնացորդները, նպաստում են հողի բերրիության բարձրացմանը և նյութերի շրջանառությանը: Զարգանալով սննդամթերքի, արդ. հումքի, արտադրանքի, արվեստի ստեղծագործությունների և այլնի վրա՝ մեծ վնաս են հասցնում՝ քայքայելով դրանք:

Վ-ի մի շարք տեսակներ հայտնի են որպես ֆերմենտների [Վ. փոփոխվող (P. variabile), Վ. հաճախակի (P. frequentans)], հակաբիոտիկների [Վ. ոսկեգույն (P. chrysogenum), Վ. կիտրոնադեղնավուն (P. citrinum)], թույների [Վ. կիտրոն ականաչ (P. citreoviride), Վ. կանաչավուն (P. viridicatum)] և այլնի պրոդուցենտներ: Որոշները կիրառվում են պանրագործության մեջ, օրինակ՝ Վ. ռոքֆորային (P. roqueforti), Վ. կամեմբեր (P. camemberti), Վ. պանրասեր (P. caseicolum) և այլն:

ՏԱՆՁԵՆԻ (Pyrus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ: Հայտնի է 60, ՀՀ-ում՝ 16 (20) տեսակ՝ Տ. կովկասյան (P. caucasica), Տ. սուր-սղոցանման (P. oxyprion), Տ. Թախտաջյանի (P. takhtadzhjanii), Տ. ուռա տեր եվ (P. salicifolia), Տ.սիրիական (P. syriaca) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Մեծ թիվ են կազմում նաև Տ-ու բնաշխարհիկ տեսակները՝ Տ. բարձր (P. elata), Տ. Զանգեզուրի (P. zangezura), Տ. խոնարհված (P. nutans), Տ. խառնված (P. complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում: ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է Տ. սովորականը (P. communis)՝ Արարատյան, նախալեռն., հս-արլ., Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտ. գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ): Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոս- պահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձր.՝ 2-20 մ: Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր: Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն: Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով: Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով: Սերմերը մանր են, սևավուն: Երկարակյաց է (ապրում է մինչև 200,