Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով: Բուծվում են սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող Ա.: Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ: Սնվում են մկնանման կրծողներով, նապաստակներով, թռչուններով ու նրանց ձվերով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով (առավելապես՝ մորեխներով), մրգերով ու հատապտուղներով: Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար: Հղիությունը տևում է 52-56 օր: Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն: Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ: 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել։ Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս, որից հետո նրանք անցնում են ինքնուրույն կյանքի: Սեռահասուն են դառնում 9-11 ամսականում: Մազափոխվում են գարնանը և աշնանը: Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին: Պոլիգամ են: Ապրում են 15 տարի: Օգտակար են. ունեն թանկարժեք մորթի, ոչնչացնում են գյուղատնտ. վնասատու կրծողների:

ԱՄԱՌԱՅԻՆ ԻՇԽԱՆ (Salmo ischchan aestivalis), սաղմոևաձկևերի ընտանիքի ձուկ: Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Տարածված է միայն Սևանա լճում: Մարմինը գլանաձև է, երկար.՝ 30-40 (երբեմն՝ մինչև 60) սմ. ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Վերին ծնոտը, երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս եևթատեասկներինը: Ատամներն ավելի թույլ են զարգացած: Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-117, առավել հաճախ՝ 111-112 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 11-12: Խռի- կային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ: Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները: Խոշոր առանձնյակների առէջները երբեմն գուրգաձև են: Ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ ստերջ վիճակում միայն կողագծի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները՝ 3-րդ տարում, Երբեմն՝ ավելի ուշ: Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում: Բազմանում է մայիս-հուլիսին՝ լճի մեջ թափվող գետերի (Մասրիկ, Մաքենիս, Ծակքար, Բախտակ և այլն) գետաբերաններում ու դրանց հարակից շրջաններում: Բազմացումն սկսվում է ջրի 7-8°C և ավարտվում 12-13°C ջերմաստիճանային պայմաններում: Բեղունությունը կարող է հասնել մինչև 7,1 հզ. ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր: Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր: Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն՝ կենդ, պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով: Մինչև XX դ. 70-ական թթ. Սևանա լճում Ա. ի. ունեցել է արդ. նշանակություն: Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ: Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարգի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում արհեստ, պայմաններում Ա. ի. բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ:

ԱՄԵՈԲԱՆԵԲ (Amoebina), արմատոտանիների դասի միաբջիջ կենդանիների կարգ: Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են: Կան նաև «հսկա» Ա.(Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ-ի): Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք: Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ: Սնվում են բակտերիաներով, մանր ջրիմուռներով, նախակենդանիներով: Անբարենպաստ (ջրի ջերմություն, սննդանյութի անբավարարություն) պայմաններում դառնում են գնդաձև և պատենավորվում ամուր թաղանթով (ցիստով): Բարենպաստ պայմաններում այդ թաղանթը քայքայվում է, և Ա. դուրս են գալիս: Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհով՝ կիսվելով: Ապրում են առավելապես քաղցրահամ ջրերում, երբեմն՝ նաև ծովերում, խոնավ հողի և ավազի մեջ: Entamoebidae ընտանիքն ընդգրկում է բացառապես մակաբույծ տեսակներ, որոնցից Entamoeba histolitica-ն մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ է:

ԱՄՈՒՐԻԿ (Fringilla coelebs), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-28,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ: Թևերի վերին մասը սպիտակ շերտով է, գոտկատեղը կանաչավուն է, պոչի եզրային փետուրները՝ սպիտակ մեծ հատվածով: Արուի ճակատը սև է, գագաթը՝ մոխրակապույտ, մարմինը ներքևից՝ վարդագույն Երանգով: Էգը վերևից մոխրւսդարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն: Երիտասարդը նման է էգին: Ա-ները շրջում են երամներով: Աշնանը և ձմռանը այլ տեսակների հետ կազմում են մեծ երամներ: Բնակվում է անտառներում, այգիներում, պուրակներում: Սնվում է սերմերով, բուս, կերով: