Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղմված, երկար.՝ 5-7 (երբեմն՝ 10) սմ: Պոչային ցողունը բարձր է՝ կողքերից սեղմված: Բերանը նեղ է, փոքր, գտնվում է դնչի ստորին մասում: Վերին ծնոտի վրա կան 3 զույգ կարճ բեղիկներ. երկուսը՝ դնչի առջևի մասում, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում: Պոչային լողակն ունի թույլ արտահայտված գոգավորություն: Թեփուկները մանր են ու բարակ: Կողագիծը լրիվ է, ձգվում է մինչև պոչա յին լողակի հիմքը: Մեջքային լողակում կա 8-11 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8: Ալանային ատամները միաշարք են: Արուների կրծքային լողակի 2-րդ ճառագայթը հաստացած է: Մարմնի ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է կամ մոխրագույն՝ պատված տձև ու անկանոն դասավորված սև պտերով, որոնք հատկապես խոշոր են կողագծի երկարությամբ: Ողնաշարի երկայնքով ձգվում է 7-12 համեմատաբար խոշոր, սև բծերի 1 շարք: Մեջքային և փորային լողակները մոխրագույն են՝ պատված մանր բծերով: Կրծքային, փորային լողակները և հետնանալողակը, երբեմն նաև պոչայինը՝ նարնջագույն են, բաց մոխրագույն ջամոխրագույն: Բազմացման շրջանը կախված է ջրի ջերմաստիճանից. Արարատյան դաշտի և այլ ցածրադիր շրջանների ջրամբարներում բազմանում է ապրիլ-մայիսին, բարձրադիր վայրերում՝ հունիս-հուլիսին: Բեղունությունը հասնում է մինչև 7 հզ. ձկնկիթի, դրանք կպչուն են, ամրանում են քարերին ու ստորջրյա բույսերին: Կենդանակեր տեսակ է: Սնվում է տարբեր բենթոսային մանր անողնաշարավորներով, գլխավորապես միջատների թրթուրներով, որդերով, նաև ձկնկիթով: Վարում է մերձհատակային կենսաձև՝ Նախընտրելով գետերի և ջրանցքների արագահոս տեղամասերը: Հանդիպում է նաև ջրանցքների դանդաղահոս և տղմոտ հատակ ունեցող մասերում: Որպես թաքստոց՝ հաճախ օգտագործում է ստորջրյա խիտ բուսուտները: Արդ. նշանակություն չունի:

ԱՆԴՐԿԱՍՊՏԱՆ ԿՈՂԱԿ [Capoeta (Varicorhinus) capoeta heratiensis], ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հայտնաբերված է Արաքս, Ախուրյան գետերում և Ախուրյանի ջրամբարում: Անդրկովկասյան անապատային մողեսիկ Միջին չափի ձուկ է: Մարմինը երկարավուն է, իլիկանման, կողքերից թեթևակի սեղմված, երկար. 30-35 (երբեմն՝ մինչև 45) սմէ, զանգվածը՝ 1 կգ և ավելի: Բերանը լուսնաձև է, գտնվում է դնչի ստորին մասում: Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով: Վերին ծնոտի վրա և բերանի անկյուններում կան մեկական զույգ բեղիկներ: Առաջին զույգը կարճ է, Երկրորդը՝ համեմատաբար երկար: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքը կողքերից սեղմված է մինչև մեջքային լողակի հիմքը: Կողագծում թեփուկները 54-60 հատ են: Մեջքային լողակում կա 12-13 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8: Մեջքային լողակի վերջին չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր, կեռ ատամիկներ, որոնց ծայրերն ուղղված են դեպի վեր: Առաջին խռիկային աղեղի վրա կա 17-20 առէջ: Ալանային ատամները եռաշարք Են: Մեջքը մուգ մոխրագույնից սև է: Կողքերը մինչև կողագիծ կանաչամոխրագույն են՝ կապտաարծաթավուն նրբերանգով, կողագծից ցած՝ դեղևամոխրագույն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը արծաթասպիտակ է կամ դեղնավուն: Պոչային և մեջքային լողակները մոխրագույն են կամ մոխրասև: Կրծքային և փորային լողակներն ու հետևալողակը մոխրագույն են կամ նարնջամոխրագույն: Որովայնախոռոչը պատված է սև թաղանթով: Աչքի ծիածանաթաղանթը բաց ոսկեգույն է: Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով: Արդ. նշանակություն չունի: Սիրող, ձկնորսության օբյեկտ է: ՀՀ ջրակալներում թվաքանակը շատ աննշան է. պահպանության կարիք ունի:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՄՈՂԵՍԻԿ (Eremias pleskei), Պլեսկեի անապատային մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն: Որոշ հետազոտողևերի կողմից դասվում է Rhabderemias ենթացեղին կամ ցեղին: ՀՀ-ում տարածված է Արմավիրի և Արարատի մարզերում: Բնակվում է կիսաանապատային բուսականությամբ ավազուտային կամ ոչ շատ քարքարոտ չոր վայրերում: Մարմնի երկար. 2,5-5,8 սմ է, պոչը՝ կրկնակի երկար: Երիտասարդի մեջքը մուգ գորշ կամ շագանակագույն է՝ լավ արտահայտված 4 երկայնակի դեղնավուն զոլերով: Պոչը մոխրագույն է: Հասուն առանձնյակը բաց կամ մուգ գորշ է՝ թույլ արտահայտված դեղնավուն զոլերով: Վերջույթների վերին մակերեսին կան ակնաձև դեղնավուն խալեր: Փորիկը սպիտակ է: Վտանգի դեպքում թաղվում է ավագի մեջ կամ թաքնվում թփերի հիմքում գտնվող բներում: Սնվում է մանր հոդվածոտանիներով ու բույսերով: Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքաՆակը: Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին: Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը: Դնում է 3-4 (հաճախ՝ 2) ձու (14x8 մմ): Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի կեսերը: Սեռահասուն են դառնում 1 տարեկանում: Պահպանության նպատակով, Նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՅՏԱԲՂԵՏ ՄՈՂԵՍԻԿ (Eremias arguta transcau- casica), իսկական մողեսների ընտանիքի,