Տափաստանների զգալի մասը դարձել է մշակովի հողատարածք:
Մերձալպյան գոտին տարածվում է հս-ում 1900-2500 մ հվ-ում՝ 2200- 3000 մ բարձր-ներում: Բուսականությունը ճմամարգագետնային է: Կան փարթամ խոտհարքներ ու արոտավայրեր: Ալպյան գոտին Հ. լ-ի հս-ում տարածվում է մինչև 3000 մ, հվ-ում՝ մինչև 3700 մ բարձր-ները: Հիմն․ բուսատեսակներն են երեքնուկը, երիցուկը, ոջլախոտը, դաղձը, թթվախոտը, հայկ. շուշանը, վարդակակաչը, հողմածաղիկը, ցորնուկը, բոշխը, զանգակածաղիկը և այլն: Արոտավայրերը մեծ տարածություն են զբաղեցնում Մասիս, Բյուրակն, Արագած, Գեղամա, Ջավախքի, Եղնախաղի, Սյունիքի, Սիփան, Թոնդրակ և այլ հրաբխ. լեռնազանգվածներում: Տնամերձ գոտին գտնվում է 3500- 3700 մ-ից բարձր, որտեղ բացակայում է ձևավորված հողային ծածկույթը: Մասիս, Սիփան, Քաջքար, Արագած, Կապուտջուղ, Աբուլ, Ջիլո և այլ լեռնագագաթներում բուսականությունն աղքատ է, տարածված են քարացրոնները: 4100-4200 մ-ից բարձր հավերժ, ձյան գոտին է:
Հ. լ-ի կենդ, աշխարհը պատկանում է պալեոարկտիկ. մարզի միջերկրածովյան ենթամարզին:
ՀՀ-ում տիրապետողը լեռն, տափաստաններն են, որոնք զբաղեցնում են տարածքի 37%-ը, և բարձրալեռն. մարգագետինները՝ 28 %-ը, անտառը կազմում է ՀՀ տարածքի 11,2 %-ը: Վերջինս առանձնապես տուժեց վերջին տասնամյակներում՝ ՀՀ շրջափակման և էներգետիկ ճգնաժամի հետևանքով: ՀՀ լանդշաֆտները ենթարկվել են մարդու տևական գործունեության ազդեցությանը և զգալի փոխվել են: Միայն լեռնամարգագետնային լանդշաֆտներն են պահպանել զարգացման ենականոն ընթացքը: Հ.լ-ի բուսականությունը խիստ բազմազան է. տաածված են բույսերի ավելի քան 300 բնաշխարհիկ տեսակներ, մնացուկային բույսեր և հազարավոր բերովի տեսակներ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, լեռնագր. ձևաբան, միավոր Հայկ. լեռնաշխարհի կենտր. մասում: Տարածքը մոտ 100 հզ. կմ2 է: Հրաբխ. լեռնաշղթաների ու բարձրադիր լեռնազանգվածների, ընդարձակ սարահարթերի ու սարավանդների, միջլեռն. դաշտերի ու գոգավորությունների համալիր է՝ հս-ում եզրավորված Արևելապոնտ., Աջարա-Իմերեթյան (Մեսխեթի), արլ-ում՝ Փոքր Կովկաս, հվ-ում՝ Հայկ. Տավրոս, արմ-ում՝ Անտիտավրոս լեռն, համակարգերով: Բաժանվում է հս. (Աջարա-Իմերեթյան, Կարմիր Փորակ և Բազումի լեռնաշղթաների միջև), կենտր. (Սիվրիդաղ, Բազում, Այծպտկունք, Հայկ. Պար լեռնաշղթաների միջև) և հվ. (Հայկ. Պար ու Հայկ. Տավրոս լեռնաշղթաների միջև) մասերի: Հ.հ.բ. կազմված է նեոգեն-անթրոպոգենի լավաներից, հրաբխաբեկորային նյութերից և 500-1500 մ հաստ. լավային ծածկույթից, որի հիմքում ծալքաբեկորավոր լեռնազանգվածների տարածին մակերևույթներ Են: Ռելիեֆի բացասական ձևերը՝ իջվածքներն ու միջլեռն. գոգավորությունները, լցված են լճագետային նստվածքներով կամ լավաներով: Բնորոշ են 3000-4000 մ բարձր, լեռնավահանները (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի), լեռնազանգվածները (Բյուրակն, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագած, Սյունիքի և այլն), բազմածին հրաբխ. կոները (Մասիս, Սիփան, Արագած, Ալաջա, Արայի լեռ, Աժդահակ, Ծղուկ, Իշխանասար և այլն), ծխացող ֆումարոլային հրաբուխները (Նեմրութ, Թոնդրակ) և բազմաթիվ արտաժայթուք լեռնազանգվածներ (Հատիս, Սպիտակասար, Արտենի, Սամսար): Խոշոր սարահարթերը (Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Ծաղկոտնի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի և այլն) եզրավորվում են լեռն․ համակարգերով ու բարձրադիր լեռնազանգվածներով: Ընդարձակ դաշտերը (էրզրումի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն ) տարածվում են խոշոր գետերի երկայնքով:
Հ.հ.բ. բնութագրվում է չոր մերձարևադարձային, ցամաք, կլիմայով, ձմեռը ցուրտ է, ամառը՝ շոգ, տարեկան տեղումները բարձրադիր գոտում՝ 500-900 մմ, ցածրադիր գոտում 300-500 մմ են: Ջրագր. ցանցը խիտ է: Գետերը հիմնականում լեռն․ բնույթի են: Խոշոր գետերն են Կուրը, Արաքսը, Արածանին, Արմ. Եփրատը իրենց բազմաթիվ վտակներով, խոշոր լճերը՝ Վանա, Սևանա, Ծովակ ևն։ Բարձրավանդակի լեռն, ռելիեֆով է պայմանավորված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ կիսաանապատից մինչև լեռն, տունդրա: Տարածված են լեռն, գորշ, լեռնամարգագետնային, գետաբերուկային հողերն ու լեռն, սևահողերը: Բուս ականությունը հիմնականում տափաստանային ու լեռնատափաստանային է (փետրախոտ, շյուղախոտ, սիզախոտ և այլն), տեղ-տեղ՝ նաև կիսաանապատային (օշինդր, բարձիկաձև փշոտ բույսեր և այլն): Անտառները սակավ են՝ տարածված գետահովիտներում ու լեռնաշղթաների արտաքին, հիմնականում հս. լանջերին: Կենդ․ աշխարհը հարուստ է ու բազմազան: Բնորոշ են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, արջը, այծյամը, գայլը, աղվեսը, նապաստակը: Շատ կան կրծողներ, սողուններ, թռչուններ ու միջատներ: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ, լեռնաշղթա Հայկ. հրաբխ. բարձրավանդակի կենտրոնում՝ Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև: Աղեղնաձև է, ուռուցիկ մասով՝ դեպի հս.: Երկար, մոտ 250 կմ է, լայն.՝ 30-35 կմ, առավելագույն բարձր.՝ 3445 մ (Սուկավետ)՝. Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև: Կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածք. ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից՝ ծածկված անդեզիտային ու բազալտային լավաներով: Նեոգենանթրոպոգենի լեռնակազմ. շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոն. բարձրացումների: Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով: Արմ-ից արլ. լեռնաշղթան