Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՈՒՂՏ (Althaea), տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Տ. կոշտամազ (A. hirsuta), Տ. դեղատու (A. officinalis), Տ. հայկական (A. armeniaca) և Տ. կանեփակերս) (A. cannabina): Տարածված է Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին Լւ միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր խոտածածկ, քարքարոտ, կավոտ լանջերին, խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ճամփեզրերին և այլն:

Կոճղարմատը ճյուղավորվող է, մսալի: Ցողունը կանգուն է, բարձր.՝ 50-250 սմ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր, հերթադիր: Ծաղկաբույլը ողկուզանմւսն է կամ հուրանանման, ծաղիկները՝ բաց վարդագույն կամ սպիտակ, երբեմն՝ կարմրավարդագույն: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը մերկ է, տրոհվող, սերմը՝ տափակ, կլոր, երիկամաձև, մուգ շագանակագույն, եզրերը՝ բաց դեղնավուն:

Դեղաբույս է. պարունակում է լորձնանյութ, օսլա, պեկտինային նյութեր, սախարոզ, ճարպայուղ, եթերայուղ, կարոտին (A-նախավիտւսմին), ասկորբինաթթու և այլն: Պատրաստուկները (փոշի, թուրմ, մզվածք) օգտագործում են շնչուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, փափկեցնող, հակաբորբոքային միջոց և այլն:

ՏՈՒՂՏԱՎԱՐԴ (Alcea), մոլոշավարդ, սուլթան վարդ, տուղտզգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Տ. դեղնականաչ (A. flavovirens), Տ. կնճռոտ (A. rugo¬ sa), Տ. Սոսնով սկու (A. sosnovskyi), Տ. Ղարսի (A. karsiana) և այլն: Մշակվում է էտ վարդագույնը (A. rosea): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղւսրքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն:

Ցողունը մերկ է կամ մազմզոտ, կանգուն, բարձր.՝ 50-250 սմ: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Ծաղկաբույլը ողկուզանմւսն է, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, բաց Տուղտ Ցախակեռաս դեղատու բուրավետ Տուղտավարդ Ցորեն արարատյան դեղնավուն, մուգ կարմրավունից մինչև բաց վարդագույն: Ծաղկում է հունիս- սեպտեմբերին: Պտուղը տրոհվող է՝ կազմված բազմաթիվ (18-40) միասերմ պագիկներից: Սերմերը երիկամաձև են: Բույսի վերգետնյա մասը պարունակում է բազմաշաքարներ (գլյուկոզ, ռամևոզ, արաբինոզ Լւն), ածխաջրեր, վիտամիններ և այլն: Արմատներից պատրաստված խյուսով բուժում են թարախապալարները (արագ հասունացնում է) և վերքերը: Ծաղիկների Եփուկն օգտագործում են տիֆի և այլ տենդային հիվանդությունների ժամանակ: Կիրառվում է գեղազարդիչ ծաղկաբուծության մեջ:

ՏԱԽԱԿԵՌԱՍ (Lonicera), այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն ցողուններով թուփ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 5(6) տեսակ՝ Ց. բուրավետ (Լ. caprifolum), Ց. կովկասյան (Լ. caucasica), Ց. վրացական (Լ iberica) և այլն: Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է կաղնուբոխու անտառներում, նոսրանտառներում, անտառի բացատներում, խոնավ վայրերում, գետերի և առուների երկայնքով, իսկ վրացական Ց. հիմնականում արիդային նոսրանտառների կազմում՝ հվ. չոր, ժայռոտ լանջերին (800-1800 մ բարձր-ներում):

Ցողունի բարձր. 2,5-3,5 մ է: Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, ձվաձև կամ օվալաձև: Ծաղիկները տերևանութային են, խոշոր, վարդագույն, սպիտակ, դեղին, բուրավետ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կարմիր, նարնջագույն, դեղին, հյութալի հատապտուղ է: Տերևները պարունակում են վիտամին E, կարոտին (A-նախավիտւսմին), պտուղները՝ներկանյութ: Տերևների և ծաղիկների եփուկն օգտագործում են ողողումների համար՝ խուզող որքինի (մկնատամ) բուժման նպատակով, որպես վերքամոքիչ միջոց և այլն: Փայտանյութն ամուր է, կիրառվում է մանր իրեր պատրաստելու համար: Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով: Գեղազարդիչ է:

ՑԱՔԻ (Paliurus), ժանտափուշ, փշենի, շապան, դժնիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 8, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ց. փշոտ (P. spinachristi): Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, հազվադեպ՝ միջին լեռն, գոտիներում (800-1200, հազվադեպ՝ 1500 մ բարձր-ներում): Աճում է չոր, քարքարոտ, լավ լուսավորված թեքությունների վրա, ստեղծում անանցանելի թփուտներ:

Առատ ճյուղավորվող, փշոտ թուփ է, բարձր.՝ մինչև 3 մ: Տերևները հերթադիր Են, կլորավուն, ձվաձև, կաշե¬ կերպ, փայլուն, կարճ տերևակոթուններով: Ծաղկաբույլը տերևանութային է, ողկուզանմաև, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնականաչավուն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը չոր կաշենման է, պարունակում է 3 սերմ: Երիտասարդ ճյուղերը և պտուղները պարունակում են ալկալոիդներ, տերևները՝ E խմբի վիտամիններ, պտուղները, կեղևը և երիտասարդ ճյուղերը՝ աղաղանյութեր: Արմատների և տերևների պատրաստուկները միզամուղ են: Ց. օգտագործում են անանցանելի, փշապատ ցանկապատներ ստեղծելու համար:

ՑԻՆԳ, տես Ոսկեծաղիկ:

ՅՍԱԽ (Gypsophila), սապնարմատ, մեխակազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է