Հայաստանում՝ 100-150 տարի): Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է: Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ): Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են շաքարներ՝ 8-15 %, թթուներ՝ 0,1-0,3 %, ազոտ, նյութեր՝ 0,4 %, աղաղանյութեր՝ 0,03 %, A, B, C խմբերի վիտամիններ: Տ. հնագույն բույս է: Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո: Տ-ու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (V դ.), ավելի ուշ (XV դ.) Տ-ու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին: Մշակվում են Մալաչա, Սինի, Կարմրենի, Ձմեռնուկ, եվրոպ. ծագում ունեցող Ուիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե Բոսկ, Բերե Արդանպոն, Օլիվյե դը Սեր, Նելիս ձմեռային և այլ սորտեր: Որոշ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՏԱՏԱՇ (Tribulus), սառնենի, միջօրածաղիկ, զուգատերևազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝Տ. փռվող (T.terrestris): Տարածված է Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ճամփեզրերին, չոր վայրերում, ավազուտներում, աղբոտում ցանքերը:
Ցողունը խիտ ճյուղավորվող է, փռվող, երկար.՝ 10-60 սմ Տերևները զույգփետրաձև են, հակադիր, մանր, թավոտ: Ծաղիկները տերևանութա- յին են, դեղին: Ծաղկում է մայիս-հոկտեմբերին: Պտուղը հնգանիստ, փշոտ ելուստներով ընկուզիկ է: Սերմերը հակադիր Են, ձվաձև, կնճռոտ, փայլուն: Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C: Տարածված մոլախոտ է:
ՏԱՏԱՍԿԱՓՈՒՇ (Carduus), կռափուշ, եկքան, կիծուկ, աշխեն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ Տ. խոնարհված (C. nutans), Տ. կառանման (C. onopordioides), Տ. գանգուր (C. crispus), Տ. կիսամերկ (C. seminudus) և այլն: Աճում է բոլոր մարզերում: Չարորակ մոլախոտ է, աղտոտում է մշակովի և անմշակ հողատարածքները, հացաբույսերի, բազմամյա խոտաբույսերի ցանքերը, կարտոֆիլի տնկարկները: Կան նաև հազվագյուտ տեսակներ, որոնք հանդիպում են միայն Շիրակի և Արագածոտնի մարզերի տափաստաններում՝ Տ. Նավաշինի (C. nawaschinii), Սյունիքի՝ Տ. մոխրագույն (C. cinereus), Տ. սպիտակ (C. albidus), Արագածոտնի՝ Տ. սեղմված (C. adpressus), մարգերում և այլն:
Ցողունը կանգուն է, կոշտ ու փշոտ թևերով, ճյուղավորվող, բարձր.՝ 0,3- 2մ Տերևները հերթադիր են, փետրաբլթակավոր կամ փետրաբաժան, ատամևաեզր, փշապատ: Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ խողովակաձև, վարդագույն, կարմիր, սպիտակ: Ծաղկում է հուլիսին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Որոշ տեսակներ մեղրատու են:
ՏԱՏՐԱԿ (Tussilago), խոճկորիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խո- տաբույսերի ցեղ: Ունի 1 տեսակ՝ Տ. սովորական (T. farfara): Տարածված է ՀՀ բոլոր մարզերում (ստորին լեռն, գոտուց մինչև վերինը): Աճում է գետերի և հեղեղատների ափերին, խոնավ, թույլ կավային լանջերին, փըլվածքներում և այլն:
Կոճղարմատը սողացող է: Ծաղկակիր ցողունը պատված է թեփուկա- նման, մանր, կարմրավուն տերևներով, բարձր.՝ 5-25 սմ: Արմատամերձ տերևները Երկար կոթուններով են, կլորավուն-սրտաձև, ատամնաեզր, վերևից՝ մերկ, մուգ կանաչ, ներքևից՝ պատված ալրանման, սպիտակ խավով: Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, վարսանդով, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ (անպտուղ), ոսկեդեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է ածխաջրեր, եթերայուղեր, տերպենոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, բազմաշաքարներ, օրգ. թթուներ: Պատրաստուկներն օգտագործվում են թոքերի, սիրտանոթային, հիպերտոնիկ, երիկամի, միզապարկի հիվանդությունների, ռևմատիզմի, չարորակ ուռուցքների ժամանակ: Ունի նաև խորխաբեր, միզամուղ, հակաալերգ. և այլ հատկություններ: Մեղրատու է: Տատասկափուշ Տատրակ սովորական
ՏԱՐԿԱՎԱՆ (Tanacetum), ազարիոն, մեղվամուշկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 18 տեսակ՝ Տ. ա ր ծ ա թ ա - տեր եվ (T. argyrophyllum), Տ. հա- զարատերեվ (T. chiliophyllum), Տ. բալզամակիրանման (T. balsami- toides), Տ. կետավոր (T. punctatum), Տ. սովորական (T.vulgare) և այլն: Տարածված t գրեթե բոլոր մարգերում: Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ վայրերում, լեռն, մարգագետիններում, բացատներում, թփուտներում, գետերի ու լճերի ափերին: Հանդիպում են նաև Տ. փետրաձև T. pinnatum), Տ. ալեհեր (T. canescens), Տ. Զանգեզուրի (T. zangezuricum), Տ. Կոչիի (T. kotschyi) հազվագյուտ տեսակները: Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, երբեմն՝ հիմքում փայտացած, բարձր.՝ 20-150 սմ: Տերևները փետրաբաժան են կամ կտրտված, հերթադիր: Ծաղկաբույլը վահանանման է՝ կազմված կիսակլոր զամբյուղներից: Եզրային ծաղիկները իգական են, միաշար, լեզվակավոր, սպիտակ, Երբեմն՝ դեղին կամ վարդագույն, կենտրոնականները,