են, կզակը՝ սպիտակ։ Արուի կտուցը սև է, էգի ենթակտուցը՝ կարմիր շերտով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ավելի խամրած է: Ջրում սուզվում է՝ նախօրոք մի պահ օդում կանգ առնելուց հետո կամ նստած տեղից ջուրը Նետվելով: Սուլում է ականջ ծակող ձայնով: Տարածված է լճակներում, լճերում, գետերում, ձկնաբուծ. ջրավազանների առափնյա շամբուտներում, եղեգնուտներում: Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով: Բնադրում են էգը և արուն՝ մայիսին՝ ջրափերի ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում (30- 100 սմ խոր.): Դնում է 22 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու: Թխսակալում է 21 օր: Ձագերին կերակրում է մայրը: Ձագերը բնից հեռանում են հունիսի վերջին: Հուլիսին կարող է ձվադրել և բազմանալ 2-րդ անգամ:
ԱԼՈՃԱԹԻԹԵՌ (Aporia crataegi), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում տարածված է Արարատի, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Միջին մեծության է՝ 6-7 սմ թևերի բացվածքով, սպիտակ, կիսաթափանցիկ: Հանգստի վիճակում թևերը ծալում է միասին: Հետին զույգ թևերը ներքին եզրերով գրկում են փորը: Թրթուրները կարճ և խիտ մազածածկույթով են: Թիթեռների թռիչքը մայիս-հունիսին է, զուգավորումը և ձվադրումը՝ անմիջապես թռիչքից հետո: Ձվադրում է միաշերտ կույտերով (30-150 ձու)՝ տերևի վերին երեսին: Մեկ էգը դնում է մինչև 500 ձու: 10-15 օր անց ձվից դուրս գալով՝ թրթուրներն ապրում են գաղութներով՝ ընդհանուր ոստայնի տակ, և կմաղքացնում տերևները: Մի քանի տերև վնասելով և 2-3-րդ հասակում վնասված տերևները ոստայնով իրար միացնելով՝ ձմեռային բույն են պատրաստում: Հաջորդ տարի վաղ գարնանը թրթուրները շարունակում են սնումը (բողբոջներով, ապա՝ ծաղիկներով ու տերևներով) և աստիճանաբար ցրվում են ամբողջ ծառի վրա: Զանգվածային բազմացման դեպքում լրիվ ոչնչացնում են տերևները: Վնասում են մշակովի և վայրի պտղատու ծառերը (ալոճենի, խնձորենի, տանձենի, ծիրանենի, սալորենի և այլն):
ԱԼՊԻԱԿԱՆ ՃԱ6 (Pyrrhocorax graculus), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 38 սմ է, թևերի բացվածքը՝ 75-85 սմ, կենդանի զանգվածը՝ 240-295 գ: Փետրավորումը սև է, թևերը՝ կլորավուն, պոչը՝ Երկար, կլորավուն: Նստած վիճակում թևերը չեն հասնում պոչի ծայրին: Հասունի կտուցը կարճ է՝ թեթևակի ներքև կեռված, դեղին, ոտքերը՝ կարմիր՝ խամրած վարդագույն երանգով: Երիտասարդի կտուցը բաց մոխրագույն-դեղին է, ծայրը՝ մուգ, ոտքերը՝ սևավուն: Խիստ երամային է: Երամները կայուն և միասնական ԵՆ: Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում, ժայռագագաթների շուրջը: Արձակում է խիստ բնորոշ՝ բարձր տոնայնության սուր ճիչեր: Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ալպյան մարգագետիններում, ձմռանը՝ կերով ապահով վայրերում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով: Բույնը գավաթաձև է: ՀՀ-ում Ա. ճ-ի տարածմանը վերաբերող տվյալները հավաքագրվել են 1995-ին: Բնադրագաղութները հայտնաբերվել են հուլիսի ընթացքում, որտեղ նորելուկ ձագերը եղել են հասունների հսկողության տակ: Բարձրադիր լեռն, գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն:
ԱԼՊԻԱԿԱՆ ՆՐԲԱԳԵԴԻԿ (Prunella collaris), ևրբագեղիկևերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 30-32,5 սմ: Հասուն անհատների փետրածածկը դարչնամոխրւսգույն է, մարմնի կողքերը՝ դարչնագույն՝ շիկակարմիր խայտերով, թևերը ծածկող սև փետուրների և պոչի ծայրերը՝ սպիտակ, կտուցի հիմքը՝ վառ դեղին, կոկորդը՝ սև ու սպիտակ զոլերով: Երիտասարդների փետրածածկն ավելի խամրած է և դարչնագույն, թևերի ու պոչի ծայրերը՝ դեղնավուն: Բնակվում է ալպյան գոտու քարքարոտ վայրերում, ձմռանը՝ ցածրադիր շրջաններում: Սիրում է քարերին նստած կտուցով մաքրել և հարդարել փետուրները, միաժամանակ ընդունել արևի լոգանք: Սնվում է անողնաշարավորներով: Բույնը գավաթաձև է. կառուցում է ժայռերի ճեղքերում կամ թփուտների տակ: Մայիսի կեսերին դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտ 3-4 ձու: Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջը:
ԱԿԱՆՏԱՎՈԲ ԲՈՒ (Asio otus), բվերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ: Էգերը խոշոր են արուներից: Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով: Թևերը Երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր: Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր: Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում: Բնակվում է նոսրանտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում: Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով: Ընտանեկան զույգերը մշտական են: Բնադրում է փետրվարի վերջից՝ ագռավի կամ կաչաղակի հին բնե-