Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից, քարաքոսերից: Բնադրում է ծառերին: Դնում է 19 մմ տրամագծով, կապտականաչավուն՝ դարչնավուն վրձնախազերով 4-5 ձու: Թխսակալում է 12-13 օր, ձագերը ձվից դուրս են գալիս 13-14-րդ օրը: Հարմարված է անազատ պայմաններին: Ունի գեղագիտ., ճանաչող. և գիտ. նշանակություն: Օգտակար է. ոչնչացնում է մոլախոտերը:
ԱՄՈՒՐՅԱՆ ՆՐԲԱՁԿՆԻԿ (Pseudorasbora parva), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ ջրամբարներ է ներթափանցել սպիտակ ամուրի մատղաշների ներմուծման հետ: Հանդիպում է Արարատյան դաշտի բոլոր գետերում և արհեստ, ջրամբարներում, Արւսքս, Ախուրյան, Քասաղ գետերում:
Մանր ձուկ է: Մարմինն իլիկաձև է, երկար.՝ 4-6 (երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 15 գ, երբեմն՝ ավելի: Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 33-37 հատ (երբեմն՝ ավելի): Մեջքային լողակում կա 10 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Ալանային ատամները միաշարք են: Բերանը գտնվում է դնչի ծայրին: Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է: Մեջքը մուգ մոխրագույն է կամ կանաչամոխրագույն, փորիկը՝ սպիտակ, կողքերը՝ դեղնա֊արծաթափայլ: Կողքերի թեփուկներից յուրաքանչյուրը եզրագծված է կիսալուսնաձև մուգ պտերով: Վերին ծնոտից մինչև պոչային լողակը ուղիղ գծով ձգվում է նեղ, սև շերտ, որն ավելի լավ է արտահայտված երիտասարդ ձկների մոտ և անհետանում է արուների հասունանալուն զուգընթաց: Մեջքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ անգույն:
Սեռահասուն է դառնում կյանքի առաջին տարում: Էգերն արուներից ավելի շուտ են հասունանում և սովորաբար ավելի փոքր են (երկար.' 2,5-3 սմ): Սեռ. երկձևությունն առավել արտահայտվում է բազմացման շրջանում, երբ արուները ձեռք են բերում մուգ կապույտից սև գունավորում՝ թանաքագույն նրբերանգով, իսկ դնչի և աչքերի շրջանում առաջանում են սպիտակավուն եղջերանման մաշկային փոքր ելուստներ:
Բազմացումն սկսվում է ապրիլից և շարունակվում մինչև հուլիս: Բեղունությունը կարող է հասնել մի քանի տասնյակից մինչև 1,5 հզ. ձկնկիթի, որը դեղնավուն է: Այն դնում է ստորջրյա բույսերի կամ լողացող այլ առարկաների վրա: Մանրաձկները կյանքի առաջին շրջանում բնակվում են առափնյա մասերում՝ առաջացնելով մեծաքանակ խմբեր, նաև՝ այլ տեսակների մւսնրաձկների հետ:
Կազմում է նաև մեծ վտառներ՝ հաճախ՝ այլ մանր ձկնատեսակների մատղաշների հետ: Բնակվում է գետերի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում: Մանրաձկներն ու երիտասարդ առանձնյակները բնակվում են նաև կիսաճահճացած ջրամբարներում: Սնվում է տարբեր անողնաշարավորներով՝ ջրալվերով, փափկամորթներով, ջուրն ընկած միջատներով, նրանց թրթուրներով և այլն, ձկների ձկնկիթով և թրթուրներով: Սննդային ակտիվությունը նկատվում է ցերեկային բոլոր ժամերին:
Արդ. նշանակություն չունի: Կարող է վնաս հասցնել արժեքավոր ձկնա- տեսակներին՝ սնվելով նրանց ձկնկիթով ու թրթուրներով, կամ լինել այլ ձկնատեսակների մատղաշների կերային մրցակից: Միաժամանակ կարող է կենսբ. պայքարի միջոց հանդիսանալ մալարիայի մոծակի թրթուրների վերացման գործում:
ԱՅԳՈՒ ԴՐԱԽՏԱՊԱՆ (Emberizahortulana), դրախտապանների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 16-17սմէ, թևերի բացվածքը՝ 23-29 սմ: Հասուն արուի գլուխը և կրծքի վերին մասը կանաչ-մոխրագույն են, ակնօղակը՝ դեղնավուն, բեղերը և կոկորդը՝ դեղին, մեջքը՝ խիտ խայտերով: Մարմինը ներքևից Նարնջագույն-դարչնագույն է: Էգն ավելի խամրած է, գագաթը և կրծքի վերին մասը՝ մանր խայտերով: ժամանակի մեծ մասն անցկացնում է գետնի վրա: Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում: Սնվում է սերմերով, անողնաշարավորներով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին, ուղեկցվում է արուների միալար մեղմ երգով ու հարսանեկան զույգերի ընտրությամբ: Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսի կեսից մինչև ամսվա վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին: Բույնը գավաթաձև է՝ չոր ցողուններից: Բնադրում է գետնին՝ յծփի կամ քարի տակ քողարկված (կառուցում է էգը): Դևում է 20 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 13 օր, (յուրաքանչյուր փուլը տևում է 30- 40/7՝ 10-15 ր ընդմիջումներով): Ձագերը բնից հեռանում են 7-8-րդ կամ 9-11-րդ օրը՝ կախված միջավայրի պայմաններից: Հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը ձեռք են բերում ագատ թռչելու ունակություն և կազմում ընտանեկան խմբեր: Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին:
ԱՅԳՈՒ ՇԱՀՐԻԿ (Silvia borin), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադ րող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-24,5 սմ: Գեր է, դեղնամոխրագույն, մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ: Կտուցը հաստլիկ է, պոչը՝ լայն՝ ուղիղ կտրած ծայրով: Թափահարող փետուրների ծայրերը բաց գույնի են: Վզի կողքերը մոխրագույն են: Բավական երկչոտ է, բուսուտներում շարժվում է զգուշորեն: Բնակվում է խիտ թփուտներում, սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին շաբաթվա ընթացքում: Այդ օրերին լսելի է արուի զրնգուն երգը, որը կրկնակի բնադրման դեպքում կարող է շարունակվել մինչև օգոստոսի սկիզբը: Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ