Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱԳԱՄԱՆԵՐ (Agamidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք: Հայտնի է շուրջ 50 ցեղի 381 տեսակ, ՀՀ-ում՝ 2 ցեղի 2 տեսակ՝ կովկասյան յեռնային ագամա և պարսկական կլորագլուխ մողես: Ա. բնորոշվում են համեմատաբար խոշոր, մարմնից լավ տարանջատված գլխով: Մեջքային մակերեսին առկա են բազմազան, հաճախ՝ սուր, կատարանման ու փշանման թեփուկներ: Ատամնաշարը տարբերակված է: Լավ են զարգացած գագաթնային (3-րդ) աչքը (որը կարող է ընկալել լույսը) և վերջույթները: Տեսակների մեծամասնության պոչը ինքնահատվող չէ: Ա-ի ընտանիքն ընդգրկում է փոքր, միջին և խոշոր չափերի, ցամաքաբնակ, ջրաբնակ, ծառաբնակ և փորող ապրելակերպ վարող տեսակախմբեր, հայտնի են նույնիսկ սահասավառնող թռիչքի ունակ տեսակներ (Draco ցեղ): Վարում են ցերեկային ապրելակերպ: Տեսակների մեծամասնությունը ձվադիր է: Ձվերը պատված են թղթանման փափուկ թաղանթով:

ԱԳՌԱՎՆԵՐ (Corvidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ մոխրագույն ագռավ, սև ագռավ, կաչաղակներ, ճայեր և այլն: Բնորոշվում են ամրակազմ մարմնով: Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն: Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղ, փայլով: Հիմնականում ամենակեր են: Շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներ են:

ԱՏՆԻՎ ԵՂՋԵՐՈՒ (Cervus elaphus), երկսմբակավորների ընտանիքի կճղակավոր կաթնասուն կենդանի: ՀՀ-ում կլիմայավարժեցվել է Խոսրովի արգելոցում (1970), ապա տեղափոխվել Դիլիջանի արգելոց, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին: Մարմնի երկար. 185-240 սմէ, պոչինը՝ 8-15 սմ, կենդանի զանգվածը՝ 130-320 կգ՚. Մարմնի վերին մասը ավազամոխրագույնից դարչնագույն է՝ շիկակարմիր Երանգով: Գլուխն ավելի բաց գույնի է: Դնչի ւուսկը, բերանի ու աչքերի շուրջը սպիտակավուն են: Պարանոցի ու մեջքի միջին մասով անցնում է սև շերտ: Պոչի շրջանում մազերն սպիտակ են և առաջացնում են շրջանակաձև մեծ բիծ՝ «հայելի»: Արուներն ունեն ճյուղավոր եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխում են: Ա. ե. ամռանը (առավոտյան և երեկոյան) սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփուտների տերևներով և ճյուղերով, ձմռանը (ցերեկը)՝ ծառերի կեղևներով, չոր ճյուղերով ու խոտաբույսերով: Կտղուցը սեպտեմբերին է (երբեմն՝ հոկտեմբերի կեսերին, առանձին անհատների մոտ՝ դեկտեմբեր-հունվարին): Հղիությունը տևում է 34-35 շաբաթ: Ունենում է 1 (երբեմն՝ 2) ձագ, որոնք 1 ամսականից սնվում են խոտով: Որսն արգելված է:

ԱԶՆՎԱՍԱՐԵԿ (Carduelis spinus), սերինոսների ընտանիքի թռչուն: Ձմեռող է, հազվագյուտ: Մարմնի երկար. 12սմէ, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 12-14 գ: Թևերը սև են՝ 2 դեղին շերտերով: Պոչի Եզրային փետուրների հիմքը դեղին հատվածներով է: Արուի կզակը և թասակը սև են, մեջքը՝ կանաչ, ներքնապոչը՝ սպիտակավուն: Էգն ավելի խամրած ու խայտավոր է, արուին բնորոշ սև կզակն ու թասակը բացակայում Են: Ձմռանը հանդիպում է փոքր խմբերով (2-3 թռչուն): Սովորաբար աղմկոտ է, կերակրվելու համար նստում է ծառի Ազնվասարեկ, էգը և արուն ճյուղերի ծայրերին: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում: Սնվում է սերմերով: Աշնան ամենավաղ վերադարձը ՀՀ՝ սեպտեմբերի վերջին, գարնան հետդարձը՝ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակը: Բնադրումը հնարավոր է ՀՀ հս. անտառներում: Փետրագունւսվորման գրավչությամբ, վարքի դրսևորման յուրօրինակությամբ և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ մեծ արժեք ունի որպես գեղազարդիչ տեսակ:

ԱԼԿԻՈՆՆԵՐ (Alcedinidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 22, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ երկնագույն ալկիոնը (Alcedo atthis). նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 16-17 սմէ, թևերի բացվածքը՝ 24-26 սմ, կենդանի զանգվածը՝ 27-38 գ: Ամփոփ մարմնով, ամրակազմ թռչուն է: Կտուցն ուղիղ է, Երկար, պոչը՝ շատ կարճ: Հասունի մարմինը վերևից վառ կապույտ-կանաչ է, մեջքը, գոտկատեղը, վերնապոչը՝ փայլփլուն կապույտ, ներքևից՝ նարնջագույն: Այտերը նարնջագույն և սպիտակ Երկնագույն ալկիոն