Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օգտակար է. կարիք ունի պաշտպանության: ԱՆՏԱՌԱԿՏՑԱՐ (Scolopax rusticola), մորակտցարների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ: Մարմնի երկար. 33-35 սմ է, թևերի բացվածքը՝ 56-60 սմ, կենդանի զանգվածը՝ 270-305 գ : Մարմինը գեր է, պոչը և թևերը՝ լայն: Գլուխը մեծ է, ճակատը՝ դարչնագույն-դեղին, գագաթին կան լայնակի մուգ լայն շերտեր: Մուգ աչքերը շերտավոր դիմային մասի վրա բավական բարձր են դասավորված: Կտուցը երկար է, ուղիղ, ծայրը՝ մուգ: Մարմինը վերևից դարչնագույն-կարմիր է՝ սև, նարնջագույն և սպիտակ խճճված նախշերով, ներքևից՝ հավասարաչափ զոլավոր: Ոտքերը հաստ են, մոխրավուն-վարդագույն: Գործունյա է արշալույսին, մթնշաղին և գիշերը: Վտանգի դեպքում թռչում է գետնից ոչ բարձր, թևերի սուլոց արձակող թափահարումներով ճեղքում է օդը և բեկբեկուն թռիչքով անհետանում թաքստոցում: Բնակվում է խոնավ անտառնե րում, տնկարկներում, պտղատու և խաղողի այգիներում: Սնվում է անողնաշարավորներով, հիմնականում՝ որդերով: Արուն էգի հետ մշտական զույգ չի կազմում: Զուգավորման ընթացքում զուգընկերոջն անընդհատ փոխում է: Բնադրում է գետնին: Բույնը փոսիկ է, ցամքարը՝ տերևներից: Դնում է 44 մմ տրամագծով, բաց վարդագույն երանգով դարչնագույն՝ դարչնագույն պտերով 4 ձու: Թխսակալում է էգը՝ 20-24 օր: Վտանգի դեպքում նորելուկ ձագերին կտուցով բռնած կամ դեպի մարմինը ծալած ոտքերի արանքում տեղափոխում է անվտանգ վայր: Բացարձակ անտառային տեսակ է, կատարյալ վարպետությամբ թռիչքով հաղթահարում է ծառախիտ տարածությունները: Հանրածանոթ է սիրող, և մարզ, որսով զբաղվողներին և առանձնահատուկ գեղագիտ. հաճույք է պատճառում:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԱՂԱՎՆԻ (Columba palumbus), աղավնիների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 40-42 սմ է, թևերի բացվածքը՝ 75-80 սմ, կենդանի զանգվածը՝ 420-620 գ: Աղավնիներից ամենախոշորն է: Հասունի մարմինը Անտառակտցար Անտառային աղավնի քլփց՝ վարդագույն՝ մանուշակագույն երանգով: Թևերն ավելի մուգ Են, խոշոր՝ սպիտակ կիսալուսնաձև հատվածով, վզի կողքերին կան կանաչ ու սպիտակ բծեր: Պոչի ծայրաշերտը լայն է, մուգ: Երիտասարդն ավելի խամրած է, վգի կողքերի սպիտակ բծերը բացակայում Են: Ամռանը բնակվում է դաշտամերձ անտառներում, ձմռանը՝ ավելի բաց տարածքներում: Հաճախ հանդիպում է երամներով: Սնվում է սերմերով, պտուղներով, տերևներով և այլն: Բնադրում է ծառերի ճյուղերին: Բույնը (տրամագիծը՝ 30-40 սմ) տափակ, նոսր հարթակ է՝ չոր ճյուղերից: Ընտանեկան զույգեր կազմելու և էգերին հարսանեկան խաղերին ներգրավելու համար արուներն արձակում են հատուկ ձայնային ազդանշաններ՝ գվվոցներ, որոնք շարունակվում են մինչև ապրիլ-մայիս: Առաջին բները պատրաստում են ապրիլ-հունիսին, իսկ առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի 1-ին կեսին: Դնում է 41 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 4%-ը): Թխսակալում է հիմնականում էգը՝ 17-18 օր: 20 օրական ձագերն արդեն վստահ դուրս են գալիս բնից և աներեր թռչում: Սիրող, և մարզ, որսորդության թռչուն է:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԱՐՏՈՒՅՏ (Lullula arborea), արտույտների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ : Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր: Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում: Թռչելիս տեսանելի է թևւսվերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը: Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են: Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով: Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից: Հարսանեկան խաղերի ժամանակ մշտապես երգում է: Բույնը գավաթաձև է. սարքում է խոտաբույսերից: Բնադրում է գետնին: Դնում է 22 մմ տրամագծով, բաց մոխրագույն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու: Աշնանային չուն՝ սեպտեմբեր֊հոկտեմբերին:

ԱՆՏԱՌԱՅԻՆ/ՆԱՏՈՒԶԻՈՒՍԻ ՓՈՔՐԱՉՂՋԻԿ (Pipistrellus (V.)nathusii), հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է անտառաշատ մարգերում: Մարմնի երկար. 55 մմէ, պոչինը՝ 39 մմ (շրջապատված է միջազդրային թաղանթով), նախաբազկինը՝ ՅՇմմ, կենդանի զանգվածը՝ 11 գ Մարմնի վերին մասը դարչնագույն է, ստորինը՝ մոխրագորշավուն: Ականջները կարճ են, սրածայր, միջին ականջաելունդը (կոզելոկ) հիմքում լայնացած է, կատարը՝ դեպի առաջ թեքված: Բնադրում է ծառերի փչակներում, կեղևի տակ, որտեղ ոչ թե կախվում են (ինչպես այլ չղջիկներ), այլ պառկում: Բնակվում է փոքր (3-8 առանձնյակ) խմբերով, երբեմն՝ այլ տեսակների հետ (օրինակ՝ թզուկ փոքրաչղջիկի) գոյացնում է մեծաքանակ գաղութներ: Որսի է դուրս գալիս վաղ մթնշաղին: Սնվում է վնասատու միջատներով (մոծակներ, գիշերային թիթեռներ, բզեզներ և այլն): Մայիս-հուՆիսին էգը ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ, որոնք առաջին 2 շաբաթը կառչում են մոր կրծքին: